Դաղստանի պետական համալսարան
Դաղստանի պետական համալսարան, Դաղստանի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ գիտական և մշակութային խոշոր կենտրոն։ Հիմնադրվել է 1931 թվականին՝ որպես Դաղստանի պետական մանկավարժական ինստիտուտ, մինչև 1957 թվականը այն կրում էր Դաղստանի ժողովրդական բանաստեղծ Սուլեյման Ստալսկու անունը։
Դաղստանի պետական համալսարան ռուս.՝ Дагестанский государственный университет | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1931 |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մախաչկալա |
Պարգևներ | |
Կայք | dgu.ru |
Dagestan State University Վիքիպահեստում |
ԴՊՀ-ն ներառում է 16 գիտակրթական կենտրոններ, 18 ֆակուլտետներ[1], 97 ամբիոններ, 4 մասնաճյուղի[2], 2 թանգարաններ (կենսաբանական և պատմական), հիմնարար գրադարան, կենսաբանական կայան և պլանետարիում[3]։ Համալսարանում աշխատում է շուրջ 3000 դասախոսներ և աշխատակիցներ։
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՀամալսարանը ներառում է՝
- 18 ֆակուլտետ;
- 2 ինստիտուտ;
- 9 մասնաճյուղ;
- 86 ամբիոն;
- 2 թանգարան․ կենսաբանական և պատմական;
- չորացրած բույսերի հավաքածու
- գիտական գրադարան, որը պարունակում է ավելի քան 2500000 հատոր;
- կենսաբանական կայան;
- պլանետարիում։
Պատմություն
խմբագրել- 1931 թվականի հոկտեմբերի 8-ին ԴԱՍԽՀ Ժողկոմխորհը որոշում ընդունեց «Դաղստանի ագրոմանկավարժական ինստիտուտի բացման մասին»։ Ինստիտուտի հանդիսավոր բացումը նվիրված էր Հոկտեմբերյան հեղափոխության 14-ամյակին։
- 1931 թվականի նոյեմբերին մանկավարժական ինստիտուտում դասերը սկսվեցին։ Ինստիտուտի առաջին տարվա համար ընդունվել է 75 ուսանող, նրանց դասավանդել են 10 լրիվ դրույքով դասախոսներ։
- 1931 թվականին ինստիտուտում բացվեց 3 բաժին․
- հասարակական-գրական,
- քիմիակենսաբանական և
- ֆիզիկատեխնիկական։
- Չնայած նյութական բարդ պայմաններին, ուսումնական տարածքի և հանրակացարանների բացակայությանը, ուսանողների մեծ մասը հաջողությամբ ավարտեց առաջին ուսումնական տարին։ Ուսանողները հանձնեցին քննությունները և ցրվեցին հանրապետության շրջաններ՝ հատուկ խնդիր ունենալով ակտիվ աշխատանքներ իրականացնել գյուղերում` ինստիտուտի նոր համալրման վերաբերյալ։
- 1935 թվականին համալսարանը բաց թողեց առաջին շրջանավարտներին։ Դաղստանն ընդունեց բարձրագույն կրթությամբ 39 ուսուցիչ։ Հետո համալսարանում սովորում էր 260 ուսանող։
- 1954 թվականին ինստիտուտը ստացավ ավելի քան 6 հազար քառակուսի մետր մակերեսով շենք՝ հավաքատեղիների և սպորտային դահլիճների, թեթև լսարանների և գրասենյակների հետ։ Դասերը սկսեցին անցնել մեկ հերթափոխով։ Հին կրթական շենքը վերածվեց հանրակացարանի։
- 1957 թվականին մանկավարժական ինստիտուտը վերափոխվեց Դաղստանի պետական համալսարանի։ Ստացիոնար բաժանմունքում հաստատվեցին 5 ֆակուլտետներ.
- պատմաբանասիրական,
- ֆիզիկամաթեմատիկական,
- բնագիտության ֆակուլտետ,
- օտար լեզուների ֆակուլտետ,
- ինժեներատեխնիկական ֆակուլտետ։
- 1964 թվականի փոխվել է ֆակուլտետների մեծամասնության կառուցվածքը, ստեղծվել են նոր ամբիոններ։ Հինգ ֆակուլտետների փոխարեն արդեն գործում էր 8 ֆակուլտետ։
- ուսանողները կազմում էին 4691 մարդ,
- աշխատում էր 31 ամբիոն,
- 287 դասախոսների, որոնցից՝
- 6 պրոֆեսորներ, գիտությունների դոկտոր և
- 93 գիտությունների թեկնածու, դոցենտ։
- 1967 թվականին համալսարանին հանձնվեց շրջանային կուսակցական դպրոցի շենքը, ավարտվեց մարզադահլիճի և հանրակացարանի շինարարությունը։
- 1971 թվականին ավարտվեց համալսարանական պլանետարիումի շինարարությունը։
- 1972 թվականին համալսարանում կազմակերպվեց տնտեսաիրավագիտական ֆակուլտետը, որը 1973-ին բաժանվեց՝
- տնտեսագիտական ֆակուլտետի
- իրավաբանական ֆակուլտետի,
- 1974 թվականին ստեղծվեց սովետական առևտրի ֆակուլտետը։ Շահագործման հանձնվեց նոր շենք։
- 1980 թվականին համալսարանում սովորում էր 7487 ուսանողներ։ Այդ ժամանակ համալսարանի գրադարանի գրքերի ֆոնդը կազմում էր 993 864 հատոր, իսկ համալսարանն արդեն ուներ.[4]
- 11 ֆակուլտետներ
- 49 ամբիոններ։
Ռեկտորատ
խմբագրելՀամալսարանի ռեկտոր
խմբագրելԴաղստանի պետական համալսարանի ռեկտորն է Մուրթազալի Խուլաթաևիչ Ռաբադանովը։
Գերազանցությամբ ավարտել է ԴՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը 1985 թվականին, ԽՍՀՄ ԳԱ բյուրեղագրության ինստիտուտի ասպիրանտուրան 1989 թվականին՝ ատենախոսության պաշտպանությամբ։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Դաղստանի գիտական կենտրոնի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող (1989 թ. հունվար - 1993 թ. հունիս)։ Աշխատել է ԴՊՀ-ում՝ որպես ֆիզիկական քիմիայի ամբիոնի ասիստենտ (1993-1998): Սորոսի դոցենտ (1999): 2000 թվականի հունվարից նա ավագ գիտաշխատող էր, իսկ 2003-ի փետրվարից 2007-ի հուլիսը՝ ՌԴ Գիտությունների ակադեմիայի բյուրեղագիտության ինստիտուտի ռենտգեն կառուցվածքային վերլուծության լաբորատորիայի վարիչ։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2004):
2006 և 2007 թվականներին ճանաչվել է «ականավոր գիտնականներ. ՌԳԱ գիտությունների թեկնածուներ և դոկտորներ» մրցույթի հաղթող։ 2004-2007 թթ. եղել է ՄՄՊՀ ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր։ 2007 դեկտեմբերից՝ ԴՊՀ ռեկտորի պաշտոնակատար։
2008 թվականի մարտի 6-ին համալսարանի աշխատակազմի ընդհանուր ժողովի կողմից ընտրվեց ԴՊՀ ռեկտոր։
Համալսարանի ռեկտորներ
խմբագրելՏարիներին | Ռեկտոր |
---|---|
1957 - 1962 | պրոֆեսոր Ա. Ա. Աբիլով |
1962 - 1965 | պրոֆեսոր Ա. Գ. Ալիև |
1965 - 1987 | պրոֆեսոր Ա. Ա. Աբիլով |
1987 - 1991 | ՄԳԱ թղթակից-անդամ Ա. Մ. Մագոմեդով |
1992 - 2007 | ՌԿԱ ակադեմիկոս Օ․Ա․Օմարով |
2007-ից | պրոֆեսոր Մ. Խ. Ռաբադանով |
Պրոռեկտորներ
խմբագրել- Աշուրբեկով Նազիր Աշուրբեկովիչ — գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր;
- Հասանով Մահոմեդ Մահոմեդովիչ — ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր;
- Հաջիև Նազիրխան Գաջիևիչ — տնտեսական գծով պրոռեկտոր;
- Հուսեյխանովա Զարեմա Սաժուդինովա — ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով պրոռեկտոր[5];
- Մուխտարովվ Պատաալի Նաժմուդինովիչ— վարչատնտեսական աշխատանքի գծով պրոռեկտոր;
- Դալգատով Արթուր Գերեդատովիչ — հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր։
ԴՊՀ ֆակուլտետներ
խմբագրել- Կենսաբանական ֆակուլտետ
- էկոլոգիայի և կայուն զարգացման ինստիտուտ
- Պատմության ֆակուլտետ
- Սոցիալական ֆակուլտետ
- Մաթեմատիկայի և համակարգչային գիտության ֆակուլտետ
- Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Արևելագիտության ֆակուլտետ
- Օտար լեզուների ֆակուլտետ
- Մշակույթի ֆակուլտետ
- Որակավորման բարձրացման ֆակուլտետ
- Հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետ
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետ
- Ֆիզիկայի ֆակուլտետ
- Բանասիրական ֆակուլտետ
- Կառավարման ֆակուլտետ
- Քիմիական ֆակուլտետ
- Տնտեսագիտական ֆակուլտետ
- Իրավաբանական ինստիտուտ
2009 թվականի օգոստոսից ֆինանսատնտեսագիտական և տնտեսական կառավարման ֆակուլտետները միաձուլվել են նոր՝ տնտեսագիտական ֆակուլտետի։ Դաղստանի բանասիրության ֆակուլտետը 2009-ի սեպտեմբերից վերափոխվել է բանասիրական ֆակուլտետի։ Բնապահպանության և աշխարհագրության ֆակուլտետը 2015 թվականին վերափոխվեց էկոլոգիայի և կայուն զարգացման ինստիտուտի։
Հայտնի շրջանավարտներ
խմբագրել- Մուխու Ալիև — Դաղստանի առաջին նախագահ։
- Սամսոն Բրոյթման — գիտնական-բանասեր։
- Շամիլ Զայնալով — Դաղստանի նախկին վարչապետ։
- Մահոմեդով, Մահոմեդ Գաջիևիչ — Դաղստանի գերագույն դատարանի նախագահության անդամ։
- Մահոմեդսալամ Մահոմեդով — Դաղստանի երկրորդ նախագահ։
- Մահոմեդ-Սուլթան Մահոմեդով — Դաղստանի ժողովրդական ժողովի նախագահ և Անժի ֆուտբոլային ակումբի հիմնադիր։
- Ռաուֆ Մահոմեդովիչ Մունչաև — ՌԳԱ խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից-անդամ։
- Հաջի Նաժմուդինով — հայտնի մշակութաբան ու փիլիսոփա։
- Մավլետ Բատիրով — Օլիմպիական կրկնակի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն,։
- Սուլեյման Քերիմով — Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի սենատոր, ձեռնարկատեր և բարերար։
- Զամիր Թառլանով — գիտնական-բանասեր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ,
- Նուրբագանդով, Մահոմեդ Նուրբագանդովիչ — Ռուսաստանի Հերոս։
Նշումներ
խմբագրել- ↑ «Факультеты». dgu.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Филиалы». dgu.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Сведения об университете». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «993864 томов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Проректоры». dgu.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաղստանի պետական համալսարան» հոդվածին։ |