Դալուկ մորեհավ
Դալուկ մորեհավ (լատին․՝ Hippolais pallida), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։
Դալուկ մորեհավ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Hippolais pallida
(Ehrenberg, 1833)
|
||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 12-13,5 սմ է, թևերի բացվածքը՝ 18-20 սմ։ Կտուցի հիմքը լայն է, ճակատը՝ տափակ։ Առաջնային փետուրները միջին երկարության են։ Մարմինը վերևից խամրած մոխրագույն է կամ դարչնագույն, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Ակնօղակը սպիտակ է, հոնքը՝ թույլ արտահայտված։
Կենսակերպ
խմբագրելԿերակրվելիս հաճախ պոչը տմբտմբացնում է։ Բնակվում է թփուտային կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում, գետահովիտներում։
Սննդառություն
խմբագրելՍնվում է անողնաշարավորներով։
Բազմացում և զարգացում
խմբագրելԳարնանային վերադարձը՝ ապրիլի վերջից մայիսի առաջին կեսին։ Շատ չանցած ձևավորվում են հարսանեկան զույգերը, և սկսվում են արուի սիրահետման խաղերն ու բնի կառուցումը։ Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից։ Բնադրում է փոքր ծառերին կամ թփուտներում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ կեսից մինչև հունիսի 7-րդ տասնօրյակը։
Դնում է 17 մմ տրամագծով, մոխրագույն-սպիտակ՝ սև պտերով 2-5 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 14 օր։ Ձագերը հայտնվում են հունիսի 2-րդ կեսից մինչև հուլիսի 1-ին հնգօրյակը։ Ձագերը բնից դուրս են գալիս 11-12-րդ օրը, բնի շրջակայքում ևս 13-14 օր կերակրվում են ծնողների կողմից, ապա հեռանում և թաքնվում են՝ մինչև լիարժեք թռչելու ունակություն ձեռք բերելը։ Հուլիսի սկզբից օգոստոսի վերջը հայտնվում են թռիչքին լիարժեք չտիրապետող ընտանեկան խմբեր և երիտասարդ ինքնուրույն թռչող անհատներ։ Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի առաջին օրերը։
Որպես փոքրաքանակ տեսակ կարիք ունի պահպանության լրացուցիչ միջոցների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալուկ մորեհավ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալուկ մորեհավ» հոդվածին։ |