«Դավադիրը» (անգլ.՝ Insidious), ռեժիսոր Ջեյմս Վանի և սցենարիստ Լի Ուոնելի սարսափ ֆիլմը։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 1-ին[10]։

Դավադիրը
անգլ.՝ Insidious
Թատրոնային թողարկման պաստառ
Երկիր ԱՄՆ
 Կանադա
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], հոգեբանական սարսափ, արտասովոր դրամա, թրիլեր, դրամա, միստիկ ֆիլմ և ֆիլմ ուրվականների մասին
Թեմաուրվականներով տուն և գերբնական
Թվականսեպտեմբերի 13, 2010[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Վան[5][6][7]
ՊրոդյուսերՕրեն Պելի, Սթիվեն Շնայդեր և Ջեյսոն Բլամ
Սցենարի հեղինակԼի Ուոննել
ԴերակատարներՊատրիկ Ուիլսոն[2][8][5][…], Ռոուզ Բիրն[2][8][5][…], Թայ Սիմփքինս[2][8][5][…], Բարբարա Հերշի[8][5], Լին Շեյ[8][5], Լի Ուոննել[8][5], Էնգուս Սեմփսոն[4], Հիթեր Թոքուինի[4], Ռուբեն Փլա[4], Ջոզեֆ Բիշարա[4], Ֆիլիպ Ֆրիդման[4], Ջեյ Լարոուզ[4] և Էմիլի Բրոբսթ[4]
ՕպերատորՋոն Ռոբերտ Լեոնեթի
ԵրաժշտությունՋոզեֆ Բիշարա
ՄոնտաժՋեյմս Վան և Քիրք Մ. Մորի
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունIM Global, Stage 6 Films և Alliance Films
Տևողություն102 րոպե
Բյուջե1 500 000 $[9]
Շահույթ97 009 150 $[9]
ՀաջորդԴավադիրը․ գլուխ 2
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի պատմությունը սկսում է քնած տղայի սենյակի սև ու սպիտակ նկարահանումներով։ Հետո տեսախցիկը սենյակից տեղափոխվում է խոհանոց, որտեղ պատուհանի ետևում երևում է գլխի ուրվագիծ, այնուհետև ցուցադրվում է հայելին, որտեղ երևում է մոմը վառած չար, ծեր կնոջ դեմք։

Դասախոս Ջոշը, իր կին Ռենեն և երեք երեխաները (Դալթոնը, Ֆոսթերը և Քեփլին) տեղափոխվում են նոր տուն։ Դեռ չհասցնելով իրերը դասավորել՝ Ռենեն սկսում է տարօրինակ բաներ նկատել։ Գրքերը, որոնք նա դրել էր պահարանին, հանկարծ հայտնվում են գետնին, նոտաների տետրերի արկղը, որը երկար ժամանակ չէր կարողանում գտնել, հայտնվում է ձեղնահարկում, որտեղից հնչում են տարօրինակ ձայներ։ Մի անգամ երեկոյան Դալթոնը բարձրանում է ձեղնահարկ և փորձելով վառել այնտեղի լույսը՝ ընկնում է աստիճանից և հաջորդ առավոտ չի արթնանում։ Բժիշկները կարծում են, որ այդ երևույթը կոմա է, սակայն չեն կարողանում բացահայտել դրա առաջացման պատճառը․ նմանատիպ երևույթի նրանք դեռևս չէին հանդիպել։

Անցնում է երեք ամիս։ Ռենեն շարունակում է հանդիպել գերբնական երևույթների, այլևս չի դիմանում դրանց և համոզում է Ջոշին փոխել տունը՝ կարծելով, որ տեղափոխվելով նրանք կազատվեն ուրվականներից։ Սակայն ուրվականները շարունակում են հետապնդել ընտանիքին նաև նոր տանը։

Հուսահատվելով, Ռենեն հրավիրում է գերբնական երևույթների մասնագետներ Սփեքսին և Թաքերին։ Հետազոտելով տունը՝ Թաքերը բացահայտում է անոմալիա և նրանք օգնության են կանչում Էլիս Ռեյներին։

Էլիսը պատմում է ծնողներին, որ իրենց որդին ամենևին էլ կոմայի մեջ չէ և որ աստիճաններից ընկնելը դրա կապ չունի։ Նրանք ասում են, որ ֆիզիկապես իր մարմինն այստեղ է, բայց իր հոգին թռչում է։ Նաև պարզվում է, որ Դալթոնը դեռ վաղ հասակում կարողանում էր դուրս գալ աստրալ, սակայն «թռիչքներից» մեկում նա գնում է շատ հեռու և չի կարողանում ետ վերադառնալ։ Ուրվականները, որոնց տեսնում է Ռենեն, փորձում են տիրել Դալթոնի մարմնին։ Սակայն ուրվականների կողքին կա նաև մի դև, որը նույնպես ցանկանում է ստանալ տղային և բոլորից մոտիկն է գտնվում նրան։ Ջոշը չի հավատում Էլիսին և դուրս է անում նրան, սակայն, Դալթոնի սենյակում բացահայտելով նկարներ, որոնք բացահայտորեն ապացուցում են Էլիսի խոսքերի ճշմարտացիությունը, հասկանում է, որ վերջինս իրավացի էր և համաձայնվում է նրա առաջարկած օգնությանը։ Ավելի ուշ պարզ է դառնում, որ Դալթոնը աստրալ դուրս գալու կարողությունը ժառանգել է հորից, իսկ այժմ Ջոշը պետք է դուրս գա իր մարմնից և օգնի իր որդուն վերադառնալ, մինչև Դալթոնի մարմինը չի տիրել որևէ ուրիշ մեկը։

Դուրս գալով աստրալ՝ Ջոշը տեսնում է վախեցնող տարօրինակություններ։ Մի քիչ թափառելով հանդերձյալ թունելով՝ նա գտնում է Դալթոնին և նրանց կարծես թե հաջողվում է լքել աստրալը։ Սակայն Էլիսը սկսում է ինչ-որ բան կասկածել։ Նա լուսանկարում է Ջոշին և վերջինիս մոտ հիստերիա առաջանալով, խեղդում է նրան։ Ռենեն փախչում է դեպի բղավոցները, որտեղ գտնում է Էլիսի դին։ Նա սկսում է փնտրել և կանչել Ջոշին, սակայն չի գտնում։ Այնուհետև բացահայտում է տեսախցիկը և նկարում Ջոշի փոխարեն տեսնում է ծեր կնոջ ուրվականին, որն իրեն հետապնդել էր մանուկ հասակում։ Այդ րոպեին Ջոշն իր ձեռքը գցում է Ռենեի ուսին, և նա սարսափահար շրջվում է։ Դրանով էլ ֆիլմն ավարտվում է՝ թողնելով բաց վերջաբան։

Դերակատարներ

խմբագրել
  • Պատրիկ Ուիլսոն՝ Ջոշ
  • Ռոուզ Բիրն — Ռենե Լամբերտ
  • Թայ Սիմփքինս՝ Դալթոն Լամբերտ
  • Լին Շեյ՝ Էլիս Ռայներ
  • Էնգուս Սիմփսոն՝ Թաքեր
  • Բարբարա Հերշի՝ Լորեյն Լաբերտ
  • Լի Ուոնել — Սփեքս
  • Ժոզեֆ Բիշարա՝ կարմիր աչքերով դևը
  • Ֆիլիպ Ֆրիդման՝ ծեր կնոջ ուրվական

Արտադրություն

խմբագրել

«Դավադիրը» ռեժիսոր Ջեյմս Վանի և սցենարիստ Լի Ուոնելի երրորդ համատեղ աշխատանքն է։ Դրանից առաջ նրանք աշխատել են «Սղոց» և «Մեռած լռություն» ֆիլմերի վրա։ «Դավադիր»-ի նկարահանումները սկսել են 2010 թվականի սկզբին Լոս Անջելեսում[11]։ Սկզբում ֆիլմի անվանումն էր «Հետագան» (անգլ.՝ The Further), այնուհետև անվանափոխվում է «Աստրալ»-ի (անգլ.՝ The Astral)։ Ֆիլմի վերջնական անվանումը դարձավ «Դավադիրը»[12]։

Արձագանքներ

խմբագրել

Rotten Tomatoes կայքում ֆիլմի 132 կարծիքներից 65%-ը դրական են[13]։ Metacritic-ը, հիմնվելով 30 կարծիքների վրա, ֆիլմի գնահատեց 100-ից 52[14]։ Ռոջեր Էբերթը կինոնկարը 4 աստղից գնահատեց 2,5[15]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Տարի Արդյունք Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող/աշխատանք
2011 Հաղթանակ Վախի հաշվիչ Լավագույն սարսափ ֆիլմ Ջեյմս Վան
Լեիյգ Ուոննել
2011 Առաջադրված Վախի հաշվիչ Լավագույն ռեժիսոր Ջեյմս Վան
2011 Առաջադրված Վախի հաշվիչ Լավագույն դերասանուհի Ռոուզ Բիրն
2011 Հաղթանակ Վախի հաշվիչ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Լին Շեյ
2011 Առաջադրված Վախի հաշվիչ Լավագույն սցենար Լեիգ Ուոննել
2011 Առաջադրված Սատուրն Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Լին Շեյ
2011 Առաջադրված Ճիչ մրցանակաբաշխություն 2011 Լավագույն սարսափ ֆիլմ
2011 Առաջադրված Ճիչ մրցանակաբաշխություն 2011 Սարսափի լավագույն դերասան Պատրիկ Ուիլսոն
2011 Առաջադրված Ճիչ մրցանակաբաշխություն 2011 Սարսափի լավագույն դերասանուհի Ռոուզ Բիրն

Սիկվել, պրիկվել և չորրորդ ֆիլմ

խմբագրել

Սիկվել

խմբագրել

«Դավադիրը․ գլուխ 2» սիկվելը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին։ 2011 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Sony Pictures-ը գրանցվել է ֆիլմի օնլայն դոմենում՝ նկարահանելու երկրորդ ֆիլմը[16]։

Պրիկվել

խմբագրել

«Դավադիրը․ գլուխ 3» պրիկվելը թողարկվել է 2015 թվականի հունիսի 5-ին՝ շահութային մեծ հաջողություններով և քննադատական խառը արձագանքներով։

Չորրորդ ֆիլմ

խմբագրել

«Դավադիրը․ գլուխ 4»-ի մասին հայտարարվեց 2016 թվականի մայիսին, իսկ թողարկման նախնական ամսաթիվը՝ 2017 թվականի հոկտեմբերի 20-ը։ Ուոննելը կրկին կգրի սցենարը, Բլամը, Փելին և Վանը՝ կլինեն պրոդյուսերները[17]։ Նաև հաստատվեց, որ չորրորդ ֆիլմը տեղի կունենա առաջին ֆիլմի ժամանակաշրջանում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.nytimes.com/2011/04/01/movies/insidious-directed-by-james-wan-review.html?partner=rss&emc=rss
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/insidious
  3. http://www.filmaffinity.com/en/film760103.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Letterboxd — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.filmaffinity.com/es/film760103.html
  6. http://www.imdb.com/title/tt1591095/
  7. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=182603.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.imdb.com/title/tt1591095/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  9. 9,0 9,1 Box Office Mojo — 1999.
  10. «Դավաիդիրը» ֆիլմի պրեմիերայի օրերը // Internet Movie Database
  11. Դեյվ Դեյվիս. «Պատրիկ Ուիլսոնը և Ռոուզ Բիրն իրնց զգում են դավադիր». JoBlo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  12. Garth Franklin. «Ռոուզ Բիրնը և Պատրիկ Ուիլսոնը «Դավադիր»-ում են». Dark Horizons. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  13. «Աստրալի կարծիքներ». Rotten Tomatoes. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  14. «Աստրալի արձագանքներ». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  15. Էբերթ, Ռոջեր (2009 թ․ հոկտեմբերի 7). «Գերբնական ակտիվություն։ rogerebert.com :: կարծիքներ». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  16. J.B. (2011 թ․ նոյեմբերի 30). «Դավադիր 2-ն աշխատանքների մեջ է Sony Pictures-ի դոմենի գրանցմանը համապատասխանաբար». Fusible. Fusible.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  17. http://bloody-disgusting.com/movie/3391342/insidious-4-announces-writer-director-release-date/

Արտաքին հղումներ

խմբագրել