Վիոլետա Գևորգյան

դերասան
(Վերահղված է Գևորգյան Վիոլետաից)

Վիոլետա Գևորգյան (օգոստոսի 5, 1944(1944-08-05), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 19, 2024(2024-06-19)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1987

Վիոլետա Գևորգյան
Ծնվել էօգոստոսի 5, 1944(1944-08-05)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 19, 2024(2024-06-19)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԱշխատավայրՀրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Ժանրերթատրոն, կինո
ԸնտրանիԱշնան արև, Ապրեցեք երկար և Վառած լամպեր
Երեխա(ներ)Հրաչյա Մխիթարյան (Չուկո)
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանն ստեղծագործական գործունեությունն սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում[2]։ Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։ 1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 700 անգամ[3]։
1988 թվականին մասնակցել է Բաքվի կինոփառատոնին և արժանացել արվեստագետ գործընկերների խիստ քննադատությանը։ Ըստ նրա՝ Բաքու էր մեկնել Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունների ու ջարդերի մասին այլ ազգերի ներկայացուցիչներին պատմելու համար, սակայն դերասանուհուն Հայաստանում համարեցին դավաճան, և նա 1991 թվականին տեղափոխվեց և բնակություն հաստատեց ԱՄՆ-ում։ Խաղացել է Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ քաղցր տղան» ներկայացման մեջ՝ նվիրված Ղափլանյանի վաղամեռ որդուն[4][5]։

Ֆիլմեր

խմբագրել
Վառած լապտեր 1983
Այդքան սպասվող օրը 1980
Ապրեցեք երկար 1979
Տատիկի թոռնիկը 1979
  Ես սովոր էի շուրջ 22 տարի ապրել թատրոնի կյանքով, մի օր որ ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի։ Թատրոնը իմ կյանքն էր, որից զրկվեցի 1988 թվականին։ Ես չէի պատկերացում, որ կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավն է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, միայն Աստված գիտի[6]։
- Վիոլետա Գևորգյան
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է դերասանուհի Վիոլետա Գևորգյանը
  2. «Վիոլետա Գևորգյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. Վիոլետա Գևորգյանի հոբելյանական երեկոն՝ Երևանում
  4. «Իմ անուշ տղա» հեղինակ՝ Տաթևիկ Ղափլանյան
  5. «Վիոլետա Գևորգյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  6. «Մահացել է դերասանուհի Վիոլետա Գևորգյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024-09-10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել