Դավիթ Աբրահամյան
Դավիթ Օնիկի Աբրահամյան (ապրիլի 17, 1979), ձեռքի և պլաստիկ վիրաբույժ, բժշկագիր, բժշկական գիտությունների թեկնածու[1], Հայաստանի Առողջապահության նախարարությաւն Առողջապահության ազգային ինստիտուտի Պլաստիկ վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Հայ բժշկագիրների ասոցիացիայի (ՀԲԳԱ) հիմնադիր նախագահ։
Ծնվել է | 1979 մայիսի 17 |
---|---|
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | պլաստիկ վիրաբույժ |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Ուսուցիչ | Արամ Ղազարյան, Գևորգ Յաղջյան, Կարեն Քոլոյան |
Աշխատավայր | Արաբկիր ԲՀ, Ուիգմոր Քլինիք, Քլինչոյս ՊՀԿ |
Պաշտոն | Ձեռքի և պլաստիկ վիրաբույժ-կոնսուլտանտ |
Անդամակցություն | Հայ բժշկագիրների ասոցիացիա (հիմնադիր նախագահ) |
Պարգևներ | Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակառու |
Առաջինը Հայաստանում 2009 թվականին ներդրել է բազկահյուսակի նորածնային կամ ծննդաբերական կաթվածի (ԲՆԿ) ժամանակակից միկրովիրաբուժական վերականգնումը (ֆրանսահայ ձեռքի վիրաբույժ Արամ Ղազարյանի անմիջական մասնակցությամբ և հովանու ներքո)[2], ՀՀ ԱՆ ԲՆԿ-ի նեոնատալ սքրինինգի կոօրդինատոր[3]։
Առաջինը Հայաստան է ներմուծել (2012 թվական) նաև ներվիրահատական նեյրոմոնիտորինգի պրակտիկան ողնաշարի և նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ (անվանի մանկական օրթոպեդ Կարեն Քոլոյանի նախաձեռնությամբ)[4]։
Ֆրանսիայի (քաղաք Լիոն) ձեռքի փոխպատվաստման (Hand transplantation) կլինիկական փորձարկումների (ծրագրի ղեկավար, հանրահայտ լիոնահայ ձեռքի վիրաբույժ Արամ Ղազարյանի գլխավորությամբ) և առանց վերին վերջույթ ծնված նորածինների մոտ ձեռքի փոխպատվաստման նախակլինիկական փորձարկումների թիմի ակտիվ անդամ է[5][6]։
Փորձարարական in vivo հետազոտությունների արդյունքում ապացուցել է, որ ակադեմիկոս Արմեն Գալոյանի պրոլինով հարուստ պոլիպեպտիդները («գալարմին») և որոշ օձերի թույների միկրոդոզաները խթանում են նյարդերի վերականգնումը, ինչը լուրջ հիմք կարող է հանդիսանալ հետագայում միկրովիրաբուժության և նյարդավիրաբուժության մեջ նյարդերի ավելի լավ և ավելի արագ վերականգնում ապահովելու համար[7][8][9]։
Զբաղվում է նաև ձեռքի օրթեզավորմամբ. 2003 թվականին առաջինն է Հայաստանում ներդրել հատուկ թերմոպլաստից պատրաստվող ժամանակակից բեկակալների (ֆիքսատորների) պատրաստումը[10]։
2017 թվականին չին-ամերիկյան պայմանագրային հետազոտական կազմակերպություններից մեկի կազմում հիմնել է Հայաստանում առաջին բժշկագրության (medical writing) թիմը, որը ներկայումս ընդլայնվել և դարձել է բաժին։ Վերջինիս շրջանակներում բժշկական և հարակից կրթությամբ մարդիկ վերապատրաստվում ու դառնում են բժշկագիրներ (medical writer) կամ տեխնիկագիրներ (technical writers), որոնց աշխատանքն այսօր մեծ պահանջարկ ունի միջազգային կենսատեխնոլոգիական շուկայում։ Հանդիսանալով հայ բժշկագիրների առաջին սերնդի ներկայացուցիչ՝ բժիշկ Աբրահամյանը դարձել է նաև մի շարք նորակազմ բառերի հեղինակ, որոնք հետզհետե մուտք են գործում հայոց բառապաշար, ինչպիսիք են «բազկահյուսակ»[11] կամ հենց նույն «բժշկագրություն», «տեխնիկագրություն» բառերը և այլն։
2022 թվականի փետրվարի 22-ին մի խումբ բժշկագիրների հետ հիմնել է Հայ բժշկագիրների ասոցիացիան (ՀԲԳԱ), որի առաքելությունն է` նպաստել բժշկագրության՝ որպես ուրույն մասնագիտության զարգացմանը և բժշկական հաղորդակցության կատարելագործմանը[12]։ ՀԲԳԱ-ի պրոֆեսիոնալ բժշկագիր-թարգմանիչների թիմով 2022-2023 թվականներին թարգմանել և խմբագրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի «ՌԱԶՄԱԴԱՇՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ» տեղեկագրքի 2 հաստափոր հատորները, իսկ 2023-2024 թվականներին՝ վնասվածքների վիրաբուժության «կտակարան» համարվող գրքերից մեկը՝ Top Knife գիրքը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1979 թվականի մայիսի 17-ին Երևանում։ Նախնական կրթությունն ստացել է Երևանի թիվ 102 անգլիական թեքումով դպրոցում (1985-1995 թթ.), որն ավարտել է գերազանցությամբ։ 1996-2002 թվականներին ուսանել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում[1]։ Համալսարանում գերազանց առաջադիմության շնորհիվ ուսուցման վճարովի համակարգից անցել է անվճար ուսուցման՝ դառնալով Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակառու և համալսարանն ավարտելով կարմիր դիպլոմով[1]։
2000-2002 թվականներին, դեռևս ուսանող ժամանակ, Երևանի թիվ 4 կլինիկական ծննդատանն աշխատել է որպես անեսթեզիստ։
Երկու տարի անց, դեռևս կլինիկական օրդինատուրայի ընթացքում, Երևանի պետական բժշկական համալսարանի Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնում եղել է ավագ լաբորանտ։ 2006-2008 թվականներին ծառայել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում (ռազմաբժշկական ծառայություն), որի ընթացքում 2007 թվականին պաշտպանել է գիտական թեզը։
2002 թվականից հայկական պատմական հուշարձանների վերականգնումով զբաղվող «Երկիր և Մշակույթ» բարեգործական կազմակերպության կամավոր է[13]։ 2006 թվականից մինչ օրս «Մոդուս վիվենդի կենտրոն»-ի կամավոր է[14], 2010 թվականից՝ բազկահյուսակի և ծայրամասային նյարդերի վնասման միջազգային միության անդամ[1], իսկ 2016 թվականից Ներվիրահատական նեյրոֆիզիոլոգիայի միջազգային միության (ISIN) թղթակից անդամ է[13]։
Ավելի քան 80 գիտական հրապարակումների հեղինակ է՝ ներառյալ գրքի 1 գլուխ[15][16] և PubMed-ում մեջբերվող 10 հոդվածները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Կենսագրություն, կրթություն, գործունեության ոլորտներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ NEWS.am Medicine-ի թղթակցին Արամ Ղազարյանի և Դավիթ Աբրահամյանի հարցազրույցը
- ↑ «ՀՀ ԱՆ հրաման - Նեոնատոլոգի գործելակերպը ԲՆԿ-ի նորածնային սքրինինգի շրջանակներում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ներվիրահատական նեյրոմոնիտորինգ | Հարցազրույց Դավիթ Աբրահամյանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Hand allograft in agenesic newborn. A.Gazarian, D.Abrahamyan
- ↑ Hand allografts: experience from Lyon team. A.Gazarian, D.Abrahamyan et al.
- ↑ Neuroprotective action of hypothalamic peptide PRP-1 at various time survivals following spinal cord hemisection. A.Galoyan, J.Sarkissian..., D.Abrahamyan
- ↑ «Протекторный эффект яда кобры Naja Naja Oxiana на ротенон-индуцированной модели болезни Паркинсона. Дж.Саркисян, Е.Чавушян...,Д.Абраамян» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Протекторный эффект малых доз змеиных ядов при нейродегенерации центрального и периферического происхождения после перерезки седалищного нерва. А.Галоянм, И.Меликсетян...,Д.Абраамян». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ American Association for Hand Surgery Vargas mission in Armenia
- ↑ Ա․Ս․ Գալստյան (2015). Նոր բառեր, Պրակ Ա,. Երևան: «ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ». էջ 28.
- ↑ «Editorial 3-2 – Armenian Journal of Health & Medical Sciences». ahms.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
- ↑ 13,0 13,1 «Երկիր և մշակույթ» բարեգործական կազմակերպություն
- ↑ Մոդուս վիվենդի կենտրոն
- ↑ Hand transplantation. M.Lanzetta, J.M.Dubernard (eds.), Springer, 2007
- ↑ A.Gazarian, D.Abrahamyan. Limb Transplantation in Congenital Deformities. In: Hand transplantation. M.Lanzetta, J.M.Dubernard (eds.), Springer, 2007: pp. 445-452
Արտաքին հղումներ
խմբագրել- Armenian and Russian DASH questionnaires. G.Yaghjyan, D.Abrahamyan
- ICF Core Sets: Manual for Clinical Practice For the ICF Research Branch
- Հարցազրույց ձեռքի վիրաբույժ Դավիթ Աբրահամյանի հետ | Չխկացող մատ
- Բազկահյուսակի ծննդաբերական կաթված (акушерский паралич) | հարցազրույց վերականգնողաբան Մարինե Սահակյանի և ձեռքի վիրաբույժ Դավիթ Աբրահամյանի հետ Արխիվացված 2015-03-21 Wayback Machine
- Ձեռքի վիրաբույժ Դավիթ Աբրահամյանը պատմում է ձեռքերի բնածին տարբերությունների (արատների) մասին Արխիվացված 2015-05-30 Wayback Machine
- Հարցազրույց վերականգնողաբան Մարինե Սահակյանի և ձեռքի վիրաբույժ Դավիթ Աբրահամյանի հետ | Բազկահյուսակի ծննդաբերական կաթված (акушерский паралич)
- Շտապ օգնություն 28.03.2016
- ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 19.07.2016 Դաստակային կամ կարպալ թունելի համախտանիշ