Դանսիա
Դանսիա (չինարեն՝ 丹霞), լանդշաֆտների ամբողջություն, որոնք մեծ մասամբ գտնվում են չինական Հունան նահանգում։ Լանդշաֆտները հիմնականում կազմված են կարմիր ավազաքարից և աչքի են ընկնում մեծաքանակ ուղղաձիգ ժայռերով[1], որոնց առկայությաունը կապված է տեկտոնական սալերի շարժի, հողմահարության և էրոզիայի հետ[2]։
Դանսիա | |
丹霞* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Չինաստան |
Տիպ | լանդշաֆտ |
Չափանիշներ | vii, viii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2010 (34 նստաշրջան) |
Համար | 1335 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1335 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Երկրաբանական և աշխարհագրական առումով այս տարածքը կազմված է իրար հետ կապված վեց՝ Չիշույ, Տայնին, Լանշան, Դանսիաշան, Լոնհուշիան, Ցզյանլանսիան, շրջաններից։ 2010 թվականի օգոստոսին այս վեց շրջանների լանդշաֆտը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ[3]։ Ցուցակում ընդգրկված տարածքը 821,5 կմ² է։ Բուսական աշխարհում 5772 տեսակի անոթակիր բույս կա, կենդանականում՝ 836 տեսակի ողնաշարավոր և 3073 տեսակի միջատներ։
ID համարը | Անունն ու դիրքը | Կոորդինատներ | Տարածք | Լուսանկար |
---|---|---|---|---|
1335-001 | Չիշույ - արևմուտք | 28°22′11″ հս․ լ. 105°47′39″ ավ. ե.HGЯO | ընդհանուր՝ 10142 հա |
|
1335-002 | Չիշույ - արևելք | 28°25′19″ հս․ լ. 106°02′33″ ավ. ե.HGЯO | ընդհանուր՝ 17222 հա |
|
1335-003 | Տայնին - հյուսիս | 27°00′37″ հս․ լ. 117°13′07″ ավ. ե.HGЯO | ընդհանուր՝ 5277 հա |
|
1335-004 | Տայնին -հարավ | 26°51′56″ հս․ լ. 117°02′22″ ավ. ե.HGЯO | ընդհանուր՝ 5810 հա |
|
1335-005 | Լանշան | 26°20′24″ հս․ լ. 110°46′45″ ավ. ե.HGЯO | ընդհանուր՝ 6600 հա բուֆերային գոտի՝ 6200 հա |
|
1335-006 | Դանսիաշան | 24°57′55″ հս․ լ. 113°42′12″ ավ. ե.HGЯO | ընդհանուր՝ 16800 հա բուֆերային գոտի՝ 12400 հա |
|
1335-007 | Լոնհուշիան՝ Լոնհուշիանի տարածք | 28°04′15″ հս․ լ. 116°59′05″ ավ. ե.HGЯO | ընդհանուր՝ 16950 հա |
|
1335-008 | Լոնհուշիան՝ Գույֆենի տարածք | 28°19′03″ հս․ լ. 117°25′10″ ավ. ե.HGЯO | ընդհանուր՝ 2740 հա |
|
1335-009 | Ցզյանլանսիան | 28°22′11″ հս․ լ. 105°47′39″ ավ. ե.HGЯO | ընդհանուր՝ 610 հա բուֆերային գոտի՝ 571 հա |