Գրիգոր Բադիրյան
Գրիգոր Գալուստի Բադիրյան (ծնվել է (26) մայիսի 14, 1903, Գորիս - ), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1953), ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963)։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։
Գրիգոր Բադիրյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1903 (121 տարեկան) Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1926)[1] |
Կոչում | տնտեսագիտության դոկտոր[1] |
Գիտական աստիճան | պրոֆեսոր[1] (1953) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1926)։ Երկար տարիներ մանկավարժական աշխատանք է կատարել Մոսկվայի բուհերում։ Եղել է ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության անասնաբուծության գլխավոր վարչության պետի տեղակալ (1937–1941)։ 1959 թվականից եղել է Համամիութենական հեռակա գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության էկոնոմիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատությունները նվիրված են ԽՍՀՄ գյուդատնտեսության զարգացման և էկոնոմիկայի հարցերին։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկեր
խմբագրել- Экономика социалистического сельского хозяйства, М., 1971.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 206)։ |