Մոսկվայի թատերա-համերգային երաժշտական միավորում` Ալեքսանդր Գրադսկու ղեկավարությամբ (Գրադսկի Հոլ, ոչ պաշտոնական անվանումը` Գրադսկու թատրոն), Մոսկվայի մշակութային պետական բյուջետային հաստատություն, համերգների, երաժշտական ու ստեղծագործական երեկոների անցկացման վայր։ Գտնվում է Մոսկվայի Զամոսկվորեչիե շրջանում, Կորովի Վալ փողոցում[1][2]։

Գրադսկի Հոլ
Տեսակթատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա
Հիմնադրման ամսաթիվ2015
Կայքgradskyhall.ru
 Gradsky Hall Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Շենքը, որտեղ գտնվում է Գրադսկի Հոլը, կառուցվել է 1957 թվականին ըստ ճարտարապետ Իվան Վլադիսլավովիչ Ժոլտովսկու նախագծի, «Բուրեվեստնիկ» կինոթատրոնի համար։ 1991 թվականին քաղաքի ղեկավարությունը շենքը փոխանցել է երգիչ և երգահան Ալեքսանդր Գրադսկուն` երաժշտական թատրոն ստեղծելու համար։ Ենթադրվում էր, որ վերակազմակերպումը պետք է իրականացվեր մասնավոր ներդրողների կողմից, սակայն հովանավորներ այդպես էլ չեն հայտնվում[3][4]։ 1998 թվականին Մոսկվայի կառավարությունը գումար է հատկացրել շենքի վերակառուցման համար[3]։ Այն ավարտել են միայն 2014 թվականին՝ ֆինանսավորման ընդհատումների և միջոցների անբարեխիղճ օգտագործման պատճառով։ Աշխատանքների ընթացքում վերանորոգվել է գլխավոր շենքը, ինչպես նաև` տեղադրվել են լուսային, ձայնային և ինժեներական սարքավորումներ[4][5]։ Վերակառուցումից հետո հրապարակը կազմել է 8.5 հազար քմ[1][2]։ Դրանից 6.83 քմ-ը գրավում է գլխավոր չորսհարկանի շենքը, այնտեղ է գտնվում դրամարկղը, հանդերձարանը, բազմաֆունկցիոնալ հանդիսասարահը` ամֆիթատրոնով և հանդիսատեսի 500 տեղով, փոքր դահլիճը` 150 տեղով, դերասանների հանգստի սենյակը, ձայնային և լուսային էֆեկտների վերահսկման սենյակը, պարասրահը[4][5]։ Հանդիսասրահի բեմը կարող է փոփոխվել. պոդիոումի առանձին մասեր կարող են բարձրացվել և իջեցվել[6]։ Դահլիճի պատերն ու առաստաղը սև են, հատակը փայտյա է, լուսավորումն իրականացվում է սոֆիտի տարբեր տեսակներով. շենքի յուրաքանչյուր կետից կարելի է ղեկավարել լույսի ուժգնությունը, հոսքը և երանգները։ Առաջին շարքի աթոռներն անհրաժեշտության դեպքում կարող են ծալվել[7][8]։ Կցակուռույցը 3 հարկանի շենք է` նկուղային հատվածով։ Դրա մակերեսը կազմում է 1.64 հազամ քմ։ Ներսում են գտնվում տնօրենի աշխատասենյակը, դերասանների սենյակները, խոհանոցները, պահեստը, սրճարանը[4]։ 2015 թվականի սեպտեմբերին թատրոնի աշխատանքների սկիզբը նշանավորվել է փակ համերգով, որտեղ ելույթ են ունեցել Ն. Պ. Օսիպովի անվան ազգային երաժշտական գործիքների նվագախումբը, ինքը` Գրադսկին և իր աշակերտները։ Հյուրերի թվում էին ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, երգիչ Իոսիֆ Կոբզոնը, պրոդյուսեր Կոնստանտին Էռնստը, երգիչ Անդրեյ Մակարևիչը և ուրիշներ[9][10][11]։ 2017 թվականին թատրոնում անց է կացվել Վլադիմիր Վիսոցկու անվան երաժշտական մրցանակաշխության պարգևատրման արարողությունը։ Միջոցառումը հեռարձակվել է ռուսական «Առաջին հեռուստաալիքով»[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Театр Градского в Москве может начать работу 30 декабря». Газета.Ру. 2013 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 «Реконструкция музыкального театра Градского завершится до конца года». Москва 24. 2013 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 Елена Головачева (1998 թ․ հուլիսի 18). «Московское правительство отремонтирует Театр Александра Градского». Газета "Коммерсантъ". Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 2014-01-09. «Театральный центр Градского планируется ввести в эксплуатацию в январе». Москва 24. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին. {{cite web}}: |author= has numeric name (օգնություն)
  5. 5,0 5,1 Кристина Полорчян (2014 թ․ հունվարի 9). «В Москве завершилась реконструкция здания театра Александра Градского». Интернет-портал "Вечерняя Москва". Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Театр Градского завлечёт зрителей громким «Голосом»». Московский комсомолец. 2014 թ․ փետրվարի 17. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «Информационная справка по объекту: «Московское театрально-концертное музыкальное объединение под руководством А. Градского» (ЦАО, ул. Коровий Вал, д. 3, стр. 1)». Комплекс градостроительной политики и строительства города Москвы. 2014 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  8. Юлия Титова (2015 թ․ նոյեմբերի 21). «Скрябинские вечера в «Градский Холл»: «северное сияние» под музыку». РИАМО. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  9. Татьяна Такиуллина (2015 թ․ հունիսի 15). «Александр Градский откроет свой музыкальный театр». Онлайн журнал StarHit. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  10. Денис Ступников (2015 թ․ սեպտեմբերի 9). «Иосиф Кобзон рассказал на открытии театра Градского забавную байку». КМ онлайн. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. «Музыкальный театр Александра Градского проведет благотворительный вечер». Газета "Замоскворечье". 2016 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  12. «День рождения Владимира Высоцкого отметит Первый канал». InterMedia News Agency. 2017 թ․ հունվարի 16. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրադսկի Հոլ» հոդվածին։