Գուրգեն Շատվորյան
Գուրգեն Իսահակի Շատվորյան (ապրիլի 13, 1919[1], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսաստանի Հարավ, Russian State[1] - նոյեմբերի 29, 1975[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), դասական ոճի խորհրդային ըմբիշ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1953)։
Գուրգեն Շատվորյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 13, 1919[1] |
Ծննդավայր՝ | Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսաստանի Հարավ, Russian State[1] |
Մահվան ամսաթիվ՝ | նոյեմբերի 29, 1975[1] (56 տարեկան) |
Մահվան վայր՝ | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում, այնուհետև ավարտել Սևաստոպոլի Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ուսումնարանը (1941), որպես մոտորանավակի հրամանատար մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել, կոնտուզիա ստացել։ Պատերազմից հետո վերսկսել է ընբշամարտի մարզումները, մասնակցել մրցումների, դարձել ԽՍՀՄ (1950, 1952) և աշխարհի (1953) չեմպիոն։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
1954 թվականին ավարտել է իր մարզական մրցելույթները։ Հետագայում դարձել է Ռոստովի Ֆիզկուլտուրայի տան տնօրեն։ Կյանքի վերջին տարիներին եղել է «Ռոստսելմաշ» գործարանի մարզական ակումբին առընթեր մանկապատանեկան մարզադպրոցի ստեղծման նախաձեռնողներից մեկը և դրա առաջին տնօրենը։ Նրա եռանդուն մասնակցությամբ է հիմնադրվել Դոնի Ռոստով քաղաքի «Հերկուլես» մարզահամալիրը։
Հիշատակ
խմբագրել- Գուրգեն Շատվորյանի մահից հետո՝ 1975 թվականին, նրա անունով է կոչվել նրա հիմնադրած մանկապատանեկան մարզադպրոցը։
- Դոնի Ռոստովում բազմիցս անց է կացվել հունահռոմեական ըմբշամարտի մրցաշար՝ նվիրված Գուրգեն Շատվորյանի հիշատակին[2]։
- Այն տան պատին, որտեղ երկար տարիներ ապրել է Գ. Շատվորյանը, տեղադրվել է համապատասխան հուշատախտակ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Звёзды спорта (գիրք)
- Мягченков Н.И. Классическая и вольная борьба: Справочник. — М.: Физкультура и спорт, 1984. — 240 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 459)։ |