Դանիել Ագգեր
Դանիել Մյունտե Ագգեր, (դան․՝ Daniel Munthe Agger, դեկտեմբերի 12, 1984[1][2][3], Վիդովրե, Կոպենհագեն շրջան, Դանիա), դանիացի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս՝ Դանիայի ֆուտբոլի առաջնության առաջին դիվիզիոնում հանդես եկող HB Køge թիմի գլխավոր մարզիչ։ Եղել է «Բրոնդբյու» ակումբի և Դանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանը և հավաքականի ավագը։ 2006-2014 թվականներին հանդես է եկել անգլիական «Լիվերպուլ»-ում։
Դանիել Ագգեր դան․՝ Daniel Agger | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1984[1][2][3] (39 տարեկան) |
Ծննդավայր | Վիդովրե, Կոպենհագեն շրջան, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Մայրենի լեզու | դանիերեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Daniel Agger Վիքիպահեստում |
Մասնագետների բնորոշմամբ՝ Ագգերը որպես ֆուտբոլիստ կարողացել է «հիանալի կերպով կարդալ խաղը, հմտորեն տիրել գնդակին և տիրապետել է հզոր հարվածների»[4]։ Նա երկու անգամ՝ 2007 և 2012 թվականներին, Դանիայում հռչակվել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»։
«Բրոնդբյու»-ում իր կարիերան սկսել է 2004 թվականի հուլիսից, այդ թիմի կազմում դարձել դանիական սուպերլիգայի չեմպիոն և Դանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող։ 2006 թվականի հունվարին տեղափոխվել է «Լիվերպուլ», որի կազմում մասնակցել է Անգլիայի պրեմիեր լիգայի 175 խաղի (իսկ ընդհանուր առմամբ՝ 232 խաղի), նվաճել լիգայի գավաթը և սուպերգավաթի դեր կատարող «համագործակցության վահան» մրցանակը (Football Association Community Shield): Անձնական պատճառներով 2014 թվականի օգոստոսին վերադարձել է հայրենի Դանիա, ևս երկու տարի հանդես եկել հարազատ «Բրոնդբյու»-ում, այնուհետև (31 տարեկան հասակում) թողել է ակտիվ սպորտը և անցել մարզչական աշխատանքի։
2005 թվականից լինելով ֆուտբոլի Դանիայի ազգային հավաքականի լիարժեք խաղացող՝ նրա կազմում մասնակցել է 75 հանդիպումների (այդ թվում՝ 2010 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի և Եվրո-2012-ի խաղերին), խփել 11 գոլ։
Անձնական կյանք
խմբագրել- Դանիելի հորեղբոր տղան՝ Նիկոլա Ագգերը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և հանդես է եկել «Բրոնդբյու»-ում։
- 2010 թվականի մայիսի 16-ին Ագգերն ամուսնացել է Սոֆի Նելսոնի հետ[5]։ Ամուսնական զույգը երկու տղա ունի։
Ուշագրավ փաստեր
խմբագրել- Դանիայում Դանիել Ագգերն ունի սեփական պանդոկ-գարեջրատուն, մարմիններին դաջվածքներ անող ձեռնարկություն։
- Համարվում է մարմնին ամենից շատ դաջվածքներ ունեցող ֆուտբոլիստը աշխարհում[6]։ Հենց ինքն էլ մարմիններին դաջվածքներ անելու մասնագետ է[7]։
- 2012 թվականին հիմնել է Agger Foundation հիմնադրամը՝ կարիքավոր երեխաներին օգնելու նպատակով[8]։
Մարզական վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրել- 2015 թ. դեկտեմբերի 6-ի դրությամբ-ի դրությամբ
Ակումբը | Տարեշրջանը | Լիգան | Ազգային գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդամենը | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոնը | Մասնակց. | Գոլեր | Մասնակց. | Գոլեր | Մասնակց. | Գոլեր | Մասնակց. | Գոլեր | Մասնակց. | Գոլեր | Մասնակց. | Գոլեր | ||
«Բրոնդբյու» | 2004–05[9] | Դանիայի սուպերլիգա | 26 | 5 | — | 26 | 5 | |||||||
2005–06[9] | Դանիայի սուպերլիգա | 8 | 0 | — | 8 | 0 | ||||||||
Ընդամենը | 34 | 5 | — | 34 | 5 | |||||||||
«Լիվերպուլ» | 2005–06[10] | Անգլիայի պրեմիեր լիգա | 4 | 0 | 0 | 0 | — | — | — | 4 | 0 | |||
2006–07[11] | 27 | 2 | 1 | 0 | 2 | 1 | 12[lower-alpha 1] | 1 | 1[lower-alpha 2] | 0 | 43 | 4 | ||
2007–08[12] | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1[lower-alpha 1] | 0 | — | 6 | 0 | |||
2008–09[13] | 18 | 1 | 1 | 0 | 2 | 1 | 5[lower-alpha 1] | 0 | — | 26 | 2 | |||
2009–10[14] | 23 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 12[lower-alpha 3] | 1 | — | 36 | 1 | |||
2010–11[15] | 16 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 3[lower-alpha 4] | 0 | — | 21 | 0 | |||
2011–12[16] | 27 | 1 | 3 | 1 | 4 | 0 | — | — | 34 | 2 | ||||
2012–13[17] | 35 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 4[lower-alpha 4] | 0 | — | 39 | 3 | |||
2013–14[18] | 20 | 2 | 2 | 0 | 1 | 0 | — | — | 23 | 2 | ||||
Ընդամենը | 175 | 9 | 9 | 1 | 10 | 2 | 37 | 2 | 1 | 0 | 232 | 14 | ||
Բրոնդբյու | 2014–15[19] | Դանիայի սուպերլիգա | 19 | 1 | 0 | 0 | — | — | — | 19 | 1 | |||
2015–16 | Դանիայի սուպերլիգա | 24 | 1 | 0 | 0 | — | 1 | 0 | — | 24 | 1 | |||
Ամբողջ կարիերայի ընթացքում | 252 | 16 | 9 | 1 | 10 | 2 | 38 | 2 | 1 | 0 | 299 | 21 |
- ↑ 1,0 1,1 1,2 Appearance(s) in UEFA Champions League
- ↑ Appearance in FA Community Shield
- ↑ Four appearances in UEFA Champions League, eight appearances and one goal in UEFA Europa League
- ↑ 4,0 4,1 Appearances in UEFA Europa League
Միջազգային
խմբագրելԱզգային հավաքականը | Տարին | Մասնակց. | Գոլեր |
---|---|---|---|
Դանիայի ազգային հավաքական | 2005 | 4 | 1 |
2006 | 6 | 0 | |
2007 | 8 | 0 | |
2008 | 5 | 1 | |
2009 | 6 | 0 | |
2010 | 9 | 0 | |
2011 | 6 | 2 | |
2012 | 9 | 1 | |
2013 | 8 | 4 | |
2014 | 5 | 2 | |
2015 | 7 | 0 | |
2016 | 2 | 0 | |
Ընդամենը | 75 | 11 |
Միջազգ. խաղերում խփած գոլերը
խմբագրել- «Հաշիվը» սյունակում նշված է խաղի հաշիվը Ագգերի խփած գոլից հետո, «Արդյունքը» սյունակում՝ խաղի վերջնական հաշիվը[20]։
No. | Օրը | Մրցասպարեզը | Cap | Մրցակիցը | Հաշիվը | Արդյունքը | Մրցությունը | Ref |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 7 սեպտ. 2005 | Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | 4 | Վրաստան | 3–1 | 6–1 | 2006 թ. ՖԻՖԱ-ի աշխ. գավաթի խաղարկ. որակավորման փուլ | [21] |
2 | 11 հոկտ. 2008 | Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | 22 | Մալթա | 2–0 | 3–0 | 2010 թ. ՖԻՖԱ-ի աշխ. գավաթի խաղարկ. որակավորման փուլ | [22] |
3 | 9 փետրվ. 2011 | Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | 39 | Անգլիա | 1–0 | 1–2 | Ընկերական | [23] |
4 | 15 նոյեմբ. 2011 | Blue Water Arena, Էսբերգ, Դանիա | 44 | Ֆինլանդիա | 1–0 | 2–1 | Ընկերական | [24] |
5 | 2 հուն. 2012 | Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | 46 | Ավստրալիա | 1–0 | 2–0 | Ընկերական | [25] |
6 | 26 մարտի 2013 | Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | 56 | Բուլղարիա | 1–1 | 1–1 | 2014 թ. ՖԻՖԱ-ի աշխ. գավաթի խաղարկ. որակավորման փուլ | [26] |
7 | 10 սեպտ. 2013 | «Հրազդան» մարզադաշտ, Երևան, Հայաստան | 58 | Հայաստան | 1–0 | 1–0 | 2014 թ. ՖԻՖԱ-ի աշխ. գավաթի խաղարկ. որակավորման փուլ | [27] |
8 | 15 հոկտ. 2013 | Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | 60 | Մալթա | 2–0 | 6–0 | 2014 թ. ՖԻՖԱ-ի աշխ. գավաթի խաղարկ. որակավորման փուլ | [28] |
9 | 4–0 | |||||||
10 | 28 մայիսի 2014 | Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | 64 | Շվեդիա | 1–0 | 1–0 | Ընկերական | [29] |
11 | 3 սեպտ. 2014 | TRE-FOR Park, Օդենսե, Դանիա | 65 | Թուրքիա | 1–0 | 1–2 | Ընկերական | [30] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Wilson, Jonathan. «Euro 2012: Denmark». Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Liverpool FC’s Daniel Agger weds girlfriend Sophie in Denmark
- ↑ Аггер — самый татуированный игрок современности
- ↑ «Liverpool's big tattoo artist to United's smash hit – what footy stars get up to». Metro.co.uk. 2009 թ․ մարտի 30. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Agger Foundation launches website». Liverpool F.C. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- ↑ «List of appearances in 2005–2006 by Daniel Agger». LFCHistory.net. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «List of appearances in 2006–2007 by Daniel Agger». LFCHistory.net. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «List of appearances in 2007–2008 by Daniel Agger». LFCHistory.net. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «List of appearances in 2008–2009 by Daniel Agger». LFCHistory.net. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «List of appearances in 2009–2010 by Daniel Agger». LFCHistory.net. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «List of appearances in 2010–2011 by Daniel Agger». LFCHistory.net. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «List of appearances in 2011–2012 by Daniel Agger». LFCHistory.net. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «List of appearances in 2012–2013 by Daniel Agger». LFCHistory.net. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «List of appearances in 2013–2014 by Daniel Agger». LFCHistory.net. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «D.Agger». Soccerway. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Daniel Agger – national football team player». EU-Football.info. 2016 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Denmark vs. Georgia 6 – 1». Soccerway. 2005 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Football MATCH: 11.10.2008 Denmark v Malta». EU-Football.info. 2008 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Football MATCH: 09.02.2011 Denmark v England». EU-Football.info. 2011 թ․ փետրվարի 9. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Football MATCH: 15.11.2011 Denmark v Finland». EU-Football.info. 2011 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Football MATCH: 02.06.2012 Denmark v Australia». EU-Football.info. 2012 թ․ հունիսի 2. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Football MATCH: 26.03.2013 Denmark v Bulgaria». EU-Football.info. 2013 թ․ մարտի 26. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Football MATCH: 10.09.2013 Armenia v Denmark». EU-Football.info. 2013 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Football MATCH: 15.10.2013 Denmark v Malta». EU-Football.info. 2013 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Football MATCH: 28.05.2014 Denmark v Sweden». EU-Football.info. 2014 թ․ մայիսի 28. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Football MATCH: 03.09.2014 Denmark v Turkey». EU-Football.info. 2014 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական էջը հավաքականում Արխիվացված 2019-07-22 Wayback Machine
- Պաշտոնական էջը «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքում
- Էջը և վիճակագրությունը SoccerBase.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Ագգեր» հոդվածին։ |