Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Անտոոնյան վարժարանում։ 1875 թվականին տեղափոխվել է Վիեննայի Մխիթարյանների վանքը, որտեղ շարունակել է ուսումը, ավարտել և ձեռնադրվել քահանա, դառնալով միաբանության անդամ։ 1880-ականների վերջերից բանասիրական հոդվածներով աշխատակցել է պարբերական մամուլին։ 1890 թվականին Վիեննայում լույս է տեսել նրա «Գործնական մեկնություն առաքելական աթոռո սահմանադրության» աշխատությունը, 1892 թվականին՝ «Ցուցակ հայերեն ձեռագրաց արքունի մատենադարանին ի Մյունխեն»։ Գրել է նաև լեզվաբանական աշխատություններ, որոնցից ուշագրավ է «Ոսկեդարյան և ոչ ոսկեդարյան հայերենի խնդիրը» (1903)։ Կատարել է թարգմանություններ, ինչպես Հ. Գելցերի «Համառոտ պատմություն հայոց» գիրքը։ Եղել է «Հանդես ամսօրյայի» խմբագիրը։ Գրել է «Պատմություն հայ լրագրության ի սկզբանե մինչև մեր օրերը (1794-1860)» ուսումնասիրությունը (Վիեննա, 1893), որը առաջին փորձն է հայ լրագրության պատմության սիստեմատիկ շարադրանքի[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 653)։