Դալար (Արարատի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դալար (այլ կիրառումներ)
Դալար, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արտաշատ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Արտաշատ Երևան խճուղու վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Դալար | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ և Հայկական մարզ | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
ԲԾՄ | 835 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▼2594 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Անվանումը ստացել է 1935 թվականից, տեղադրված է Արարատյան դաշտում` Արաքս գետի ձախակողմյան հովտում, ծովի մակարդակից 835 մետր բարձրության վրա։
Կլիմա
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է - 3 աստիճանից մինչև - 20 աստիճան։ Ամառը տևական է, մայիսից մինչև սեպտեմբեր։ Օդի միջին ջերմաստիճանը տատանվում է + 25 աստիճանից մինչև + 40 աստիճանի սահմաններում։ Երկարատև չոր կլիման բացասական է ազդում գյուղատնտեսության վրա։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250 - 300 մմ է։ Ագրոկլիմայական տեսակետից ոռոգելի լանդշաֆտը ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելՏարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 200 | 891 | 903 | 1168 | 1985 | 2444 | 2634 | 2854 | 2844 | 2673 | 2594[2] |
Տնտեսություն
խմբագրելՀամայնքն ունի 764 տնտեսություն, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ։ Գործում է 1894 թվականին կառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը գյուղատնտեսությունն է, հիմնականում բանջարաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն։ Գյուղատնտեսական նշանակության հողատարածքը կազմում է 348,7 հա, որից 169,22 հա վարելահող, 20 հա պտղատու և 30 հա խաղողի տարածքներ։ Զբաղվում են նաև ծխախոտագործությամբ և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ցանցի արդիականացումը, նոր կիսախողովակագծերի հավելումը և 2 խորքային հորերի հորատումը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- Դալար Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալար (Արարատի մարզ)» հոդվածին։ |