Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան
Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան (անգլ.՝ George V. Chilingarian, հուլիսի 22, 1929[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2023, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), նավթագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998)։ Իտալիայի Studiorum Minerva ակադեմիայի, Բեդֆորդի (Արիզոնա) և այլ համալսարանների պատվավոր դոկտոր։ ԱՄՆ ռազմածովային ուժերի գեներալ։
Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան George Chilingar | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1929[1] Թիֆլիս |
Մահացել է | մարտի 9, 2023 (93 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Պահլավական Իրան և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նավթի երկրաբան, համալսարանի դասախոս և երկրաբան |
Հաստատություն(ներ) | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն[2] և նավթարդյունաբերություն[2] |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Վիտերբի ճարտարագիտական դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3], ռուսերեն և գերմաներեն |
George Chilingar Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳևորգ Չիլինգարյանը ծնվել է Թիֆլիսում։ Մանկությունն անցել է Իրանում։ Սովորել է Թեհրանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, ստացել նավթի երկրաբանության և արդյունաբերության բնագավառի մասնագետի կրթություն։ 1949 թվականին ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը։ Աշխատել է Իրանի նավթային ընկերություններում, եղել է Շահի խորհրդականը նավթի և գազի հանքավայրերի գծով։ Նրա շնորհիվ նավթահանք է բացվել Իրանի Խուժիստան նահանգում։
Հաստատվելով Լոս Անջելեսում դարձել է համերկրային նավթային ընկերության նախագահ, ԱՄՆ-ի և մի շարք երկրների նավթահանույթի և նավթամշակման վարչության ղեկավար։ 1950-1954 թվականներին, 1956-1965 թվականներին ՀԿՀ նավթի երկրաբանության ֆակուլտետի դասախոս, 1965 թվականից՝ պրոֆեսոր։ 1954-1956 թվականներին եղել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Դեյթոնի (Օհայո) բազայի լաբորատորայի վարիչ, 1967-1969 թվականներին, 1978-1987 թվականներին` ՄԱԿ-ի նավթի տեխնոլոգիայի գծով ավագ և այլ կազմակերպությունների խորհրդական։ Մի շարք ընկերությունների ու գիտական կազմակերպությունների նախագահ, Ռուսաստանի բնական ԳԱ փոխնախագահ (2000)։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ուսուցչապետ է, խմբագրում է «Նավթային գիտությունները և ճարտարագիտությունը» միջազգային հանդեսը։ Հայտնաբերել է խոշոր նավթահանքեր տարբեր երկրներում։ Հրատարակել է մի շարք աշխատություններ։ Չիլինգարյանը 72 գրքի և 500 գիտական աշխատության հեղինակ է, 2 գիտական ամսագրի հեղինակ[4]։
Բնակվում է ԱՄՆ-ում։ Իրանի նավթահանքերից մեկը կոչվում է նրա անվամբ՝ «Չիլինգար»։
Անդամակցություն
խմբագրել- Նյու Յորքի ԳԱ անդամ
- Հարավային Կալիֆոռնիայի ԳԱ անդամ
- Ռուսաստանի բնական ԳԱ արտասահմանյան անդամ
- Միջազգային բազմաթիվ գիտական կազմակերպությունների անդամ
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ
Գիտական գործունեություն
խմբագրելՀիմնական աշխատությունները վերաբերում են նավթի և գազի երկրաբանության տեսական հիմնախնդիրներին, նավթի և գազի հանքաշերտերի գոյացման և ածխաջրածինների առաջացման հարցերի լուծմանն ուղղված նոր մոտեցումների մշակմանը[5]։
Պարգևներ
խմբագրել- Ռուսաստանի ԳԱ Մ. Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ
Մեջբերումներ Գևորգ Չիլինգարյանից
խմբագրելԵրբ սովորում էի բոլորն ասում էին, որ բան չմնաց, մոլորակում նավթը հաշված տարիներ հետո սպառվելու է, բայց մինչև հիմա սպառում են։ Պարզապես պետք է իմանալ փնտրելու ձևը, իսկ ես այդ ձևը լավ գիտեմ։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #124430473 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Գևորգ Չիլինգարյան
- ↑ ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ, Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան» հոդվածին։ |