Գրիգոր Գրիգորյան (գրող)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Վլադիմիրի Գրիգորյան (հունվարի 28, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրող, արձակագիր։
Գրիգոր Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | գրող, արձակագիր և վիպասան |
Կենսագրություն
խմբագրելԳրիգոր Գրիգորյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 28-ին Երևանում։ 1996-1998 թվականներին սովորել է Օլիմպիական հերթափոխի պետական ուսումնարանում։ 1998 թվականին ընդունվել և 2002 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 2006-2010 թվականներին սովորել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում։ Մինչև 2010 թվականը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ 2010 թվականից մինչ օրս աշխատում է բանկային ոլորտում` որպես ֆինանսիստ-վերլուծաբան։
Գրականությամբ զբաղվում է 2018 թվականից։ Պատմվածքները հրապարակվել են «Գարուն» և «Կայարան» ամսագրերում, «Գրողուցավ»[1], «Երևանյան էսքիզ»[2] գրական կայքերում։
Գրիգոր Գրիգորյանը չորս գրքի հեղինակ է։
Հրատարակած գրքեր
խմբագրել- «Կանաչ կազմով գիրքը», պատմվածքների ժողովածու (9 պատմվածք), «Մագաղաթ պլյուս» հրատարակչություն, 2018, 110 էջ
- «Դեղին կազմով գիրքը», պատմվածքների ժողովածու (9 պատմվածք), «Մագաղաթ պլյուս» հրատարակչություն, 2019, 110 էջ
- «Կարմիր կազմով գիրքը», պատմվածքների ժողովածու/վիպակ (9 պատմվածք), «Մագաղաթ պլյուս» հրատարակչություն, 2020, 110 էջ[3]
- «Սևուսպիտակ կազմով գիրքը», վեպ, «Մագաղաթ պլյուս» հրատարակչություն, 2021, 120 էջ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գրողուցավ». Գրողուցավ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՍՔԻԶ — ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ / ԳՐԱԿԱՆ & ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ views, Գիրք·16/09/2020·1 min read·72 (2020 թ․ սեպտեմբերի 16). «Նոր գիրք․ «Կարմիր կազմով գիրքը»». Գրողուցավ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)