Դատական նիստ
Դատական նիստ,
- Առաջին ատյանի դատարանի նիստ, որտեղ քննվում է քրեական կամ քաղաքացիական գործ և կայացվում որոշում (դատավճիռ, վճիռ)։ դատական նիստում լուծվում են նաև դատավճիռը կամ վճիռը հետաձգելու հարցերը։
- Երկրորդ ատյանի դատարանի նիստ, որտեղ քննվում է օրինական ուժի մեջ չմտած գանգատարկված կամ բողոքարկված դատավճիռը կամ վճիռը։
- Դատարանի նիստ՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկված դատավճռի կամ վճռի ստուգման կապակցությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 307)։ |