Դավիթ Ռոնդելի
Դավիթ Եվգենիի Ռոնդելի (վրաց.՝ დავით ევგენის ძე რონდელი, իսկական ազգանունը՝ Ցագարեյշվիլի, 29 մարտի (11 ապրիլի), 1904, Քութայիս, Ռուսական կայսրություն - 12 մարտի, 1976, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ[1]։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961), Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի դափնեկիր (1950)։
Դավիթ Ռոնդելի დავით ევგენის ძე რონდელი | |
---|---|
Ծնվել է | 1904 ապրիլի 11 |
Ծննդավայր | Քութայիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 12, 1976 | (տարիքը 71)
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID 0740000 |
Կենսագրություն
խմբագրելԴավիթ Ցագարեյշվիլին ծնվել է 1904 թվականի մարտի 29-ին (ապրիլի 11-ին) Քութայիսում։ Ավարտել է Քութայիսի երկրորդ տեխնիկումը (1922) և Թբիլիսիի համալսարանի շինարարական ֆակուլտետը (1926)։ 1923 թվականից թղթակցել է Քութայիսի ու Թբիլիսիի թերթերի, 1926-1928 թվականներին եղել է «Պրոլետարական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1928 թվականից Դավիթ Ռոնդելին եղել է Վրաստանի «Կինոպետարդ»-ի սցենարական բաժնի վարիչ։ 1953-1954 թվականներին եղել է Վրաստանի կինեմատոգրաֆիայի նախարարության կոլեգիայի գլխավոր խմբագիր։ Դասավանդել է Վրաստանի Կինոպետարդին կից կինոդպրոցում, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում։
Դավիթ Ռոնդելին մահացել է 1976 թվականի մարտի 12-ին Թբիլիսիում։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- 1930 – Դատապարտում
- 1930 – Ուգուբզիարա
- 1935 – Արշաուլի ժայռը
- 1937 – Կորուսյալ դրախտ
- 1941 – Կոլխիդայի կրակները
- 1944 – Ջուրղայի վահանը (Սեմյոն Դոլիձեի հետ համատեղ)
- 1952 – Բարձունքներ նվաճողները
- 1956 – Ստվեր ճանապարհին
- 1958 – Մամլուք
- 1961 – Ինգուրի ափերին
- 1965 – Պիեռը՝ ոստիկանության աշխատակիցը
- 1967 – Իմ ընկեր Նոդարը
- 1971 – Աղջիկը № 25 խցից
- 1974 – Օդային կամուրջ
Սցենարիստ
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- Ստալինյան մրցանակ (1950) – «Ջուրղայի վահանը» ֆիլմի համար (1944)
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)