Դանիել Բեռնուլի
Դանիել Բեռնուլի (Daniel Bernoulli, հունվարի 29 (փետրվարի 8), 1700[1][2], Գրոնինգեն, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[2] - մարտի 17, 1782[2][3][4][…], Բազել, Հին Շվեյցարիայի Համադաշնություն[2]), Շվեցարական ֆիզիկոս, մեխանիկ, մաթեմատիկոս։ Գազերի կինետիկ տեսության, հիդրոդինամիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Ակադեմիկոս և Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1733)։ Բոլոնյաի (1724), Բեռլինի (1747), Փարիզի (1748), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1750), Իոհան Բեռնուլիի տղան։
Կենսագրություն
խմբագրելԴանիելը ծնվել է 1700 թվականի հունվարի 29-ին Գրոնինհենում (Հոլանդիա), որտեղ նրա հայրը` Իոհան Բեռնուլին, համալսարանում մաթեմատիկա էր դասավանդում։ Պատանեկության տարիներից հրապուրվել է մաթեմատիկայով, սկզբում սովորելով հոր և եղբոր՝ Նիկոլայի մոտ, զուգահեռ բժշկություն է ուսումնասիրել։ Շվեյցարիա վերադառնալուց հետո ընկերացել է Էյլերի հետ։
1721 թվականին քննություն հանձնեց բժշկությունից Բազելում, պաշտպանեց դիսերտացիա, այնուհետև մեկնեց Իտալիա, որտեղ բժշկության փորձ հավաքեց։
1724 թվականին թողարկեց «Մաթեմատիկական էտյուդները», ինչը նրան հայտի դարձրեց։
1725 թվականին Նիկոլայի (եղբայրը) հետ մեկնում են Պետերբուրգ։ Այնտեղ զբաղվում են բժշկությամբ, բայց հետո տեղափոխվում է մաթեմատիկայի ամբիոն (1728), որը եղբոր մահից հետո մնացել էր թափուր։ Պետերբուրգ գալը ստացվեց շատ անհարմար պահի, քանի որ մահացել էր Նիկոլայ երկրորդը և խառնաշփոթ վիճակ էր տիրում։ Համալսարան հրավիրված շատ գիտնականներ հետ վերադարձան, իսկ Բեռնուլին մնաց և իր մոտ հրավիրեց Էյլերին։ Այդ ընթացքում մահացավ նաև Եկատերինա առաջինը, և Ակադեմիան ընդհանրապես երկրորդ պլան մղվեց։ Դանիելը շուտով վերադարձավ Բազել (1733), բայց նրա 75 աշխատություններից 45 տպագրվեց Պետերբուրգի ակադեմիայի ամսագրերում։ Իր աշխատություններից գլխավորը` «Հիդրոդինամիկա»-ն, տպագրվեց 1738 թվականին։
1738 թվականին, որպես բազմամյա աշխատանքի արդյունք, լույս է տեսնում նրա հիմնարար աշխատանքը` «Հիդրոդինամիկան», որտեղ էլ առաջին անգամ հրատարակվեց հայտնի «Բեռնուլիի օրենքը»։
1748 թվականին ընտրվում է Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։
1750 թվականին տեղափոխվում է Բազելի համալսարանի ֆիզիկայի ամբիոն, որտեղ էլ աշխատում է մինչև կյանքի վերջը։ Այդ ընթացքում 2 անգամ ռեկտոր ընդունվեց։
Մահացել է աշխատանքային սեղանի մոտ 1782 թվականի գարնանը։
Ամուսնացած չի եղել։ Հոր հետ անընդհատ պայքարի ու վիճաբանությունների մեջ է եղել։
Գիտական գործունեություն
խմբագրելԲեռնուլին ավելի շատ հայտնի է մաթեմատիկական ֆիզիկայի իր աշխատություններով և դիֆերենցիալ հավասարումների տեսությամբ, նրան համարում են մաթեմատիկական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։
1746 թվականին առաջին անգամ ցույց տվեց, որ կենտրոնախույս ուժը իրականում գոյություն չունի, այն կախված է հաշվարկման համակարգի ընտրությունից[9]։ Նրան է պատկանում «Էներգիայի պահպանման օրենքի» սահմանումներից մեկը (կենդանի ուժի՝ ինչպես այն ժամանակ էին ասում)։
Ֆիզիկոս-ունիվերսալ էր, նա է հիմնավոր ձևով հարստացրել «Գազերի կինետիկ տեսություն»֊ը, «Հիդրոդինամիկա»֊ն, «Առաձգականության տեսություն»֊ը և այլն։
Մատենագրություն
խմբագրել- Բեռնուլի Դ․ Հիդրոդինամիկա, կամ գրառումներ հեղուկների ուժերի ու շարժումների մասին. Արխիվացված 2012-01-29 Wayback Machine. Թարքմանություն Վ․Ս․Հոֆմանի, ԽմբագրումըԱ․Ի․Նեկրասովի և Կ․Կ․Բաումգարդի։Տպագրատուն АН СССР, 1950. Серия «Классики науки».
- Բեռնուլի Դ․ Վիծակահանության նոր տեսության փորձը ՍՊբ։ Տնտեսագիտության դպրոց, 2000 — 380с. — 11—27С. — ISBN 5-900428-48-6 (нем. Specimen theoriae novae de mensura sortis, 1738)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Русский биографический словарь (ռուս.) / под ред. А. А. Половцов, Н. П. Чулков, Н. Д. Чечулин, В. В. Мусселиус, М. Г. Курдюмов, Ф. А. Витберг, И. А. Кубасов, С. А. Адрианов, Б. Л. Модзалевский, Е. С. Шумигорский — СПб., М..
- ↑ 3,0 3,1 3,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 4,0 4,1 4,2 Daniel Bernoulli — 2009.
- ↑ 5,0 5,1 5,2 Наточин Ю. В. Становление физиологии в России: XVIII век, The Development of Physiology in 18th Century in Russia (ռուս.) // Историко-биологические исследования — 2016. — Т. 8, вып. 2. — С. 9—24. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ D. B. Meli, The Relativization of Centrifugal Force, Isis, Vol. 81, No. 1, 1990, pp. 41-42.
Գրականություն
խմբագրել- Белл Э. Т. Творцы математики. — М.: Просвещение, 1979. — 256 с.
- «Бернулли». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Блауг М. Бернулли, Даниил // 100 великих экономистов до Кейнса = Great Economists before Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2008. — С. 35-38. — 352 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-01-9
- Григорьян А. Т., Ковалёв Б. Д. Даниил Бернулли, 1700—1782. — М.: Наука, 1981. — 320 с.
- История математики под редакцией А. П. Юшкевича в трёх томах. Том III: Математика XVIII столетия. — М.: Наука, 1972. — 496 с.
- Лишевский В. П. Рассказы об учёных. — М.: Наука, 1986. — 168 с.
- Никифоровский В. А. Великие математики Бернулли. — М.: Наука, 1984. — 177 с. — (История науки и техники).
- Смирнов В. И. Даниил Бернулли (1700—1782) // Бернулли Д. Гидродинамика, или Записки о силах и движениях жидкостей. — Л.: Изд-во АН СССР, 1959. — С. 433—501.
Արտաքին հղում
խմբագրել- Бернулли Д. Автобиография / Пер. В. С. Гохмана // Бернулли Д. Гидродинамика, или Записки о силах и движении жидкостей. — Л.: Изд-во АН СССР, 1959. — С. 427—43
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Բեռնուլի» հոդվածին։ |