Գրիգոր Արեշյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արեշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Հակոբի Արեշյան (հունվարի 1, 1881[1][2], Թեթրի Ծղարո, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 23, 1957[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Պրոֆեսոր (1928), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։
Գրիգոր Արեշյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1881[1][2] Թեթրի Ծղարո, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 23, 1957[1][2] (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մանկաբարձ-գինեկոլոգ և բժիշկ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1][2] |
Ալմա մատեր | Շևչենկոյի անվան համալսարան (1909)[1] |
Գիտական աստիճան | պրոֆեսոր[1][2] (1928) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Սալոմե Արեշյան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Թիֆլիսի նահանգի Աղբուլաղ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է Թելավի շրջանի Սացխենիսի դպրոցում, իսկ միջնակարգը՝ Թիֆլիսի գիմնազիայում, որն ավարտել է 1902 թվականին։ 1903 թվականին Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում մեկ տարի սովորելուց հետո առողջական վատ վիճակի պատճառով տեղափոխվել է Կիև։ 1909 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատանքի անցել Կիևի Պիսմեսկու կլինիկայում, սակայն 1911 թվականին զորակոչվել է բանակ և մինչև 1913 թվականը ծառայել Վարշավայի ռազմական օկրուգում որպես գնդի բժիշկ։ Զորացրվելուց հետո վերադարձել է Թիֆլիս, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին կրկին զորակոչվել և գործուղվել է Կովկասյան ռազմաճակատ։ 1916 թվականին հիվանդության պատճառով եկել է Թիֆլիս և երեք տարի աշխատել որպես օրդինատոր։
1919 թվականին հրավիրվել է Երևան, հիմնադրել է Հայաստանի առաջին մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը, ապա՝ դրան կից մանկաբարձական դպրոցը (1920), որտեղ դասավանդել է մանկաբարձություն և գինեկոլոգիա։ 1923 թվականին կազմակերպել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի (հետագայում՝ բժշկական ինստիտուտ) մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը և մինչև 1957 թվականը ղեկավարել այն։ 1938-1957 թվականներին եղել է ՀԽՍՀ մանկաբարձ-գինեկոլոգների գիտական ընկերության նախագահը։ Գրիգոր Արեշյանի անունով է կոչվում Երևանի 1-ին հիվանդանոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկան[3]։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1950)։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Կենսագրական հանրագիտարան, ԵՊՀ հրատ., 2009, էջ 124-125։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Արեշյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 23)։ |