Դարանդա
Դարանդա, քաղաք (գյուղ, ավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք) պատմական Փոքր Հայքում, Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Դարանդայի գավառակում։ Գտնվում է Եփրատի աջ կողմում, Մալաթիա քաղաքից հյուսիս-արևմուտք, Թոխմախսու գետի ափին, բլրի վրա։
Պատմություն
խմբագրելՔաղաքի մասին հիշատակել են բյուղանդական և հայ պատմիչները։ Եղել է պավլիկյան շարժման հայնտի կենտրոններից։
1316 թվականին եգիտպացիները գրավում են քաղաքը և կոտորվում նրա հազարավոր բնակիչներին։ XVII-XVIII դարերում բնակություն են հաստատում թուրքերը, սակայն բնակիչների մի մասը դարձյալ հայեր էին։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին թուրքերից բացի քաղաքն ուներ 500 տուն՝ 4500 հայ բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով։ Բարեկարգ ճաևապարհով կապված էր Սեբաստիայի հետ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀայերն ունեին 3 եկեղեցի և մի վանք։ Քաղաքը հայտնի է եղել իր անառիկ բերդով։
Անվանի մարդիկ
խմբագրելԴարանդայում է ծնվել բանաստեղծ Գ. Գասպարյանը (1923-?)[1]:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 53
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարանդա» հոդվածին։ |