Դավիթ Հովհաննիսյան (ծանրամարտիկ)
Դավիթ Հովհաննիսյան (հունվարի 14, 1997, Հայաստան), հայ ծանրամարտիկ, 2022 և 2023 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2024 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2019 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն։
Դավիթ Հովհաննիսյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ծանրամարտիկ |
Երկիր | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 14, 1997 (28 տարեկան) |
Ծննդավայր | Հայաստան |
Կարիերա
խմբագրելՄիջազգային երիտասարդական մակարդակում Դավիթ Հովհաննիսյանը սկսել է ելույթ ունենալ 2014 թվականից։ Հայ մարզիկը կարողացել է մինչև 77 կգ քաշային կարգում հաղթել 2016 թվականի Եվրոպայի պատանիների առաջնությունում. երկամարտի նրա արդյունքը եղել է 327 կգ[1]։
2019 թվականին Վրաստանի Բաթում քաղաքում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նա երկամարտի 360 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալ (165 կգ)[2][3]։
2022 թվականին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում Դավիթը երկամարտի 377 կգ արդյունքով (պոկում՝ 171 կգ, հրում՝ 206 կգ) դարձել է աշխարհամասի չեմպիոն[3][4]։
2023 թվականին Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Դավիթը կրկնել է նախորդ տարվա նվաճումը՝ երկամարտի 377 կգ արդյունքով (պոկում՝ 172 կգ, հրում՝ 205 կգ) դառնալով հաղթող[3]։
2024 թվականի փետրվարի 18-ին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Դավիթ Հովհաննիսյանը մինչև 96 կգ քաշային կարգում դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն՝ 1 կիլոգրամով (169 + 205 = 374) զիջելով Հայաստանը ներկայացնող մեկ այլ ծանրորդի՝ Հակոբ Մկրտչյանին[5]։
Նվաճումներ
խմբագրելԱրդյունք | Քաշ | Տարի | Մրցության վայր | Պոկում | Հրոիմ | Երկամարտ |
Բրոնզ | մինչև 89 կգ | 2019 | Բաթում, Վրաստան | 165,0 | 195,0 | 360,0 |
Ոսկի | մինչև 96 կգ | 2022 | Տիրանա, Ալբանիա | 171,0 | 206,0 | 377,0 |
Ոսկի | մինչև 96 կգ | 2023 | Երևան, Հայաստան | 172,0 | 205,0 | 377,0 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Results By Events Old BW» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Sputnik. «Акоп Мкртчян стал лучшим в Европе, Давид Ованнисян занял третье место» (ռուսերեն). ru.armeniasputnik.am. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 iwrp.net https://iwrp.net/?view=contestant&id_zawodnik=31264. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Results by Events» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Դավիթ Հովհաննիսյան Արխիվացված 2021-07-12 Wayback Machine ում IWF կայքում