Գվիդո դե Մարկո
Գվիդո դե Մարկո[3] (մալթ.՝ Guido de Marco, հուլիսի 22, 1931[5][6], Վալետա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[7] - օգոստոսի 12, 2010[4][5][6], Msida, Eastern Region (Lvant), Մալթա[7]), մալթացի քաղաքական գործիչ, 1999-2004 թվականներին եղել է Մալթայի նախագահը։ Պետական գործիչ և օրենսդիր դե Մարկոն նաև եղել է փոխվարչապետ, ներքին գործերի և արդարադատության նախարար, արտգորխնախարար։
Գվիդո դե Մարկո մալթ.՝ Guido de Marco | ||
Գվիդո դե Մարկոն 2003 թվականին | ||
| ||
---|---|---|
1999 թվականի ապրիլի 4 - 2004 թվականի ապրիլի 4 | ||
Վարչապետ | Էդվարդ Ֆենեչ Ադամի
Լոուրենս Գոնզի | |
Նախորդող | Ուգո Միֆսուդ Բոնիչի | |
Հաջորդող | Էդվարդ Ֆենեչ Ադամի | |
| ||
1990-1991 թվականներին | ||
Նախորդող | Ժոզեֆ Նանվեն Գարբա | |
Հաջորդող | Սամիր ալ Շիհաբի | |
Կուսակցություն՝ | Ազգայնական կուսակցություն | |
Կրթություն՝ | Մալթայի համալսարան և Ալոյսիուսի վարժարան | |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ | |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | |
Ծննդյան օր | 1931 թվականի հուլիսի 22 | |
Ծննդավայր | Վալետա, Մալթա | |
Վախճանի օր | 2010 թվականի օգոստոսի 10 | |
Վախճանի վայր | Մսիիդա, Մալթա | |
Թաղված | Ադդոլորատայի գերեզմանատուն[1] | |
Քաղաքացիություն | Մալթայի թագ գաղութ, State of Malta և Մալթա | |
Զավակներ | Mario de Marco? | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Նա 1990 թվականին ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 45-րդ նստաշրջանի նախագահ։ 1980-ականներին որպես անվան քրեական փաստաբան պաշտպանել է որոշ ուշագրավ գործեր Մալթայում։ 2010 թվականին նրա հանկարծակի մահը ցնցեց ողջ ժողովրդին և եռօրյա սուգ հայտարարվեց ու պետական հուղարկավորությւոն տեղի ունեցավ։
Վաղ կյանքը և ընտանիքը
խմբագրելԳվիդո դե Մարկոն ծնվել է Վալետայում Էմանուել և Ջիովաննա դե Մարկոների ընտանիքում։ Նա սովորել է Սուրբ Ժոզեֆի ավագ դպրոցում, Սուրբ Ալոյզիուսի քոլեջում և Մալթայի համալսարանում։ Նա 1952 թվականին դարձավ փիլիսոփայության, տնտեսագիտության և իտալերենի բակալավրի աստիճան, իսկ 1955 թվականին ստացավ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։
Դե Մարկոն և իր կինը՝ Վիոլետ Սաբինան, հանդիպել էին իրար որպես ուսանողներ։ Նա առաջարկություն է արել նրան 1951 թվականի փետրվարի 5-ին, երբ նրան ճանապարհում էր տուն[8]։ Դե Մարկոն և Վիոլետ Սաբինան ամուսնացան 1956 թվականին։ Զույգը ունեցավ 3 երեխա՝ Ջիաննելան, Ֆիորելան և Մարիոն[8]։ Մարիոն, ով իր հոր մահվան ժամանակ զբոսաշրջության գծով խորհրդարանական քարտուղարն էր, ասաց՝ նա ընտանիքի մարդ էր, ով ժամանակը անցկացնում էր իր երեխաների և թոռների հետ։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել1962 թվականին դե Մարկոն հրաժարվեց գլխավոր դատախազի գրասենյակում իր պաշտոնից՝ մտնելով քաղաքական դաշտ, հետագայում մասնակցելով ընտրություններին։ Հաջողակ քրեական իրավաբանը այսուհետև իր կյանքի մեծ մասը նվիրեց ազգայնական և Մալթայի գործին։ Նա դարձավ դասախոս, իսկ հետագայում քրեական իրավաբանության պրոֆեսոր Մալթայի համալսարանում։
Նրա քաղաքական գործունեությունը սկսվեց 1966 թվականի Մալթայի Ներկայացուցիչների պալատների ընտրությունով։ Նա ամեն ընտրություններից հետո ընտրվում էր և մտնում խորհրդարան մինչև 1998 թվականը։ 1972 թվականին նշանակվեց Ազգայնական կուսակցության գլխավոր քարտուղար, իսկ 1977 թվականին՝ կուսակցության փոխնախագահ։ Նա 1967 թվականին ընտրվեց որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացուցիչ և մնաց անդամ մոտ 20 տարի։ Որպես ներքին գործերի և արդարադատության նախարար իր պաշտոնավարման ընթացքում դե Մարկոյի ջանքերը հանգեցրին միջազգային կարևոր կոնվերցիաների ներքին օրենսդրության ինտեգրմանը, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի։ Որպես ներքին գործերի նախարար նա առաջնահերթություն ցուցաբերեց ոստիկանական ուժերում իրականացվող բարեփոխումներին և արդիականացումներին՝ գործիքավորելով ոստիկանական ակադեմիայի հիմնադրումը։
Որպես արտգործնախարար նա հաստատեց Մալթայի Եվրոպական համագործակցություններին անդամակցելու հայտը[9]։ Դա որպես արտգործնախարար իր առաջին քայլերից էր, որը տեղի ունեցավ 1990 թվականի հուլիսի 16-ին։ 1990 թվականին նա նաև եղել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ[9]։
Նախագահություն
խմբագրել1999 թվականի ապրիլի 4-ին դե Մարկոն նշանակվեց Մալթայի նախագահ։ 2004 թվականին նա իր երկրին մտցրեց Եվրամիություն[9]։
Նա 2004 թվականին դարձավ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր դոկտոր «իր գիտության և քաղաքականության ոլորտում իր ձեռքբերումների համար, հատկապես Մալթային ԵՄ անդամակցելու իր ջանքերի համար»։
Առողջության վատացում և մահ
խմբագրել2010 թվականի օգոստոսի 5-ին դե Մարկոյին խցանված սրտային զարկերակի լուսանցքը լայնացնելու համար անգիոպլաստիկայի ենթարկեցին։ Միջամտությունները բարդություններ առաջացրեցին և նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բայց կայուն։ Մատեր Դեյ հիվանդանոցի բժշկական անձնակազմի կողմից մի շարք բժշկական ամփոփագրեր հրապարակվեցին՝ նշելով, որ դե Մարկոն արձագանքում է բուժմանը և բարելավման նշաններ է ցույց տալիս։ Իր վիճակը ժամ առ ժամ բարելավում էր․ այնքան, որ կյանքի օժանդակ սարքավորումների կարիքը չկար։ 5 օր հետո նա դուրս գրվեց Մատեր Դեյ հիվանդանոցից, սակայն ուշադիր վերահսկվում էր բժշկական խմբի կողմից։
2010 թվականի օգոստոսի 12-ին դե Մարկոն «Մալթայի ժամանակ» թերթին տրվեց հարցազրույց, որում ասաց․ «Երբ ես կոմայից ետ եկա, ես այլևս չէի զգում, որ ես պետք է մահանամ։ Ես զգում էի, որ պետք է ապրեմ։ Ես այստեղ կանգնած եմ ․․․ գոնե այս պահին։»[10]
Այնուամենայնիվ կեսօրին դե Մարկոն տեղափոխվեց Մատեր Դեյ հիվանդանոց այն բանից հետո, որ նա Սլիեմայում գտնվող իր տանը ուշագնաց եղավ։ Նա մահացավ հիվանդանոցում[9]։ Իր մահվան մասին լուրը ցնցեց ժողովրդին[11][11][12]։ Կառավարությունը հայտարարեց եռօրյա սուգ[11]։ Պետական հուղարկավորությունը տեղի ունեցավ 2010 թվականի օգոստոսի 16-ին[11]։
Ցավակցական հաղորդագրություններ տարածվեցին հանրապետության նախագահի, Ազգայնական կուսակցության, Լեյբորիստական կուսակցության, ինչպես նաև այլ սուբյեկտների և դիվանագիտական սպեկտրի կողմից։ Մալթայի վարչապետ Լաորենա Գոնզին դադարեցրեց իր արձակուրդը և վերադարձավ կղզի։ Գոնզին հայտարարեց, որ «Մալթան կորցրեց վերջին ժամանակների ականավոր քաղաքական գործիչներից մեկին։ Նա հիմնարար նշանակություն ուներ երկրի անկախացման մեջ, նպաստեց ժողովրդավարության ամրապնդմանը, շատ կարևոր դեր ունեցավ մեր երկրի միջազգային հարաբերությունների ամրապնդման գործում և կարևոր դերեր ունեցավ ՄԱԿ-ում։ Նրա նախագահությունը միավորեց երկիրը»[13]։ Ընդդիմության առաջնորդ Ջոզեֆ Մուսկատը նրա մահը հհամարել է «ազգային կորուստ»[13]։ Մալթայի նախագահի պաշտոնում դե Մարկոյի հաջորդած Էդվարդ Ֆենեչ Ադամին, ասում են՝ ցնցվեց, երբ իմանացավ լուրը՝ համարելով դե Մարկոյին «Մալթայի պատմության վերջին 40-50 տարիների հերոս»[13]։
Արտերկրից հորդորներ էին հոսում Մալթա։ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը նրան անվանել է «շատ հարգված քաղաքական գործիչ և պետական գործիչ ... ով խորապես հարգված էր ամբողջ Եվրոպայում։»[13] Մալթայում Լիբիայի նախկին դեսպան Սաադ Էլշլմանին ասել է. «Անհատական մակարդակի վրա նա ավելին էր, քան պարզապես ընկեր», հավելելով, որ «Մերձավոր Արևելքի մարդիկ կհիշեն նրան հանդուրժողականության, համագործակցության և բարեկամության հարցերին իր մեծ կախվածության համար»[13]։ Միացյալ Նահանգների դեսպան Դուգլաս Կմիեկը նաև հայտարարություն է տարածել. «Նրա պաշտոնը որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ, և նրա հմտությունն ու համառությունը Մալթայի ԵՄ-ին անդամակցության հարցում առաջնորդելու համար մեծ տուրք են նրա պետականության համար»[13]։
Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 16-ին, որին մասնակցել են Քուվեյթի վարչապետ Նասեր Մուհամմադ ալ-Ահմեդ ալ-Սաբահը, Պաղեստինյան ինքնավարության նախագահ Յասեր Արաֆաթի այրին՝ Սուհա Արաֆաթը, Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վինչենցո Սկոտին և մի շարք դեսպաններ[14]։
Պարգևներ
խմբագրելԱզգային պարգևներ
խմբագրել- Մալթա: Արժանապատվության ազգային շքանշանի պատվո ուղեկից՝ որպես Մալթայի նախագահ
Արտասահմանյան պարգևներ
խմբագրել- Էստոնիա: Սպիտակ աստղի շքանշանի դեսպան
- Էստոնիա: Մարիամի երկրի խաչի շքանշանի դեսպան
- Լատվիա: Երեք աստղերի շքանշան, 1-ին կարգ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bonnici E. Cimiterju Ta’ Santa Marija Addolorata – Storja, Arti u Personalitajiet (մալթ.) — Kalkara: Heritage Malta, 2019. — P. 354. — ISBN 978-99932-57-75-2
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ «Prof. Guido de Marco». www.gov.mt. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 4,0 4,1 http://www.maltatoday.com.mt/news/guido-de-marco/guido-s-last-voyage-congregation-calls-out-guido-guido-and-applause-fills-the-sq
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Deutsche Nationalbibliothek Record #1036150674 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 8,0 8,1 Massa, Ariadne (2011 թ․ օգոստոսի 14). «'His involvement in politics was the part of his life I could do without'». Times of Malta. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Former Malta president de Marco dies at 79». TVNZ. 2010 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Massa, Ariadne (2010 թ․ օգոստոսի 12). «'Born again' de Marco cherishing life anew: 'I don't want to slow down'». The Times of Malta. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 «Malta mourns Guido de Marco, dead at 79 State Funeral to be held on Monday». Malta Today. 2010 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Guido de Marco passes away». timesofmalta.com. 1990 թ․ հուլիսի 16. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 «Guido de Marco passes away: 'A person who worked for a better Malta' – Mario de Marco». The Malta Independent. 2010 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Kuwait remains grateful to de Marco». The Times of Malta. 2010 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Գվիդո դե Մարկոն կյանքից հեռացավ. Փաստաբան, նախարար, նախագահ և ընտանիքի անդամ
- Գիդո դե Մարկոն կյանքից հեռացավ. Տուրք մեծ քաղաքական գործչին
- Գիդո դե Մարկոն կյանքից հեռացավ. Մալթան ողբում է ականավոր պետական գործիչի համար
- Գիդո դե Մարկոյի համար տոն
- Ազգին ծառայելու կյանքի տևողություն.
- Քաղաքական հսկա.
- Հրաժեշտ մեծ մարդուն