Գուրգեն Առաքելյան (ազատամարտիկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Առաքելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Առաքելյան (5 հունիսի, 1975, Ազոխ, Հադրութի շրջան - 30 հուլիսի, 1993, Ղարադաղլու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Գուրգեն Շամիրի Առաքելյան | |
---|---|
5 հունիսի, 1975 - 30 հուլիսի, 1993 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կենսագրություն
խմբագրելԳուրգեն Առաքելյանը ծնվել է 1975 թ. հունիսի 5-ին Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1992 թ. ծառայության է անցել ինքնապաշտպանության ուժերում, զինվորագրվել է առաջին վաշտին։ Զոհվել է 1993 թ. հուլիսի 30-ին Ղարադաղլու գյուղի ազատագրման համար մղված մարտում։ Հետմահու արժանացել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ազոխի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գուրգեն Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)