Գրադարանավարը։ Ճակատագրի նիզակի փնտրտուք
Գրադարանավարը։ Ճակատագրի նիզակի փնտրտուք (անգլ.՝ The Librarian: Quest for the Spear), TNT, Electric Entertainment և Apollo ProScreen ստուդիաների արտադրության արկածային ֆիլմ, Փիթեր Վինթերի Գրադարանավարի մասին ֆիլմերի առաջին մասը՝ Նոյա Ուայլիի մասնակցությամբ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 5-ին[2]։
Գրադարանավարը։ Ճակատագրի նիզակի փնտրտուք անգլ.՝ The Librarian: Quest for the Spear | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ և գանձերի փնտրման ֆիլմ |
Թվական | 2004 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փիթեր Ուինթեր[1] |
Պրոդյուսեր | Դին Դևլին |
Դերակատարներ | Նոյա Ուայլի |
Երաժշտություն | Ժոզեֆ ԼոԴուկա |
Տևողություն | 90 րոպե |
Հաջորդ | Գրադարանավար 2։ Վերադարձ թագավոր Սողոմոնի հանքեր |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՖլին Կարսոնը ունի 22 բարձրագույն կրթություն և բացի սովորելուց ուրիշ ոչինչ չի կարողանում անել։ Մայրը միշտ հոգ է տանում Ֆլինի մասին և փորձում է դասավորել նրա անձնական կյանքը։ Նրան վռնդում են համալսարանից, ու նա գնում է աշխատանք փնտրելու[3]։ Նա գալիս է հսկայական խորհրդավոր գրադարան, ցուցադրում իր հրաշալի ունակությունները և հարյուրավոր թեկնածուներից հենց նրան են ընտրում։ Նա հասկանում է, որ գրադարանավարը ոչ միայն աշխատանք է, այլ նաև էություն։ Նա պետք է դառնա պատմական և կախարդական իրերի պահապանը, որոնք պահվում են գրադարանի գաղտնի մասում։ Ֆլինը իմանում է, որ նախկին գրադարանավարը սպանվել է։ Նրա գործատուն և ուսուցիչը դառնում է իմաստուն Ջադսոնը։
Նյու Յորքի հանրային գրադարանից գողացվել է կախարդական արտեֆակտ՝ Ճակատագրի նիզակը, իսկ ավելի կոնկրետ նրա մի մասը։ Նիզակը բաժանված է երեք մասի, որոնք սփռված են ամբողջ աշխարհով։ Հայտնի է, որ մասերից մեկը պատկանել է Ադոլֆ Հիտլերին։ Հիմա մնացած մասերի հետևից որսի է դուրս եկել խորհրդավոր Օձերի եղբայրությունը։ Ֆլինը որպես նոր գրադարանավար պետք է հավաքի բոլոր մասերը և թույլ չտա չարագործներին իրենից առաջ ընկնել։ Միակ բանը, որ կարող է օգնել նրան, դա իր յուրահատուկ խելքն է և իհարկե գիրքը, որը գրված է հին թռչնային լեզով, ինչը մինչև այդ ոչ ոք չի թարգմանել։
Ինքնաթիռում Ֆլինի վրա հարձակվում են Եղբայրության անդամները և նրան փրկում է Նիկոլ անունով կինը, ով ճանաչել և սիրահարված է եղել նախկին գրադարանավարին։ Նա իրեն է մեղադրում նրա մահվան համար։ Ֆլինի հետ միասին դուրս են ցատկում ինքնաթիռից և հայտնվում Ամազոնի վտանգավոր անտառնեի մեջ։
Նրանց հետևից Օձերի եղբայրության անդամները վայրէջք են կատարում և գնում որոնումների։ Նրանք ցանկանում են ստանալ Ֆլինի մոտ գտնվող գիրքը։ Նրանք միասին հաղթահարում են Նիզակին հասնելու խոչընդոտները՝ անդունը անցնելով հին կամրջով և անդունդի եզրից թռչելով ջրի մեջ։ Ֆլինը և Նիկոլը հանդիպում են աբորիգենների ցեղի, որոնք խոսում են պորտուգալերեն և հարգում են նրան որպես Գրադարանավար։ Օձերի եղբայրությունը հասնում և հարձակվում է գյուղի վրա։ Նրանք փախչում են և գտնում Մայայի հին վանքը, որտեղ ըստ լեգենդի պահվում են գանձը և Նիզակը։ Հաղթահարելով թակարդները, նրանք հասնում են Նիզակին, բայց Եղբայրությունը բռնում է նրանց, որի առաջնորդը հանդիսանում է այն մարդը, ով սպանել է նախորդ գրադարանավարին։ Նա չի կարող սպանել Ֆլինին, քանի որ միայն նա կարող է թարգմանել գիրքը։
Գրադարանավարը և Եղբայրությունը գնում են Շանգրի - Լա կոչվող միստիկ երկիրը։ Բայց մինչև այնտեղ հասնելը վանքը փլուզվում է և Ֆլինն ու Նիկոլը փախչում են Եղբայրությունից։
Ֆլինն ու Նիկոլը կանգ են առնում հյուրանոցում։ Նրանք այդքան արկածներից հետո վերջապես գիտակցում են փոխադարձ զգացմունքները և միասին գիշեր են անցկացնում։ Առավոտյան Վայլդը առևանգում է Նիկոլին և Նիզակը։ Նիզակի օգնությամբ նա փորձում էր ստանալ անմահություն, իսկ Նիկոլին վերցնում է որպես ավար։ Առավոտյան Ֆլինը բացահայտում է գործընկերուհու և Նիզակի կորուստը։ Նա դիմում է Ջադսոնի օգնությանը…
Ֆլինը, Նիկոլը և Ջադսոնը վերադառնում են Գրադարան։
Դերերում
խմբագրել- Նոյա Ուայլի - Ֆլին Կարսոն
- Սոնյա Վոլգեր - Նիկոլ Նոյան
- Բոբ Նյուհարթ - Ջադսոն
- Կայլ ՄակԼաչլան - Էդվարդ Վայլդ
- Կեյլի հու - Լանա
- Դեվիդ Դայան Ֆիշեր - Ռոդես
- Ջեյն Քուրթին - Շառլին
- Օլիմպիա Դուկակինս - Մարջի Կարսոն
- Լիզա Բերներ - Դեբրա
- Մարիո Իվան Մարտինես - պրոֆեսոր Հարրիս
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմի գովազդային կարգախոսը՝
«Intelligence can only get you so far when you have to save the world.» (Երբ դուք պետք է փրկեք աշխարհը, միայն ինտելեկտը բավարար չէ։)
«He didn’t want to be a hero. He only wanted a job.» (Նա չէր ուզում լինել հերոս. Նա պարզապես ցանկանում էր աշխատանք գտնել:)
- Ֆիլմի հիմնական տեսարանները նկարահանվել են Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։
- Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 5-ին։
- Քեոփսի բուրգի վերակառուցման մեջ կան կոպիտ պատմական սխալներ՝ դեպի գերեզման գլխավոր մուտք չի եղել, IV դինաստիայի փարավոնների դամբարանների վրա արձանագրություններ չեն հայտնաբերվել։
- Ֆլիմի մոր վզին այն տեսարանում, երբ Նիկոլը եկավ մոտոցիկլով, կախված է Ամազոնի վանքից Ֆլինի գտած թալիսմանը։
Շարունակություններ
խմբագրելՏրիլոգիայի երկրորդ մասը՝ «Գրադարանավար։ Վերադարձ կայսր Սոլոմոնի նիզակին» ֆիլմը դուրս է եկել 2006 թվականի դեկտեմբերի 3 - ին։ DVD տարբերակը թողարկվել է դեկտեմբերի 19 - ին։ Երրորդ մասը՝ «Գրադարանավար։ Հուդայի գավաթի անեծքը» դուրս է եկել 2008 թվականի դեկտեմբերի 7 - ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Librarian: Quest for the spear». www.tnt.tv. 2010 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «A Conversation with Noah Wyle». Turner Broadcasting System Inc. 2010 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.