Գրիգորի Ադամով
Գրիգորի Ադամով (ռուս.՝ Григорий Борисович Адамов, իսկական անունը՝ Գիբս, ծածկանունը՝ Г. Адамов, մայիսի 6 (18), 1886[1] կամ մայիսի 18, 1886[1], Խերսոն, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 14, 1945[3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային ֆանտաստ գրող։
Գրիգորի Ադամով Григорий Адамов | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6 (18), 1886[1] կամ մայիսի 18, 1886[1] |
Ծննդավայր | Խերսոն, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | հուլիսի 14, 1945[3] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գրական անուն | Г. Адамов |
Մասնագիտություն | գրող, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և խմբագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Զավակներ | Արկադի Ադամով |
Կենսագրություն
խմբագրելԼրագրողական գործունեությունը սկսել է սոցիալ-դեմոկրատական «Юг» («Հարավ») թերթի խմբագրմամբ։ 1931 թվականին լույս է տեսել նրա առաջին արձակ ժողովածուն՝ «Միավորված շարասյունները»։ Առավել հայտնի է գիտաֆանտաստիկ ստեղծագործություններով։ Առաջին գիտաֆանտաստիկ ստեղծագործությունը տպագրվել է 1934 թվականին («Рассказ Диего»): «Վթար» (1935) և «Արևի օազիս» (1936) պատմվածքներում նվիրված է Արկտիկայի ու Կարակումների ապագա էներգետիկայի աղբյուրներին։ Ապագայում էներգիայի յուրացման խնդիրների է նվիրված նաև Ադամովի առաջին գիտաֆանտաստիկ վեպը՝ «Ընդերքին հաղթողները» (1937), որի սյուժեն զարգանում է երկրի ընդերք ճանապարհորդությամբ և այնտեղ էլեկտրակայան կառուցելուն[4]։
Գրիգորի Ադամովի որդին՝ Արկադի Ադամովը, դետեկտիվ ժանրի գրող է։
Գ. Ադամովը հայերեն
խմբագրել- Երկու օվկիանոսների գաղտնիքը (գիտաֆանտաստիկ վեպ), Ե., Հայպետհրատ, 1964, 584 էջ։ Ռուս. թարգմ.՝ Մ. Մկրտչյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #139556966 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- ↑ Григорий Борисович Адамов