«Դառը գիհի» (ռուս.՝ «Горький можжевельник»), ռեժիսոր Բարաս Խալզանովի խորհրդային ֆիլմը, որը նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում 1985 թվականին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1986 թվականի մայիսի 15-ին։

Դառը գիհի
ռուս.՝ Горький можжевельник
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲարաս Խալզանով
Սցենարի հեղինակԲարաս Խալզանով
ԵրաժշտությունԱլեքսեյ Մաժուկով
ԿինոընկերությունՍվերդլովսկի կինոընկերություն

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1943 թվականին։ Ընթանում է Հայրենական մեծ պատերազմը։ Ռազմաճակատից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա՝ հեռու Արևելքում գտնվող բուրյաթական գյուղում, աշխատանքային օրերը շարունակվում են։ Բոլոր տղամարդիկ գնացել են պատերազմելու հիտլերականների դեմ, և գյուղացիական դժվարին աշխատանքի ողջ ծանրությունն ընկել է ծերերի, կանանց և երեխաների ուսերին։

Ֆիլմը պատմում է պատերազմական տարիների երեխաների ու դեռահասների մասին, որոնք իրենց մեծ աշխատանքով անգնահատելի օգնություն են ցուցաբերում ավագ սերնդին։ Փոքր հասակից աշխատելով ֆերմերային տնտեսություններում և դաշտերում սառնամանիքին ու շոգին, հաճախ թերսնվելով, այդ պատանիները նույնպես իրենց ներդրումն են ունեցել համաժողովրդական հաղթանակում։

Դերերում

խմբագրել
  • Պյոտր Աբաշեև – Իրինչին, ջրաղացպան
  • Մայդարի Ժապհանդաև – Տուբչին Պուրբուևիչ, գյուղխորհրդի նախագահ
  • Բելիգտո Դաշիև – Աբդայ
  • Ալեքսանդր Բարլուկով – Թումեր
  • Մարինա Ստեպանովա – Օյունա
  • Բայարտո Դամբաև – Տուդուպկա
  • Սոդնոմ Բուդաժապով – Լհամա
  • Բազար-Հանդա Ռաբդանովա – Խանդամա
  • Ցիրեն-Դուլմա Դոնդոկովա – Դոլսոն

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Ռեժիսոր և սցենարիստ՝ Բարաս Հալզանով
  • Օպերատոր՝ Իգոր Լուկշին
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Մաժուկով

Նկարահանման վայր ՝

խմբագրել

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Բուրյաթիայում։ Որոշ կադրեր նկարահանվել են Խուժիր կայարանում՝ զինվորների էշելոնի մեկնումի տեսարանում[1]։ Նկարահանող խմբի բազան տեղակայված էր Ջիդինսկի շրջանի կենտրոնում՝ Պետրոպավլովկա գյուղում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումեր

խմբագրել