Գռիձոր (գետ)

Գեղարքունիքի մարզի գետ

Գռիձոր, գետ Գեղարքունիքի մարզում, Գավառագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի արևելյան լանջերից՝ 3340 մ բարձրությունից։ Երկարությունը 24,2 կմ է, ջրհավաք ավազանը՝ 44 կմ²։ Սնումը ձնաանձրևային (54 %) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,28 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Գռիձոր
Բնութագիր
Երկարություն24,2 կմ
Ավազանի մակերես44 կմ²
Ջրի ծախս0,28 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳեղամա լեռնաշղթա
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԳայլաձոր (գետ, Գռիձորի վտակ)
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Գռիձորի հովիտ

խմբագրել

Գավառագետի վտակ Գռիձորի հովիտն իրենից ներկայացնում է մի գեղատեսիլ սառցադաշտային տրոգ 200 մ խորությամբ, 300 մ լայնությամբ և 1 կմ երկարությամբ։ Տրոգի հատակի երկարությամբ ձգվող խզվածքային գոտուց բխում են բազմաթիվ հանքային աղբյուրներ։ Այստեղով է անցնում դեպի Սևանա լիճը ձգվող տեկտոնական խզվածքը, որի երկարությամբ դուրս են գալիս բազմաթիվ հանքային աղբյուրներ։ Տրոգը սկսվում է 3340 մ բարձրությունից և ձգվում է մոտ 500 մ։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենասառնորակ ջուր պարունակող աղբյուրներց մեկը՝ +4˚C: Տրոգի վերջնամասում Գռիձոր գետի ջրերը 3մ բարձրությունից գահավիժելով ցած առաջացնում են ջրվեժ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։