Գրադարանա-մատենագիտական դասակարգում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Գրադարանա-մատենագրական դասակարգում, ԳՄԴ (ռուս.՝ Библиотечно-библиографическая классификация, ББК), տպագիր երկերի (և որոշ վավերագրական նյութերի) ըստ դասերի, ենթադասերի և ավելի մանր ստորաբաժանումների դասավորման համակարգ Ռուսաստանում՝ ելնելով դրանց բովանդակության, հրատարակության ձևի, ընթերցողական հատկացվածության և այլ հատկանիշներից։ Ըստ բովանդակության լինում ևն ունիվերսալ (համընդհանուր) և ճյուղային, որոնց հիման վրա կազմվում են գրադարանի սիստեմատիկ գրացուցակը և մատենագիտական քարտարանները։ Կիրառվում են գրադարաններում՝ գրքային ֆոնդերի, ինֆորմացիոն մարմիններում՝ փաստաթղթային առանձին տեսակների դասավորման, մատենագիտական ցանկերում՝ նյութերի խմբավորման, գրադարանա-մատենագրական դասակարգումներ համաձայն կառուցված բառարաններում և տեղեկագրքերում ՝ տեղեկությունների համակարգման և մատենագիտական հիմնարկներում՝ վիճակագրությունը վարելու համար։
Հայտնի են Մ․ Դյուիի «Տասնորդական դասակարգումը» (1876), «ԱՄՆ-ի կոնգրեսի գրադարանի դասակարգումը» (1904) և այլն։ Նախկին ԽՍՀՄ-ում մինչև 1937 թվականը մասսայական գրադարաններում կիրառվում Էին տասնորդական դասակարգման բրյուսելյան տարբերակի հիման վրա մշակված ՌՍՖՍՏ գլխքաղլուսվարչության համառոտ աղյուսակները։ Հաշվի առնելով սովետական գրադարանների առջև դրված խնդիրները՝ Լ․ Տրոպովսկին վերամշակման ենթարկեց այդ աղյուսակները, որոնք հրատարակվեցին 1938 թվականին և կիրառվեցին մասսայական գրադարաններում։ Հետագայում հարկ եղավ լրացուցիչ ուղղումներ մտցնել այդ աղյուսակներում, որոնք «Գրադարանային դասակարգման աղյուսակներ» վերնագրով, Զ․ Համբարձումյանի խմբագրությամբ, հրատարակվեցին 1955 թվականին ու 1960 թվականին և մինչև ԽՍՀՄ կազմալուծումը կիրառվում էին մասսայական գրադարաններում։ ԳՄԴ աղյուսակը մասայանկան գրադարանների համար առաջնային ծրագիրը կազմվել է 1969-1970թ.թ. ԽՍՀՄ-ի Վ.Ի. Լենինի անվան Գրադարանի (ներկայիս` Ռուսաստանի Պետական Գրադարան) գիտամեթոդաբանական բաժնի կողմից, որը ուղարկվել են բաժիններ և լայն քննարկման է ենթարկվել գրադարանային շրջանում։ Խմբագրական անձնակազմը ստացել է ավելի քան 30 գրավոր ակնարկներ, որոնցից շատերը պարունակում են համեմատական դրական գնահատական աղյուսակաների վերաբերյալ։ 1971թ. փետրվարին ԽՍՀՄ-ի Վ.Ի. Լենինի անվան Գրադարանը քննարկել է ԳՄԴ աղյուսակի կիրառումը մասսայական գրադարաններում, այդ քննարկմանը մասնակցել են ավելի քան 100 մարդ` պետական, ծայրամասային, շրջանային գրադարանների ներկայացուցիչներ, հատուկ ուսումնական հաստատությունների գրադարանների ներկայացուցիչներ, մասսայական գրադարանների ներկայացուցիչներ[1]։ Այդ թվում նաև ստեղծվել է փորձարարական համակարգային դասակարգում Մոսկվայի շրջանային Թիվ 193 Գրադարանի համար, որը կառուցված էր ԳՄԴ աղյուսակի հիման վրա։ Այդ դասակարգան հիման վրա ճշգրտվել են մեթոդական դասակարգման հարցերը, տարանջատումը ըստ բաժինների, մանրամասեցումը բաժինի որոնման հարցում և այլն[2]։ Միաժամանակ տարիներ շարունակ մշակվում և պրակներով տպագրվում էր գիտական գրադարանների՝ «Գրադարանա-մատենագիտական դասակարգումը» (ԳՄԴ), որի հրատարակությունը ավարտվեց 1968 թվականին։ ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի 1962թ.-ի մայիսի 11-ի որոշմամբ «Համընդհանուր տասնորդական դասակարգումը» (կամ` Ունիվերսալ տասնորդական համակարգը) ներմուծվեց որպես պարտադիր դասակարգում գիտական և գիտատեխիկական գրականությունների համար ամբողջ գիտատեխնիկական ինֆորմացիոն մարմիններում։ Իսկ արդեն 1963թ.-ից գիտատեխնիկական հրատարակչություններում, գիտատեխնիկական ամսագրերի խմբագրություններում, գիտատեխնիկական ինֆորմացիոն մարմիններում, գիտատեխնիկական գրադարաններում կիրառվել է ՀՄԴ-ի պարտադիր դասակարգումը։ ՀՄԴ-ն հանդիսանում է միջազգային տարածում ունեցող դասակարգումներից մեկը[3]։ Բժշկագիտական, գյուղատնտեսական գրադարաններում, գիտատեխնիկական ինֆորմացիոն մարմիններում 1962 թվականից կիրառվում է «Համընդհանուր տասնորդական դասակարգումը» (ՀՏԴ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Библотечно-библографическая классификация" Таблицы для массовых библеотек. Москва: Изд. "Книга", 1977г. էջ 5.
- ↑ «Библотечно-библографическая классификация» Таблицы для массовых библеотек. Москва: Изд. "Книга", 1977г. էջ 6.
- ↑ Всесоюзная книжная полата. "Универсальная десятичная класификация" / Ред. Гольцева Ю.С. Москва: Изд. "Всесоюзная книжная полата", 1962г. էջ 3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 194)։ |