Դավիթ Էրիսթավի
Դավիթ Էրիսթավի (վրաց.՝ დავით ერისთავი, օգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1847, Խիդիսթավի (Գորիի շրջան), Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 11 (23), 1890, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի թատերագիր, ռեժիսոր, հրապարակագիր։
Դավիթ Էրիսթավի վրաց.՝ დავით ერისთავი | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1847 |
Ծննդավայր | Խիդիսթավի (Գորիի շրջան), Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 11 (23), 1890 (43 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Մթածմինդա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Օդեսայի ազգային համալսարան |
Մասնագիտություն | գրող |
Ծնողներ | հայր՝ Գեորգի Էրիսթավի[1], մայր՝ Elizabed?[1] |
Կենսագրություն
խմբագրել1867 թվականից 1871 թվականներին սովորել է Օդեսայի Նովոռոսիյսյան կոչված համալսարանում, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի բժշկական ակադեմիայում։ Ուսումը կիսատ է թողել։
1871 թվականից աշխատակցել է «The Times», «Тифлисский Вестник» и «Фаланга» թերթերին, 1882 թվականից՝ խմբագրել «Кавказ» թերթը։ Գրել է բանաստեղծություններ, ֆելիետոններ։
Եղել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի անձի ու ստեղծագործության երկրպագու[2]։ 1877 թվականին խաղացել է վերջինիս գլուխգործոցը համարվող «Խելքից պատուհաս» չափածո թատերգության գլխավոր հերոսի՝ Չացկու դերը։ 1879 թվականի հունվարի 8-ին՝ Գրիբոյեդովի մահվան 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված երեկոյին հանդես է եկել այդ ռուս գրողի կյանքի ու ստեղծագործության մասին հրապարակային ելույթ-դասախոսությամբ, որը կարճ ժամանակ անց լույս է ընծայել առանձին գրքով։
Հանգանակություններ է կազմակերպել, ամենատարբեր միջոցներով գումարներ հայթայթել, որպեսզի ապահովվի Թիֆլիսի գիմնազիայում գրիբոյեդովյան անվանական կրթաթոշակի հիմնումը։
Վրացերեն է թարգմանել Միխայիլ Լերմոնտովի, Նիկոլայ Նեկրասովի, Վիկտոր Հյուգոյի և այլ անվանի գրողների ստեղծագործություններ։ Բացի թատերական դերակատարումներից, հանդես է եկել բեմական ասմունքով, համարվել է իր ժամանակի լավագույն ասմունքողներից մեկը Թիֆլիսում։ Եղել է վրացական թատերական ընկերության հիմնադրման նախաձեռնողներից։
1930 թվականին նրա աճյունը վերահուղարկավորել են Մթածմինդայի պանթեոնում։
Գրականություն
խմբագրելТеатральная энциклопедия. Том 5/Глав. ред. П. А. Марков — М.: Советская энциклопедия, 1967. Каталог РНБ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «Александр Грибоедов и Давид Эристави». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.