Գևորգ Կոթյանց

հայ նկարիչ

Գևորգ Վարդանի Կոթյանց (ռուս.՝ Геворк Вартанович Котьянц, նոյեմբերի 12, 1909(1909-11-12), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 28, 1996(1996-08-28), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խոհրդահայ նկարիչ, ապրել և ստեղծագործել է Լենինգրադում։ Լենինգրադյան նկարչական դպրոցի ներկայացուցիչ[1]։ Լենինգրադի նկարիչների միության անդամ[2]։

Գևորգ Կոթյանց
Ծնվել էնոյեմբերի 12, 1909(1909-11-12)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 28, 1996(1996-08-28) (86 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և նատյուրմորտ
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ

ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Gevork Kotiantz Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գևորգ Կոթյանը ծնվել է 1909 թվականին Շուշիում՝ արհեստավոր-ոսկերչի ընտանիքում։ 1909 թվականին Գևորգի ընտանիքը տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս՝ Պյատիգորսկ։ 1927-1929 թվականներին Կոթյանցը Պյատիգորսկում հաճախում է մասնավոր ստուդիա, գրքերից, վերարտադրումներից ինքնուրույն ուսումնասիրում հայտնի արվեստագետների գործերը, սովորում նկարել։ 1929 թվականին դառնում է Արվեստագետների հեղափոխական ընկերակցության Պյատիգորսկի մասնաճյուղի անդամ (ռուս.՝ Ассоциация художников революции, անգլ.՝ Assotsiatsia Khudozhnikov Revolutsii or AKhR 1928-1932)։ 1930 թվականին առաջին անգամ Պյատիգորսկում մասնակցում է ցուցահանդեսի, այնուհետև Հյուսիսային Կովկասի նաև այլ քաղաքներում[3]։

1931-1932 թվականներին Կոթյանցն որպես նկարիչ աշխատում է Պյատիգորսկի Հեղափոխության թանգարանում, որտեղ իրեն դրսևորում է որպես պատմական և հեղափոխական ժանրի նկարիչ։ Նրա ստեղծագործություններից շատերը գնվում են թանգարանի կողմից։

1933 թվականին Կոթյանցին ուղարկում են Լենինգրադ՝ ուսանելու։ 1934-1935 թվականներին Կոթյանցն անցնում է Արվեստագետների բարձրագույն ուսումնական դասընթացներ, որտեղ նրան դասավանդում են հայտնի նկարիչներ և արվեստի մանկավարժներ՝ Պավել Նաումովը, Ալեքսանդր Կարևը, Ռուդոլֆ Ֆրենցը։ Այս շրջանում Կոթյանցն աշխատում է պատմական և հեղափոխական ժանրերում։ Նրա «Սերգեյ Կիրովը Բաքվում» կտավն արժանանում է Ռուսական արվեստի ակադեմիայի երկրորդ մրցանակի։

Այնուհետև Կոթյանցն սկսում է տարվել ֆրանսիական իմպրեսիոնիստներով, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրա ստեղծագործական ուղղության վրա։ Արվեստագետների բարձրագույն ուսումնական դասընթացներն ավարտելուց հետո Կոթյանցն աշխատում է Լենինգրադի արվեստագետների կոմիտեում։

1945-1946 թվականներին Կոթյանցը նկարչություն է դասավանդում Լենինգրադի Տավրիչեսկայա արվեստի դպրոցում՝ միաժամանակ վերականգնելով պատերազմի ժամանակ կորցրած հմտությունները։ Այս շրջանի նրա գործերում առկա է գույնի արտահայտչական հնարավորությունները։

Կոթյանցի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի և այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում[4][5]։

Մասնակցություն Մեծ հայրենական պատերազմին

խմբագրել

1936 թվականին Կոթյանցը զորակոչվում է Կարմիր բանակ՝ ծառայության։ 1939-1940 թվականներին որպես զինվոր Կոթյանցը մասնակցում է Ռուս-ֆիննական պատերազմին, որը հայտնի է որպես 1939-1940 թվականների «ձմեռային պատերազմ»։ 1940 թվականին նա զորացրվում է և շարունակում ստեղծագործական աշխատանքը։ Նույն թվականին նա ընդունվում է Լենինգրադի նկարիչների միություն։

Մեծ հայրենական պատերազմի տարիներին Կոթյանցը ծառայել է Կարմիր բանակում՝ Լենինգրադյան ճակատում, 23-րդ վաշտում։ Երկու անգամ վիրավորվել է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Լենինգրադի պաշտպանության մեդալ»
  • Ռազմաճակատային պատվո մեդալ
  • Գերմանիայի դեմ տարած հաղթանակի մեդալ
  • Մեծ հայրենական պատերազմի մեդալ

Զորացրվել է 1945 թվականին՝ որպես սերժանտ։

Ընտանիք

խմբագրել

1947 թվականին Կոթյանցն ամուսնանում է ֆրանսերենի ուսուցչուհի Կատերին Կոստրոմեևայի հետ։ 1948 թվականին ծնվում է նրանց դուստրը՝ Տատյանան։

Գևորգ Կոթյանը մահացել է 1996 թվականի օգոստոսի 28-ին, Սանկտ Պետերբուրգում, 87 տարեկան հասակում։

Ցուցահանդեսներ

խմբագրել
  • Լենինգրադի նկարիչների աշխատանքների ցուցահանդես, Լենինգրադ, 1952,
  • Լենինգրադի նկարիչների աշխատանքների գարնանային ցուցահանդես, Լենինգրադ, 1954
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը Ռուսաստանի պետական թանգարանում,1954
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների գարնանային ցուցահանդես, 1955
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների աշնանային ցուցահանդես, 1956
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը նվիրված Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 40-ամյակին, 1957
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների աշնանային ցուցահանդես, 1958
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների գարնանային ցուցահանդես, ЛОСХ սրահ, 1960
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների ցուցահանդես, Ռուսաստանի պետական թանգարան, 1960
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների ցուցահանդես, 1961
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների աշնանային ցուցահանդես, 1962
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների տարածաշրջանային ցուցահանդես, 1964
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների գարնանային ցուցահանդես, 1965
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների աշնանային ցուցահանդես, 1968
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների գարնանային ցուցահանդես, 1969
  • «Մեր ժամանակակիցները», Լենինգրադի արվեստագետների աշխատանքների ցուցահանդես, 1971
  • «Մեր ժամանակակիցները», Լենինգրադի արվեստագետների աշխատանքների երկրորդ ցուցահանդես, 1972
  • «Հարազատ երկրով», Լենինգրադի արվեստագետների աշխատանքների գարնանային ցուցահանդես, 1972
  • «Նատյուրմորտ», Լենինգրադի արվեստագետների աշխատանքների գարնանային ցուցահանդես, 1973
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների աշնանային ցուցահանդես, 1973
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների գարնանային ցուցահանդես, 1974
  • «Մեր ժամանակակիցները», Լենինգրադի արվեստագետների աշխատանքների տարածաշրջանային ցուցահանդես, 1975
  • «Լենինգրադի գեղարվեստ», հետահայաց ցուցադրություն, 1976
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների ցուցահանդես, 1977
  • Լենինգրադի արվեստագետների աշխատանքների աշնանային ցուցահանդես, 1978
  • Անհատական ցուցահանդես Լենինգրադի նկարիչների միությունում, 1979
  • Լենինգրադի նկարիչների տարածաշրջանային ցուցահանդես, 1980, Լենինգրադ
  • ՌԽՖՍՀ նկարիչների միության ցուցասրահ, անհատական ցուցահանդես, 1985, Մոսկվա
  • Մեծ հայրենական պատերազմի մասնակից վետերան-նկարիչների ցուցահանդես, 1987, Լենինգրադ
  • «Ինտերեր և նատյուրմորտ», ՌԴ գեղանկարիչների ցուցահանդես, 1988, Լենինգրադ
  • Ցուցահանդես «Ռուս նկարիչներ», Բրյուսել, 1993
  • Ցուցահադնես «Ժամանակների միավորում, 1932-1997, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության նկարիչ-անդամներ, նվիրված միության 65-ամյակին, 1997, Սանկտ Պետերբուրգ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sergei V. Ivanov. Unknown Socialist Realism. The Leningrad School. Saint Petersburg, NP-Print Edition, 2007. P.18, 21, 24, 363, 389, 390, 392-400, 402-404, 443, 444.
  2. Справочник членов Союза художников СССР. Том 1. — М. : Советский художник, 1979. — С. 552.
  3. Геворк Вартанович Котьянц. Выставка произведений. Каталог. — Л. : Художник РСФСР, 1979. — С. 3.
  4. Saint-Pétersbourg - Pont-Audemer. Dessins, Gravures, Sculptures et Tableaux du XX siècle du fonds de l'Union des Artistes de Saint-Pétersbourg. - Pont-Audemer: 1994. - p.99,104.
  5. Sergei V. Ivanov. Unknown Socialist Realism. The Leningrad School. Saint Petersburg, NP-Print Edition, 2007. P.6-7.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել