Գևորգ Ասլանյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Թադևոսի Ասլանյան (ապրիլի 1, 1908(1908-04-01), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 23, 1988(1988-04-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984

Գևորգ Ասլանյան
Ծնվել էապրիլի 1, 1908(1908-04-01)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 23, 1988(1988-04-23) (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Վերջալույս Միրիջանյան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Եղել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Վերջալույս Միրիջանյանի ամուսինը։

Կենսագրություն

խմբագրել

1932 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, 1933 թվականին՝ Մոսկվայի Մեյերխոլդի անվան թատրոնի թատերական դասընթացները։ 1929-1937 թվականներին և 1944 թվականից եղել է Հայաստանի Առաջին պետթատրոնի դերասան, 1937-1944 թվականներին՝ Ալավերդու պետական թատրոնի դերասան, ռեժիսոր, 1942 թվականից՝ գեղարվեստական ղեկավար, ապա՝ նաև տնօրեն[1][2]։

Դերեր թատրոնում

խմբագրել

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Դեր
1982 Երջանկության մեխանիկան
1982 Կորիոլան
1980 Թռիչքն սկսվում է երկրից
1980 Լիրիկական երթ դրվագ
1980 Խոշոր շահում Թաթոս
1979 Կյանքի լավագույն կեսը
1979 Երկնագույն առյուծ Տեր-Գաբրիելյան
1978 Հուսո աստղ Մուրադ-Ասլան
1976 Ծնունդ դրվագ
1973 Քաոս դրվագ
1973 Ժայռը Զաքար
1969 Մորգանի խնամին դրվագ
1961 Տժվժիկ դրվագ
1960 Հյուսիսային ծիածան Դավիթ
1957 Սիրտն է երգում տնօրեն
1956 Որոտի արահետով Ֆինկելբերգ
1940 Քաջ Նազար քահանա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Zarkfoundation - Գևորգ Ասլանյան». zarkfoundation.com.