Գևորգ Զուբյան
Գևորգ Դավթի Զուբյան (սեպտեմբերի 1, 1912[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 16, 1981[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային աշխարհագրագետ-օդերևութաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1965), Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)։
Գևորգ Զուբյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1912[1] Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 16, 1981[2] (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և օդերևութաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարան (1937)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր[1] (1956) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԳևորգ Զուբյանը ծնվել է 1912 թվականին Երևանում։ 1937 թվականին ավարտել է Մոսկվայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտը։ 1964-1977 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ։ Գիտական հետազոտությունները վերաբերում են մթնոլորտային ճակատների տարածական կառուցվածքին, հիմնական տիպերին, ոչ պարբերական փոփոխություններին։ Մշակել է մթնոլորտային ճակատների մի շարք նոր մոդելներ, ստացել ցիկլոնների և անտիցիկլոնների ճակատային կառուցվածքի նոր համակարգեր։ Զուբյանի որոշ աշխատություններ թարգմանվել և տպագրվել են Բուլղարիայում, Կանադայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում[3]։
Երկեր
խմբագրել- Синоптико-аэрологическое исследование атмосферных фронтов, Г. Д. Зубян, Л., Гидрометеоизда, 1955, 120 с.
- Синоптико-аэрологическое исследование верхней тропосферы и нижней стратосферы / Г. Д. Зубян, ГУ Гидрометеорологической службы при сов. мин. СССР, Центральный ин-т прогнозов. Москва: Гидрометеоиздат. Московское отд-ние, 1961.
- Օդերևութաբանություն։ Ուսումնական ձեռնարկ, Ալեքսանդրյան Գևորգ Արշավիրի, Զուբյան Գևորգ Դավթի, Երևան, Հայպետուսհրատ, 1962։
- Հայաստանի մթնոլորտի մասին։ (Հետազոտության մի քանի արդյունքներ), Զուբյան, Գևորգ Դավթի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ, 1969։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=3704
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Զուբյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 712)։ |