Գևորգ Հակոբյան (դերասան)
հայ դերասան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Մնացականի Հակոբյան (սեպտեմբերի 12, 1917, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 17, 1996, Գյումրի, Հայաստան), դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)։
Գևորգ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | 1917 սեպտեմբերի 12 |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն Ալեքսանդրապոլ |
Մահացել է | նոյեմբերի 17, 1996 | (տարիքը 79)
Մահվան վայր | Գյումրի, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | Հայ Առաքելական եկեղեցի |
Մասնագիտություն | Դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրել1934-1935 թվականներին աշխատել է Գյումրիի թատրոնին կից պատանի հանդիսատեսի, 1936-1942, 1947-1949 թվականներին՝ Արթիկի, 1950-1952 թվականներին՝ Ալավերդու, 1953-1987 թվականներին՝ Կամոյի թատրոններում։ Հերոսական և դրամատիկ դերերի դերասան է։
Դերեր
խմբագրել- Վարազդատ՝ Լ. Միքայելյանի «Վարազդատ»
- Օսեփ՝ Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Բրոուդի՝ Արչիբալդ Ջոզեֆ Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»
- Էլիզբարյան՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
- Պրեզիդենտ՝ Շիլլերի «Սեր և խարդավանք»
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Հակոբյան (դերասան)» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |