Դավոր Շտեֆանեկ
Դավոր Շտեֆանեկ (սերբ.՝ Давор Штефанек, սեպտեմբերի 12, 1985, Սուբոտիցա, ՀՍՖՀ), սերբ ըմբիշ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունների ոսկե, արծաթե և բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների կրկնակի արծաթե և եռակի բրոնզե մեդալակիր, օլիմպիական խաղերի չեմպիոն։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերում Շտեֆանեկը եղել է սերբ առաջին մարզիկը, ով վերջապես մեդալ է նվաճել 11 օր շարունակ տևած անհաջողություններից հետո։ Նրա այդ ձեռքբերումով ոգեշնչված՝ սերբ մարզիկները սկսել են հաջող մրցելույթներ ունենալ[1][2] և հաջորդած օրերին կարողացել են նվաճել օլիմպիական յոթ մեդալ՝ դրանով իսկ Ռիոյի օլիմպիադան դարձնելով առավել հաջողվածը Սերբիայի անկախ հանրապետության պատմության մեջ։
Դավոր Շտեֆանեկ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | սերբ.՝ Давор Штефанек |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | Սերբիա |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 12, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Սուբոտիցա, ՀՍՖՀ |
Հասակ՝ | 170 սանտիմետր |
Քաշ | 66 կիլոգրամ |
2019 թվականին Դավոր Շտեֆանեկը պարգևատրվել է Սերբիայի Հանրապետության «Վաստակի համար» ոսկե մեդալով[3]։
Կենսագրություն
խմբագրելԸմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականից։ 2003 թվականին դարձել է աշխարհի պատանեկան առաջնության արծաթե, 2005-ին՝ ոսկե մեդալակիր, 2004 և 2005 թվականներին՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունների բրոնզե և միջերկրածովյան խաղերի արծաթե մրցանակակիր։ Ներկայացրել է Վոևոդինայի Զրենյանին քաղաքի «Պրոլետար» մարզական ակումբը։ Միջերկրածովյան խաղերում 2009-ին տիրացել է հաղթողի տիտղոսին, 2011-ին հունահռոմեական ոճի ըմբշամարի մրցումներում նվաճել է ևս մեկ ոսկե պարգև, որին հավելել է ազատ ոճում նվաճած արծաթե մեդալը։ 2014-ին տիրացել է և՛ միջերկրածովյան խաղերի, և՛ աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսներին։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերում վերջապես գրավել է առաջին տեղը և հռչակվել օլիմպիադայի չեմպիոն (նախկին երկու օլիմպիադաներում անհաջողության էր մատնվել՝ գրավելով համապատասխանաբար 18-րդ և 14-րդ տեղը)։
Շտեֆանեկի մարզական արդյունքները միջազգային մրցումներում
խմբագրելՄրցելույթներ օլիմպիադաներում
խմբագրել2016 թ. Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտում Շտեֆանեկի ախոյանը հայ ըմբիշ Միհրան Հարությունյանն էր։ Առաջին մրցափուլից հետո 1:0 հաշվով հաղթում էր հայ մարզիկը։ Երկրորդում մրցավարը մեկ միավոր շնորհեց սերբին՝ կողմնապահությամբ համարելով, որ Միհրանն, իբր, պասիվ է։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները բեղոքեցին այդ անարդարության դեմ, բայց՝ ապարդյուն։ Երբ մրցապայքարն ավարտվեց, ախոյաններն ունեին հավասար միավորներ։ Մրցավարը հաղթանակը շնորհեց Շտեֆանեկին[4]։ Մարզական բազմաթիվ մեկնաբանների կարծիքով՝ մրցավարները դիմել են անարդար գործողությունների՝ ցանկանալով այդ կերպ հաճոյանալ սիրաշահել, նվեր մատուցել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, սերբ Նենադ Լալիչին[5]։
Մրցելույթներ աշխարհի առաջնություններում
խմբագրելՄրցումները | Հավաքականը | Քաշային կարգը | Գրաված տեղը |
---|---|---|---|
2003 թ. աշխարհի առաջնություն | Սերբիա և Չեռնոգորիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60կգ | 15 |
2005 թ. աշխարհի առաջնություն | Սերբիա և Չեռնոգորիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60կգ | 15 |
2006 թ. աշխարհի առաջնություն | Սերբիա և Չեռնոգորիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60կգ | 12 |
2007 թ. աշխարհի առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60կգ | 9 |
2009 թ. աշխարհի առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60կգ | 5 |
2010 թ. աշխարհի առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60կգ | 24 |
2011 թ. աշխարհի առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60կգ | 12 |
2014 թ. աշխարհի առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 66կգ | 1 |
2015 թ. աշխարհի առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 66կգ | 3 |
2018 թ. աշխարհի առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 67կգ | 2 |
Մրցելույթներ Եվրոպայի առաջնություններում
խմբագրելՄրցումները | Հավաքականը | Քաշային կարգը | Գրաված տեղը |
---|---|---|---|
Եվրոպայի 2004 թ. առաջնություն | Սերբիա և Չեռնոգորիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60 կգ | 2 |
Եվրոպայի 2006 թ. առաջնություն | Սերբիա և Չեռնոգորիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60 կգ | 9 |
Եվրոպայի 2007 թ. առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60 կգ | 17 |
Եվրոպայի 2008 թ. առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60 կգ | 3 |
Եվրոպայի 2009 թ. առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60 կգ | 5 |
Եվրոպայի 2010 թ. առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 74 կգ | 21 |
Եվրոպայի 2011 թ. առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60 կգ | 23 |
Եվրոպայի 2012 թ. առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 60 կգ | 3 |
Եվրոպայի 2014 թ. առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 66 կգ | 17 |
Եվրոպայի 2016 թ. առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 66 կգ | 2 |
Եվրոպայի 2017 թ. առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 66 կգ | 2 |
Եվրոպայի 2020 թ. առաջնություն | Սերբիա | հունա-հռոմեական ըմբշամարտ, մինչև 72 կգ | 12 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ http://mondo.rs/a930942/Sport/Ostali-sportovi/Srbija-Italija-za-finale-vaterpolo-turnira-na-Olimpijskim-igrama-u-Rio-de-Zaneiru.html
- ↑ Serbia, RTS, Radio televizija Srbije, Radio Television of. «Dodeljena odlikovanja povodom Dana državnosti Srbije». www.rts.rs. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ [«Серебряный призер Олимпийских игр Мигран Арутюнян оспорит решение судей в Спортивном арбитражном суде в Лозанне // Arminfo. 06.09.2016 (ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին. Серебряный призер Олимпийских игр Мигран Арутюнян оспорит решение судей в Спортивном арбитражном суде в Лозанне // Arminfo. 06.09.2016 (ռուս.)]
- ↑ Борец Мигран Арутюнян: Надежда и терпение моей семьи и народа украдены // PanARMENIAN Network. 22.08.2016 (ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.sports-reference.com/olympics/athletes/st/davor-stefanek-1.html Արխիվացված 2012-08-13 Wayback Machine
- https://www.rio2016.com/en/athlete/davor-stefanek Արխիվացված 2016-08-26 Wayback Machine
- Коротка біографія на сайті NBC Universal (անգլ.)
- https://www.sports-reference.com/olympics/athletes/st/davor-stefanek-1.html |archive-url=https://web.archive.org/web/20200418115455/https://www.sports-reference.com/olympics/athletes/st/davor-stefanek-1.html |url-status=dead |archive-date=2020-04-18 |title=Davor Štefanek}}
- list of Davor's medal at the official site of European wrestling championship 2012
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Emir Bekrić |
{{{2}}} The Best Athlete of Serbia 2014 |
Հաջորդող՝ Novak Djokovic |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավոր Շտեֆանեկ» հոդվածին։ |