Գրիգորի Հայրապետով
Գրիգորի Ալբերտի Հայրապետով (մարտի 18, 1967 - հունվարի 1, 2022[1], Երևան, Հայաստան[2]), գեներալ-մայոր, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության նախկին պետ[3]։ 1991-2018 թվականներին եղել է պետության ղեկավարի անվտանգության գլխավոր պատասխանատուն[4]։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ[5]։
Գրիգորի Հայրապետով | |
---|---|
մարտի 18, 1967 - հունվարի 1, 2022[1] (54 տարեկան) | |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[2] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կոչում | գեներալ-մայոր |
Պարգևներ |
Պարգևներ և կոչումներ
խմբագրել2006 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալից ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
2019 թվականի հուլիսի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Գրիգորի Հայրապետովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը
- ↑ 2,0 2,1 2,2 Մահացել է ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Հայրապետովը (ֆոտո)
- ↑ «Գրիգորի Հայրապետովը ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից».
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». 2003թ. հոկտեմբերի 27.
- ↑ «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Գրիգորի Հայրապետովը շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում».