Գրիգոր Մկրտչյան (մարզիկ)
հայ տափօղակով հոկեյ խաղացող
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Մկրտչյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Մկրտչի Մկրտչյան (հունվարի 3, 1925, Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 14, 2003, Մոսկվա, Ռուսաստան), հայ մարզիկ, մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1956), վաստակավոր մարզիչ (1968)։
Գրիգոր Մկրտչյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | Հոկեյիստ |
Երկիր՝ | Հայաստան և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 3, 1925 |
Ծննդավայր՝ | Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | փետրվարի 14, 2003 (78 տարեկան) |
Մահվան վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Ակումբ՝ | HC CSKA Moscow? |
Կենսագրություն
խմբագրել1963 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական պետական ինստիտուտը։ Տափօղակով հոկեյի ԽՍՀՄ իննակի (1948-1959), աշխարհի և Եվրոպայի եռակի (1954-1956), օլիմպիական խաղերի (1956) չեմպիոն։ 1965-1967 թվականներին եղել է գնդակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրա ղեկավարությամբ ԽՍՀՄ հավաքականը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն։ 1968-1991 թվականներին աշխատել է ԽՍՀՄ սպորտկոմիտեում՝ որպես մարզիչ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Մկրտչյան (մարզիկ)» հոդվածին։ |