Գրիգոր Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Ալեքսանի Ղազարյան (սեպտեմբերի 10, 1931, Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան), ներզատաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1970)։ ՀՀ (2000), ՎՀ (2000) ԲԳԱ ակադեմիկոս։
Գրիգոր Ալեքսանի Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | 1931 սեպտեմբերի 10 Վրաստան Սիղնաղ |
Քաղաքացիություն | Վրացական ԽՍՀ և Հայաստան |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Երևանի բժշկական ինստիտուտ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրել1956 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1966-1979 թվականներին եղել է Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտի հորմոնների և իզոտոպների, 1979-1997 թվականներին՝ Վիրաբուժության ինստիտուտի ռադիոիզոտոպային ախտորոշման լաբորատորիաների վարիչ, 1997 թվականից՝ ախտորոշիչ բաժանմունքի ներզատաբան։ 2000 թվականից ՀՀ ներզատաբանների ընկերակցության նախագահ, 2001 թվականից՝ Եվրոպական կլինիկական իմունաբանական ընկերության, 2000 թվականից՝ Ռուսաստանի միջազգային ակադեմիայի (Սանկտ Պետերբուրգ), 1996 թվականից՝ ինտերնիստների ընկերակցության անդամ, 1989 թվականից՝ «Ներզատաբանության հիմնախնդիրներ» (ռուսերեն) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Կլինիկայում ներդրել է թունավոր խպիպի ծանր ձևերի և վահանագեղձի քաղցկեղի ռադիոակտիվ յոդով բուժման, վահանագեղձի թիրեոիդ հորմոնի և հիդրոլիզատների քրոմատոգրական վերլուծության եղանակները։
Անդրեյ Միքայելյանի հետ համատեղ առաջինն է ներդրել շաքարային հիվանդության բուժումը՝ ենթաստամոքսային գեղձի կղզյակային կուլտուրայով[1]։
Երկեր
խմբագրել- Ներքին սեկրեցիայի գեղձերի հիվանդությունները, Ե., 1966։
- Վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշումը և բուժումը, Ե., 1990։
- Հարվահանաձև գեղձի սուր և քրոնիկական հիվանդություններ, Ե., 1993 (համահեղինակ)։
- Շաքարային դիաբետ, Ե., 1994 (համահեղինակ)։
- Կլինիկա-ախտորոշիչ հետազոտությունները ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ, Ե., 1996 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.