Գրիգոր Պետիկյան
Գրիգոր Պետիկյան (մոտ հուլիս 1908[1], Անկարա, Օսմանյան կայսրություն[2] - նոյեմբերի 24, 1981[2], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[3]), հայ նկարիչ։
Գրիգոր Պետիկյան Krikor Bedikian | |
---|---|
Ծնվել է | մոտ հուլիս 1908[1] |
Ծննդավայր | Անկարա, Օսմանյան կայսրություն[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 1981[2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում և Ժյուլիանի ակադեմիայում։ Պետիկյանի ուշագրավ գործերից են՝ «Մառանում», «Վելիզյանցի աղջիկը», «Կապրիի ձկնորսները», «Երիտասարդ նեապոլցին», «Գնչուներ», «Ֆրանսուազ», «Ռոզարիա», «Նավահանգիստ Մալագայում»։ Նկարիչը բանաստեղծորեն ու վավերականորեն վերապատկերում է կյանքի փոքրիկ կտորներ։ Նրա դիմանկարները աչքի են ընկնում ճշմարտացիությամբ և հոգեբանական խորությամբ։ Պետիկյանը նկարազարդել է «Սուրբ Ֆրանցիսկո Ասիզացու կյանքը» գիրքը։ Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Լոզանում (1945), Կահիրեում (1949), Փարիզում (1950, 1952, 1958), Նյու Յորքում (1955, 1956)։ 1956 թվականին Նյու Յորքում, Ազատ արվեստների ազգային սալոնում բացված ցուցահանդեսի (1400 մասնակից) երեք հավասարազոր մրցանակներից մեկը շնորհվել է Պետիկյանին[4]։
Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։
Գրականություն
խմբագրել- AvedissianO․, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/5567
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archives de Paris
- ↑ 3,0 3,1 3,2 Fichier des personnes décédées
- ↑ «Zarkfoundation - Գրիգոր Պետիկյան». zarkfoundation.com.
- ↑ Գրիգոր Պետիկյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում