Գրիբոյեդով (Արմավիրի մարզ)

գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում

Գրիբոյեդով (նախկին անվանումները` Քյոլանլու, Արալըխ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 4 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոն Արմավիրից` մոտ 18 կմ արևելք։ Վերանվանվել է Գրիբոյեդով 1978 թ. հունվարի 25-ին[4]։

Գյուղ
Գրիբոյեդով
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ՀամայնքԱրմավիրի մարզ և Էջմիածնի շրջան
ԳյուղապետՎահե Գրիգորյան
Մակերես6.4 կմ²
ԲԾՄ840 մ
Կլիմայի տեսակչոր խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1845[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգրիբոյեդովցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1126[3]
Գրիբոյեդով (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Գրիբոյեդով (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Անվանումներ

խմբագրել

Նախկինում ունեցել է Քյոլանլու, Արալըխ, Արալըխ Բաշքյանդ, Արալըխ Քյոլանլու, Արալըկ, Քյոլանի Արալըխ, Վերին Քյոլանլու անվանումները։ Գրիբոյեդով է վերանվանվել 1978 թ.-ին ի պատիվ անվանի ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի։

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գրիբոյեդովի մշտական բնակչությունը կազմել է 1845, առկա բնակչությունը՝ 1754 մարդ[1]։ Մինչև 1918 թ. եղել է ադրեջանաբնակ[5]։ Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից, իսկ 1950-ական թթ այստեղ են հաստատվել Հայաստանի և Ղարաբաղի տարբեր շրջաններից։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1904 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 59%, հետաշխատունակներ՝ 15%։

Գրիբոյեդովի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].

Տարի Բնակչություն
1831 284 մարդ [7]
1873 676 մարդ [7]
1897 886 մարդ [7]
1926 647 մարդ [7]
1939 742 մարդ [7]
1959 1085 մարդ [7]
1970 1502 մարդ [7]
1979 1693 մարդ [7]
1989 1954 մարդ [8]
2001 2003 մարդ [7]
2011 1845 մարդ [9]


Տնտեսություն

խմբագրել

Գյուղն ունի 397 առկա տնտեսություն։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (237 հա), պտղատու (7 հա) և խաղողի այգիները (50 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով 172 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի ջրանցքի ջրերով։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Հասարակական կառույցներ

խմբագրել

Գրիբոյեդովն ունի միջնակարգ դպրոց, մանակապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Գյուղից հյուսիս-արևելք կա մի հնավայր, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն և այլ իրեր։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 962 — 916 էջ։
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 63» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 645. — 4696 p.
  9. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիբոյեդով (Արմավիրի մարզ)» հոդվածին։