Իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկին-Տավրիչեսկի (ռուս.՝ Князь Григо́рий Алекса́ндрович Потёмкин-Таври́ческий, սեպտեմբերի 13 (24), 1739, Չիժևո, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5 (16), 1791, Rădenii Vechi, Ungheni District, Մոլդովա), ռուս պետական և ռազմական, գործիչ, դիվանագետ, գեներալ-ֆելդմարշալ (1784

Գրիգորի Պոտյոմկին
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 13 (24), 1739
ԾննդավայրՉիժևո, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 5 (16), 1791 (52 տարեկան)
Մահվան վայրRădenii Vechi, Ungheni District, Մոլդովա
ԳերեզմանSt. Catherine's Cathedral, Kherson
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրոնՌուս ուղղափառ եկեղեցի
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Մասնագիտությունլեզվաբան, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Alexander Potemkin?
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գևորգի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սև արծվի շքանշան Սերովբեների արքայական շքանշան Փղի շքանշան Սպիտակ Արծվի շքանշան Սուրբ Ստանիսլավի շքանշան Երկաթե թագի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»
 Grigory Potyomkin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Պոտյոմկինի քաղաքական կարիերան սկսվել է 1762 թվականին, մասնակցել է պալատական հեղաշրջման, որի հետևանքով գահ է բարձրացել Եկատերինան։ Աչքի է ընկել 1768-1774 թթ.-ին ռուս-թուրքական պատերազմում։ Մերձավորությունը Եկատերինա II-ի հետ (1770 թվականից սկսած) նպաստել է նրան դառնալու ամենահզոր ու ազդեցիկ անձնավորությունը երկրում։ Լինելով տաղանդավոր վարչագետ՝ մեծապես օգնել է Եկատերինա II-ին բացարձակ միապետության ամրապնդման գործում։

1774 թ.-ին կազմակերպել է Ե․ Պուգաչովի գլխավորած գյուղացիական ապստամբության ճնշումը, 1775 թ.-ին վերացրել է Զապորոժյան սեչը՝ որպես նոր զանգվածային ելույթի հնարավոր օջախ։ 1776 թ.-ից՝ Նովոռոսիայի, Ազովի և Աստրախանի նահանգների գեննահանգապետն էր։ 1783 թ.-ին իրագործել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու իր ծրագիրը, որի համար ստացել է Տավրիկյան իշխանի տիտղոսը։ Աջակցել է Հս․ մերձսևծովյան շրջանի տնտ․ յուրացմանը և Խերսոնի, Նիկոլաևի, Սևաստոպոլի, Եկատերինոսլավի կառուցմանը։ 1784 թ.-ին նշանակվել է Ռազմ, կոլեգիայի պրեզիդենտ։ 1787-1791 թթ.-ի ռուս- թուրքական պատերազմի ժամանակ բանակի հրամանատարն էր։

Հիվանդացել և վախճանվել է Յաշում, որտեղ Թուրքիայի հետ հաշտության բանակցություններ էին վարում։ Պոտյոմկինն սերտ կապերի մեջ է եղել ժամանակի հայ ազգային ազատագրական շարժման գործիչներից Հովհաննես Նազարյանի և Հովսեփ Արղությանի հետ։ Փայփայում էր Հայաստանի թագավոր դառնալու միտքը։ 1780-ական թվականներին առաջ է քաշել Անդրկովկասում վրացական, հայկական և աղվանական, բուֆերային պետություններ ստեղծելու նախագիծ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 387  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Պոտյոմկին» հոդվածին։