Գրիգոր Տոլմաջյան
Գրիգոր Միհրանի Տոլմաջյան (հունիսի 23, 1905, Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5, 1958, Մոսկվա, ԽՍՀՄ), ավիացիայի գեներալ-մայոր (1943)։ ԽՄԿԿ անդամ` 1927 թվականից։
Գրիգոր Տոլմաջյան | |
---|---|
հունիսի 23, 1905 - հոկտեմբերի 5, 1958 (53 տարեկան) | |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1924 թվականին կամավոր մտել է կարմիր բանակ, ծառայել զանազան ավիացիոն միավորումներում։ Ավարտել է Լենինգրադի ռազմաօդային ուժերի ռազմատեխնիկական դպրոցը, ԽՍՀՄ ոազմաօդային ուժերի Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ակադեմիային կից հրամանատարների կատարելագործման դասընթացները (1934), ապա՝ նույն ակադեմիայի գրոհային ֆակուլտետը (հեռակա, 1941)։ 1938 թվականին նշանակվել է Հեռավորարևելյան 2-րդ առանձին բանակի ռազմաօդային ուժերի թիկունքի պետ, 1941 թվականին՝ Հեռավորարևելյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, այդ պաշտոնում՝ 1945 թվականին մասնակցել միլիտարիստական Ճապոնիայի ջախջախմանը։ 1953 թվականին զորացրվել է։
Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Կուտուզովի II աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 42)։ |