Դավիթ Մանուկյան (քաղաքական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Մանուկյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Անդրանիկի Մանուկյան (փետրվարի 29, 1984[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։
Դավիթ Մանուկյան | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | փետրվարի 29, 1984[1] (40 տարեկան) | |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կենսագրություն
խմբագրելԴավիթ Մանուկյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում՝ 1984 թվականի փետրվարի 29-ին։
2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Միչև 2003 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինում, իսկ 2007 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Քաղաքագետ է։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2017-2019 թվականներին՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 10 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք)։ Եղել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2017-2019 թվականներին՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
Ընտանիք
խմբագրելՀայրը՝ Անդրանիկ Մանուկյան։
Դավիթ Մանուկյանը ամուսնացած է և ունի չորս զավակ։