Գևորգ Մեղրիկ
Գևորգ Մեղրիկ (1043 - 1113, Դրազարկի վանք, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), հայ աստվածաբան, մանկավարժ և 11-12-րդ դարերի հայ նշանավոր գործիչ[1]։
Գևորգ Մեղրիկ | |
---|---|
Ծնվել է | 1043 |
Վախճանվել է | 1113 |
Վախճանի վայր | Դրազարկի վանք, Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Մասնագիտություն | գիտնական |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է մոտավորապես 1043/45 թվականներին Վասպուրականում գտնվող Անալյուր գյուղում։ Կրթություն է ստացել Սևանավանքում։ Ուսուցումից հետո երկար ժամանակ մնացել է այնտեղ և զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ «Մեղրիկ» (քաղցրագլուխ) մականունը ստացել է իր մեղմ բնավորության համար։ 11-րդ դարի վերջին, իշխան Թորոսի հրավերով[2], մեկնել է Կիլիկիա Հայաստան, որտեղ հիմնել է (այլ տվյալներով՝ վերականգնել է) Սիսի Խորին վանքը և անապատները։ Հենց նրա գործունեության շնորհիվ է, որ Դրազարկի վանքը դարձել է Հայաստանի գրքի խոշորագույն կենտրոններից մեկը։ Եղել է Գրիգոր Վկայասեր և Բարսեղ Անեցի կաթողիկոսների աջակիցը։ Ապրել է միաբանական խիստ կանոնակարգով, ընդհանուր առմամբ 50 տարի ապրել է ճգնավորությամբ, ինչի համար հռչակվել է որպես «բոլոր հայերի հոգևոր հայր»։ Մահացել է Դրազարկի վանքում 70 տարեկանում[3][4][5][6]։
Նրա կյանքի և գործունեության մասին կենսագրական տվյալները պահպանվել են Սամուել Անեցու[Ն 1], Ստեփանոս Օրբելյանի, Կիրակոս Գանձակեցու, Վարդան Արևելցու, Մատթեոս Ուռհայեցու, Սմբատ Սպարապետի, ինչպես նաև Գևորգի հուշագրություններում և ձեռագրերում[7]։
Ժառանգությոսւն և հիշողություն
խմբագրելԳևորգի գրական ժառանգությունից քիչ բան է պահպանվել։ Հայտնի է, որ Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի հանձնարարությամբ նա խմբագրել և համալրել է «Ճաշոց» կրոնական գիրքը։ Նրա գրչին են պատկանում մի շարք աստվածաբանական ստեղծագործություններ՝ Աղոթական բանք յաղագս զղջման մեղաց, Համառոտ պատմութիւն նշխարաց առաքելոյն Պետրոսի, Գիրք ողջույնի եւ պաղատանաց, ինչպես նաև աղոթքներ, խոստովանություններ և կրոնական երգեր՝ (Աղօթք եւ երգք աւրհնութեանց, Աղոթք ի Հայրն երկնավոր, Խոստովանութիւն հավատացելոց ուղղափառաց[3][4][5]։ Պահպանվել են նաև 11-12-րդ դարերի մի քանի ձեռագրեր, որոնք վերագրվել կամ պատվիրված են անձամբ Գևորգ Մեղրիկի կողմից[7]։
Գևորգ Մեղրիկի հիշատակը Հայսմավուրքում նշվում է հուլիսի 30-ին[3][4]։
Նշումներ
խմբագրել- ↑ Ըստ հին աղբյուրների, մասնավորապես, Մ. Չամչյանի, Սամուել Անեցին իր աշակերտներից մեկն էր (տես H. Petermann Beiträge zu der Geschichte der Kreuzzüge aus armenischen Quellen // Abhandlungen der Königlichen Akademie der Wissenschaften in Berlin. — 1860.), սակայն այս պնդումը հաստատում չի գտնում ժամանակակից աղբյուրներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Г. П. Хомизури Армянская Апостольская Церковь. Святые, мученики, видные священнослужители, богословы, христианские деятели культуры: словарь. — М.: «Гуманитарий», 2007. — ISBN 978-5-91-367-020-5
- ↑ Дразаркский монастырь = Դրազարկի վանք // Энциклопедия «Христианская Армения». — 2002. — С. 281. Архивировано из первоисточника 1 Հոկտեմբերի 2015.
- ↑ 3,0 3,1 3,2 Геворг Мегрик = Գևորգ Մեղրիկ // Энциклопедия «Христианская Армения». — 2002. — С. 208—209. Архивировано из первоисточника 1 Հոկտեմբերի 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 Կաղապար:Православная энциклопедия
- ↑ 5,0 5,1 Robert Bedrosian Armenian Writers // Eleventh century // Ge'org Meghrik
- ↑ Sirarpie Der Nersessian Miniature Painting in the Armenian Kingdom of Cilicia from the Twelfth to the Fourteenth Century. Vol 1. — Dumbarton Oaks, 1993. — С. 3. — 652 с.
- ↑ 7,0 7,1 Матевосян А. С. Памятные записи армянских рукописей V—XII веков. — Ер.: изд-во АН АрмССР, 1988. — С. 117, 144, 149, 171.