Դամոկլյան սուր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դամոկլյան սուր (լատին․՝ Damoclis gladius՝ ), սիրակուզյան բռնակալ Դիոնիսոս Մեծը (մ․թ․ա․ 5-րդ դար) առաջարկում է մեկ օրով իր գահը հանձնել իր ֆավորիտ Դամոկլեսին, ով Դիոնիսոսին համարում էր ամենաերջանիկ մահկանացուն։ Բռնակալի հրամանով նրան արքայավայել հագցնում են, օծում անուշահոտ յուղով ու նստեցնում գահին։ Նրա շուրջը բոլորը հնազանդվում էին՝ կատարելով յուրաքանչյուր հրաման։ Խնջույքի թեժ պահին Դամոկլեսը հանկարծ գլխավերևում տեսնում է ձիու մազից կախված առանց պատյանի մի սուր և հասկանում բարօրության պատրանքայնությունը։ Այդպես Դիոնիսոսը Դամոկլեսին ցույց տվեց, որ բռնակալը միշտ ապրում է մահվան եզրին։
Արտահայտությունը դարձել է թևավոր և փոխաբերական իմաստով գործածվելիս նշանակում է թվացյալ բարեկեցության պայմաններում մեկի գլխին կախված մշտական սպառնալիք։
Այս պատմությունը ներառված է Ցիցերոնի «Տուսկուլանյան զրույցներում»։ Սրա մասին հիշատակել է նաև Հորացիոսը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամոկլյան սուր» հոդվածին։ |