Դավիթ Ալխովսկի

ռուս նկարիչ

Դավիթ Ալխովսկի (ռուս.՝ Альховский Давид Борисович ապրիլի 10, 1912(1912-04-10), Վիտեբսկ, Ռուսական կայսրություն - 1978, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ[1]։

Դավիթ Ալխովսկի
Ծնվել էապրիլի 10, 1912(1912-04-10)
ԾննդավայրՎիտեբսկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1978
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն

խմբագրել

Դավիթ Ալխովսկին ծնվել է 1912 թվականի ապրիլի 10-ին, Բորիս և Մարիա Ալխովսկիների ընտանիքում։ 1934 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին կից գեղարվեստի համառուսական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետը։ Սովորել է Վլադիմիր Սերովի, Ալեքսանդր Լյուբիմովի և Միխայիլ Բերնշտեյնի հետ։ 1940 թվականին ավարտել է ինստիտուտը` պրոֆեսոր Իսահակ Բրոդսկու արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Մայակովսկին և երիտասարդությունը» նկարը[2]։

1940-1944 թվականներին սովորել է ինստիտուտի ասպիրանտուրայում[3]։ 1940 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Եղել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ, ժանրային և պատմական կոմպոզիցիաներ և նատյուրմորտներ։ «Նորարարներ»[4] (1950 թվական), «Նատյուրմորտ ինքնաեռի հետ»[5] (1956 թվական), «Օզերկովի հետ»[6] (1957 թվական), «Այգում»[7] (1958 թվական), «Վլադիմիր Լենինի ելույթը հինգերորդ խորհրդականների համագումարում»[8] (1961 թվական), «Կարլ Մարքսը, Ֆրիդրիխ Էնգելսը և Ժեննի Մարքսը»[9] (1964 թվական) և այլ նկարների հեղինակն է։

Մահացել է 1978 թվականին, Սանկտ Պետերբուրգում։

Դավիթ Ալխովսկու ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսրայելում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում և այլ երկրների մասնավոր թանգարաններում և հավաքածուներում։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с. 3.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с. 52.
  3. Художники народов СССР. Биографический словарь. Том первый. — М: Искусство, 1970. — с. 123.
  4. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — М-Л: Искусство, 1951. — с.13.
  5. [[Осенняя выставка произведений ленинградских художников 1956 года|Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с. 5.
  6. [[Выставка произведений ленинградских художников 1957 года|1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с. 7.
  7. [[Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года|Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с. 5.
  8. [[Выставка произведений ленинградских художников 1961 года|Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с. 8.
  9. Зональная выставка "Ленинград" 1964 года|Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с. 7.

Աղբյուրներ

խմբագրել
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — М-Л: Искусство, 1951. — с. 13.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с. 7.
  • Художники народов СССР. Биографический словарь. Том первый. — М: Искусство, 1970. — с. 123.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с. 14.
  • Справочник членов Союза художников СССР. Т.1. М., Советский художник, 1979. С. 39.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.3.
  • Peinture Russe. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 24 Septembre 1991. — p. 42.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С. 366, 385. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с. 52.
  • Альховский Давид Борисович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С. 26-27.