Գրիգոր Թ Մուսաբեկյանց
Գրիգոր Թ Մուսաբեկյանց (անհայտ[1] - 1446), Ամենայն հայոց կաթողիկոս 1439–1441 թվականներին։ Հաջորդել է Կոստանդին Զ Վահկացուն։
Գրիգոր Թ Մուսաբեկյանց | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 1446 |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Գրիգոր Թ Մուսաբեկյանցը ժողովրդականություն չի վայելել։ Կիլիկիայի իսլամադավան կառավարողների աջակցությամբ ընտրվել է կաթողիկոս։ Գրիգոր Թ Մուսաբեկյանցի կառավարումը արգացրել է Սսի կաթողիկոսության տեղափոխությունը Էջմիածին։
Գրիգոր Թ Մուսաբեկյանցի օրոք կաթողիկոսական աթոռը Էջմիածին տեղափոխելու համար շարժում է սկսվել՝ Հովհաննես Հերմոնեցու և Թովմա Մեծոփեցու գլխավորությամբ։ Նրանց նախաձեռնությամբ 1441 թվականին Էջմիածնում ժողով է հրավիրվել, որը որոշել է կաթողիկոսական աթոռը Սսից փոխադրել Էջմիածին։ Արևելյան վարդապետները հրավիրել են Գրիգոր Թ Մուսաբեկյանցին՝ գահակալելու Մայր աթոռում։ Սակայն անհայտ պատճառներով նա մերժել է հրավերը և շարունակել աթոռակալել Սսում (մինչև 1446 թ)։
Կաթողիկոսական գահին Գրիգոր Թ Մուսաբեկյանցուն հաջորդել է Կիրակոս Ա Վիրապեցին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 215)։ |
Նախորդող՝ Կոնստանդին Զ Վահկացի |
Կաթողիկոս 1439–1441 |
Հաջորդող՝ Կիրակոս Ա Վիրապեցի |