Դավիթ Սեդրակյան (ֆիզիկոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Սեդրակյան (այլ կիրառումներ)
Դավիթ Մհերի Սեդրակյան (դեկտեմբերի 9, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2019[1], Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս-տեսաբան և աստղաֆիզիկոս։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ 1982-ից), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1975)։ Սեդրակյանի աշխատությունները վերաբերում են ճառագայթման տեսության, գրավիտացիայի, և տեսական աստղաֆիզիկայի բնագավառներին։
Դավիթ Սեդրակյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1938 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 1, 2019[1] (80 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[2] և ՀՀ ԳԱԱ |
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1961) |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1972) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Կենսագրական ակնարկ
խմբագրելԴավիթ Սեդրակյանը ծնվել է Երևանում 1938 թ. դեկտեմբերի 9-ին։ 1956-1961 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1964-1975 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 1975-1977 թթ.՝ Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, 1977-1986 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1986-1990 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար, 1990-1994 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ (հետագայում ՀՀ ԳԱԱ) փոխնախագահ, 1994-2013 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմների խորհրդատու նախագահ, 2013 թվականից ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր[3]։
Գիտական գործունեության հիմանական ուղղությունները
խմբագրելՈւսումնասիրել է լիցքավորված մասնիկների դիֆրակցիոն ճառագայթումը։ Գտել է ձգողական դաշտը նկարագրող էյնշտեյնյան հավասարումների սակավաթիվ լուծումներից մեկը՝ առանցքասիմետրիկ լուծումը վակուումում, դրա հիման վրա ստեղծել պտտվող երկնային մարմինների տեսություն, որը կիրառել է պտտվող պոլիտրոպ աստղային մոդելների, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի ֆիզիկական բնութագրերի հետազոտման համար։ Այդ տեսության արդյունքները հաստատել են, որ Էնթոնի Հյուիշի հայտնաբերած պուլսարները պտտվող նեյտրոնային աստղեր են։ Զբաղվել է նաև պուլսարներում գերհզոր մագնիսական դաշտերի առաջացման պրոբլեմով, մասնավորապես, առաջարկել է նեյտրոնների և պրոտոնների գերհոսելիության հատկության վրա հիմնված տեսական մեխանիզմ, որով բացատրվում է գերհզոր մագնիսական դաշտերի գոյությունը պուլսարներում։
Ոլորտներ
խմբագրելԱստղաֆիզիկա, քվանտային ֆիզիկա, մաթեմատիկական Ֆիզիկա, և այլն։
Հետաքրքիր տվյալներ
խմբագրել1982 թվականին եղել է ՀՀ ԳԱԱ երբևիցե ամենաերիտասարդ թղթակից-անդամը[փա՞ստ]:
Մանկավարժական գործունեություն
խմբագրելԴավիթ Սեդրակյանը գիտական աշխատանքը զուգակցում էր մանկավարժական գործունեության հետ։ Կարդում էր ընդհանուր ֆիզիկայի Էլեկտրականություն և մագնիսականության դասընթացը, ինչպես նաև մասնագիտացված դասախոսություններ գրավիտացիայից, աստղաֆիզիկայից։
Գիտա-կազմակերպչական գործունեություն
խմբագրել2000-2017 թթ․ եղել է «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիրը։ Կազմակերպել է կոֆերանսներ։
Պարգևներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2019)[4]
- Անանիա Շիրակացի մեդալ (1999)
- Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր գիտության և տեխնիկայի բնագավառում (1970)
Աշխատություններ
խմբագրել- Superdense QCD matter and compact stars, Dordrecht, The Netherlands, 2006, xvii, 429 p
- Թերմոդինամիկա և վիճակագրական ֆիզիկա, Երևան,, 2012, 344 էջ
- Թերմոդինամիկա և վիճակագրական ֆիզիկա, Երևան, 1979, 176 էջ[5]։
Մամուլ
խմբագրել- Հոդվածների մատենագիտություն[6]։
Գրականություն
խմբագրել- В Национальной академии наук Армении праздновали 50-летие международного журнала «Астрофизика»(հայ.) = ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում շուքով նշվեց «Աստղաֆիզիկա» միջազգային հանդեսի հիմնադրման 50-ամյակը // Наука : газета НАН РА. — 2015. — Т. 286. — № 9. — С. 3. Архивировано из первоисточника 9 նոյեմբերի 2016.
- Давид Седракян. Биобиблиография = Դավիթ Սեդրակյան. կենսամատենագիտություն / Сост. А. Айрапетян. — Ер.: изд-во Ереванского университета, 2012. — 147 с.
- К 70-летию академика Д. М. Седракяна // Известия НАН РА. Физика. — 2009. — Т. 44. — № 1. — С. 73—74.
- К 60-летию академика Д. М. Седракяна // Известия НАН РА. Физика. — 1999. — Т. 34. — № 1. — С. 60—61.
- Седракян Давид Мгерович // Армянская советская энциклопедия / Виктор Амбарцумян. — Ер., 1984. — Т. 10. — С. 265. — 736 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.sci.am/membersview.php?id=173&langid=2
- ↑ 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 265.
- ↑ «Ֆիզիկայի ֆակուլտետ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Դավիթ Սեդրակյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Кананова Н. Генералов-академиков больше, чем аспирантов // Голос Армении : общественно-политическая газета. — 2014.
- «Davit Sedrakian» (անգլերեն). Армянское астрономическое общество. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- «Դավիթ Սեդրակյանի լուսանկարը». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Սեդրակյան (ֆիզիկոս)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 265)։ |