Դասարան (ֆիլմ, 2007)
Դասարան (էստ․՝ Klass), էստոնացի ռեժիսոր Էլմար Ռաագի դրամատիկ ֆիլմը։ Էստոնիայում պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 16-ին Կոկա-Կոլա Պլազայում։ Հունիսին ֆիլմը ներկայացվել է 42-րդ Կարլովի Վարի միջազգային կինոփառատոնում և ստացել է երկու մրցանակ։
Երկիր | Էստոնիա |
---|---|
Ժանր | դրամա[2][3] և ֆիլմ անչափահասների համար |
Թվական | 2007 |
Լեզու | էստոներեն |
Ռեժիսոր | Իլմար Ռաագ[2][4][3] |
Պրոդյուսեր | Riina Sildos? |
Սցենարի հեղինակ | Իլմար Ռաագ |
Դերակատարներ | Vallo Kirs?, Pärt Uusberg?, Lauri Pedaja?, Paula Solvak?, Mikk Mägi?, Riina Ries? և Triin Tenso? |
Օպերատոր | Kristjan-Jaak Nuudi? |
Երաժշտություն | Timo Steiner?, Pärt Uusberg? և Paul Oja? |
Պատմվածքի վայր | Էստոնիա |
Կինոընկերություն | Amrion? |
Տևողություն | 97 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Ռեժիսորը ֆիլմի սյուժեի հարցում ոգեշնչված է եղել 1999 թվականի ապրիլի 20-ին «Կուլմբայնի» ավագ դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանություններից, երբ երկու դեռահասներ սպանել են 13 դպրոցականների և այնուհետև դիմել են ինքնասպանության։ Ֆիլմը բաժանված է յոթ մասի, որոնք համապատասխանում են դպրոցի գլխավոր հերոսների կյանքից յոթ օրերի։ Ֆիլմի դիտումները խթանելու նպատակով էստոնացի դպրոցականներին առաջարկվել է գալ ֆիլմի ցուցադրությանը դասարանի և ուսուցչի հետ միասին և ստանալ զեղչ[5]։
2008 թվականի հոկտեմբերին ռեժիսորը հայտարարեց ֆիլմի շարունակությունը նկարահանելու որոշման մասին, որը բաղկացած էր լինելու տասներկու մասից ու կրելու էր «Դասարան․ Կյանքը հետո» վերնագիրը (էստ․՝ Klass — Elu pärast)[6]: Ավելի ուշ որոշվեց կրճատել դրվագների թիվը մինչև յոթի, և 2010 թվականի Հոկտեմբերի 29-ին կայացավ հեռուստասերիալի պրեմիերան, իսկ նոյեմբերի 6-ին պրեմիերան Էստոնիայի հեռուստատեսությամբ[7]։ Հեռուստասերիալի մասերը ցուցադրվում էին շաբաթական մեկ անգամ, իսկ վերջին մասը ցուցադրվեց դեկտեմբերի 25-ին։
Սյուժե
խմբագրելԳործողությունները տեղի են ունենում 2006 թվականի հոկտեմբերի 19-ից հոկտեմբերի 26-ը Տալլինի թաղամասերից մեկում։ Ֆիլմի սկզբում հնչում է նմանատիպ էպիգրաֆ. «Ի՞նչ է պատիվը. Չեմ կարծում, որ մեր լեզվում նման բառ կա»։ Սյուժեն սկսվում է մարզասրահում անցկացվող բասկետբոլի խաղով։ Փոխանցումներից մեկի ժամանակ գնդակն ընկնում է դասարանի «վտարվածներից» մեկի՝ Խոսեպի ձեռքը։ Խոսեպը գնդակը ցանականում է գցել օղաղը, բայց վրիպում է, ինչը ագրեսիա է առաջացնում Անդերսի մոտ, ով նույն դասարանի գլխավոր կռվարարներից մեկն էր։
Խաղից հետո Խոսեպը ենթարկվում է բազմաթիվ ծաղրի ու ծեծի Անդերսի և նրա ընկերների կողմից, սակայն չի արձագանքում դրանց։ Այնուհետ Անդերսն ու նրա ընկերները մերկացնում են Խոսեպին, հրում աղջիկների հանդերձարան ու դուռը բռնելով թույլ չեն տալիս հեռանալ։
Անդերսի ընկերներից մեկը՝ Կասպարը, նույնպես մասնակցում է Խոսեպի նկատմամբ դաժան վերաբերմունքին։ Սակայն հանկարծ կանանց հանդերձարանում նա նկատում է ընկերուհուն՝ Թեային, ով բացասաբար է վերաբերվում տղաների դաժան արարքներին։ Չցանկանալով վիճել Թեայի հետ՝ Կասպարը հրում է մյուսներին և ազատում Խոսեպին։ Տեղի ունեցածից դժգոհ Անդրեսը, նույն օրը երեկոյան՝ դասընկերներից մեկի տանը տեղի ունեցող խնջույքի ժամանակ, փորձում է կոպիտ ձևով խոսել Կասպարի հետ։ Արդյունքում երիտասարդների միջև կռիվ է սկսվում, և Կասպարն աստիճանաբար սկսում է անցնել Խոսեպի կողմը։
Հաջորդ օրը Կասպարը տեղափոխվում է Խոսեպի գրասեղանի մոտ, քանի որ նրա աթոռը ներկով էր պատվել Անդերսի ու նրա ընկերների կողմից, իսկ միակ ազատ նստատեղը Խոսեպի կողքին էր։ Այնուհետև Փոլը (խորամանկ տղա, դասարանի լավագույն աշակերտ և Անդերսի ընկերներից մեկը) գողանում է Խոսեպի նոթատետրը, որի համար նրան ուղարկում են տնօրենի մոտ։ Փոլը ստում է վերջինիս՝ ասելով, որ միայն Կասպարն է ծաղրում Խոսեպին։ Դասը խանգարված է. Անդերսը նշում է, որ ամբողջ դասարանը տուժել է Խոսեպի պատճառով և ստիպում է նրան ամեն օր ներողություն խնդրել դրա համար։ Կասպարը փորձում է պաշտպանել Խոսեպին, սակայն նրա ջանքերն ապարդյուն են։
Գտնվելով բարիկադների նույն կողմում՝ Կասպարն ու Խոսեպը սկսում են աստիճանաբար մտերմանալ։ Երբ Անդերսն ու նրա ընկերները ևս մեկ անգամ որոշում են ծաղրել Խոսեպին, Կասպարը պաշտպանում է նրան, և այն բանից հետո, երբ Անդերսի ընկերները Խոսեպից վերցնում են Խոսեպի մարզակոշիկներից մեկը և կտրում այն դանակով, Կասպարը Խոսեպին տալիս է իր մարզասրահի կոշիկները, որպեսզի նա կարողանա քայլել դեպի տուն։ Թեան զարմացած է Կասպարի պահվածքից, սակայն երիտասարդն ասում է նրան, որ իր համար դա պատվի հարց է, և նա այլևս մտադիր չէ մասնակցել Խոսեպին ահաբեկելուն։
Շուտով երիտասարդների կյանքը դառնում է բոլորովին անտանելի։ Կասպարը վիճում է Թեայի հետ։ Ծեծն ու բռնությունը շարունակվում են ամեն օր (սովորաբար ամենից հաճախ զոհ է դառնում Խոսեպը)։ Մի օր Խոսեպը Կասպարին ասում է, որ պատրաստ է դիմանալ նվաստացմանը մինչև դպրոցն ավարտելը (երիտասարդներն ավարտական կուրսում էին), իսկ հետո նախատեսում է բարձրագույն կրթության մեկնել Նիդերլանդներ։ Խոսեպը խնդրում է իր տառապյալին այլևս չպաշտպանել իրեն, սակայն Կասպարը մերժում է նրան։
Շուտով Անդերսն ու նրա ընկերները որոշում են վրեժխնդիր լինել Խոսեպից և Կասպարից՝ նրանց ներկայացնելով որպես համասեռամոլներ։ Նրանք բացահայտում են իրենց չար ծրագրերը մնացած դասընկերների առաջ, որոնց մեծ մասը հավանություն է տալիս այս գաղափարին։ Արդյունքում երիտասարդները Խոսեպին ու Կասպարին խաբելով կանչում են դեպի լողափ, որտեղ Անդերսն ու նրա ընկերները դանակներով սպառնալով Կասպարին ստիպում են նրան սեռական հարաբերության մեջ մտնել Խոսեպի հետ։ Տեսախցիկով ֆիքսելով այն ամենը, ինչ տեղի է ունենում, ընկերությունը հեռանում է։
Հասկանալով, որ ամեն ինչ շատ հեռուն է գնացել, Կասպարն ու Խոսեպը որոշում են վրեժխնդիր լինել Անդերսից և բոլոր նրանցից, ովքեր ներգրավված են եղել նրանց չարաշահումների մեջ, այդ իսկ պատճառով էլ իրականացնում են զանգվածային հրաձգություն։ Գիշերը Ժոզեպը իր ռազմատենչ հորից գողանում է երկու ատրճանակ և մեկ հրացան։ Առավոտյան դպրոցի մուտքի մոտ նա հրահանգում է Կասպարին կրակել, իսկ հետո տղաները շարժվում են դեպի դպրոցի ճաշարան՝ միաժամանակ ցնցված դռնապանին խնդրելով ոստիկանություն կանչել։
Սրճարանի մուտքի մոտ նրանք հանդիպում են իրենց դասընկերուհիներից մեկին` ոչ ֆորմալ Քերլիին, բայց որոշում են ձեռք չտալ նրան, քանի որ Քերլին չի մասնակցել ահաբեկմանը։ Հասնելով ճաշասենյակի կենտրոն՝ Խոսեպն ու Կասպարը կրակ են բացում։ Նրանք կրակել են չորս դասընկերների և վիրավորել ևս երկուսին։ Սկսվում է խուճապ. Զայրույթի բռնկումից սանձազերծված Խոսեպը կրակում է Թեայի վրա՝ դրանով իսկ վիրավորելով նրան, իսկ Կասպարը հարվածում է 8-րդ դասարանի մի աղջկա։ Անդերսը, ով նույնպես ճաշասենյակում էր, փորձում է փախչել, սակայն Խոսեպը նախ վիրավորում է նրան, իսկ հետո կրակում նրա վրա՝ ծախսելով փափուշտների գրեթե ամբողջ պահեստատուփը։
Երբ բոլորը, ովքեր կարող էին, լքեցին ճաշասենյակը, Կասպարը ուշքի է գալիս և թույլ չի տալիս Խոսեպին սպանել վիրավոր Թեային։ Այդ ընթացքում դպրոց են ժամանում ոստիկանները։ Լսելով ազդանշանի ձայնը՝ տղաները որոշում են դիմել ինքնասպանության։ Նրանք կանգնած են միմյանց դեմ, յուրաքանչյուրը զենքը պահում է իր քունքոսկրի վրա։ Արդյունքում Ժոզեպը կրակում է իր գլխին, իսկ Կասպարը մնում է կանգնած՝ ատրճանակով դեպի քունքը։ Հազիվ կենդանի Թեան նայում է նրան։ Կադրից դուրս լսվում է Կասպարի ձայնը. «ես չեմ մեռնելու ի դեմս ձեզ»։
Դերերում
խմբագրելՈւսանողներ․
- Վալլո Կիրս - Կասպար Կորդեդ
- Պյարտ Ուուսբերգ - Խոսեպ Ռաակ
- Լաուրի Պեդայա - Անդերս Ալիկմյաէ
- Պաուլա Սոլվակ - Թեա Տոոդես
- Միք Մյագի - Պաուլ Մյագի
- Ռիինա Ռիես - Ռիինա Պայումեթս
- Յոնաս Պաաս - Թոոմաս Սինիյարվե
- Թրին Տենսո - Քերլի
- Վիրգո Էրնիթս - Թիտ Վաեր
- Կառլ Սակրիթս - Օլավ Նեեմե
- Կադի Մեթսլա - Կատի Կասս
- Սաարա Կադակ - Լիիզի
Ստեղծում
խմբագրելՖիլմը նկարահանվել է 14 օրում, բյուջեն՝ 100 հազար եվրո[5]։ Ռեժիսորը դերասաններ է ընտրել դպրոցական թատրոնների հանրապետական փառատոնում, որն անցկացվել է Սաարեմաա կղզու Կուռեսաառե քաղաքում։ Կասպարի կողմից պատահաբար վիրավորված ութերորդ դասարանցու դերը խաղացել է դերասան Լաուրի Պեդաջան, ով Անդրեսի դերակատարի ընկերուհին է[8]։
Իլմար Ռաագը նշել է, որ լողափի տեսարանը ներառված չի եղել ֆիլմի բնօրինակ սցենարում և ավելացվել է դերասանների հետ սցենարը քննարկելուց հետո[9]։ Ռեժիսոռը համաձայնեց, որ հրապարակային սեռական բռնությունը կարող է պատճառ հանդիսանալ հետագա վրեժխնդրության համար, ինչն էլ նախատեսվում էր ըստ սցենարի։ «Վիռու պրոսպեկտ»-ին տված հարցազրույցում Ռաագը նույնպես հիշատակել է Պյառնուի լողափում կատարված նմանատիպ հանցագործության մասին[10]։
Մահապատժի տեսարանը նկարահանվել է Լասնամյայի ռուսական գիմնազիայի ճաշասենյակում[11]։
Եզրափակչում հնչած երգի հեղինակը Խոսեպի դերի կատարողն է՝ Պարտ Ուուսբերգ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database // IMDb — 1990.
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0988108/
- ↑ 3,0 3,1 http://www.filmaffinity.com/es/film502533.html
- ↑ http://stopklatka.pl/film/nasza-klasa-2007
- ↑ 5,0 5,1 5,2 «KinoPoisk.ru - Մոլորակի բոլոր ֆիլմերը». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Կստեղծվի հեռուստասերիալ՝ «Դասարան» ֆիլմի հիման վրա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Դաս. կյանքը հետո» սերիալը կցուցադրվի կինոթատրոններում և ETV-ով
- ↑ Kaarel Tigas (2007 թ․ մարտի 23). 65ttxo4Ir?url=http://www.ohtuleht.ee/222549 «Lauri Pedaja. olen ka ise tundnud koolis vaimset vägivalda». Õhtuleht. Արխիվացված է aspx?id=222549 օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011-02-et2-ին.
{{cite web}}
: Check|archiveurl=
value (օգնություն); Check|url=
value (օգնություն) - ↑ Ramm V. ru/culture/article3110922/ Մահացու դաս // Известия, 3 դեկտեմբերի, 2007
- ↑ Зайцева С. Режиссёр Ильмар Рааг: «Я высказался вполне определённо — это шаг в никуда» Արխիվացված 2021-04-12 Wayback Machine // Виру Проспект, декабрь 2007
- ↑ Jaanus Kulli (2007 թ․ մարտի 22). «Surm oli nii reaalne, et. nutsin pärast tükk aega» (էստոներեն). Õhtuleht. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (էստոներեն)
- Պաշտոնական կայք (անգլ.)
- «Դասարան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Դասարան»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: