Դարի մրցարշավը (ֆիլմ, 1986)

«Դարի մրցավազքը» (ռուս.՝ «Гонка века»), խորհրդային գեղարվեստական սպորտային ֆիլմ, հոգեբանական դրամա։ Նկարահանվել է 1986 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Նիկիտա Օռլովի սցենարով, որը գրվել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության քաղաքական մեկնաբան Վլադիմիր Դունաևի հետ համահեղինակությամբ[1][2]։

Դարի մրցարշավը
ռուս.՝ Гонка века
Երկիր ԽՍՀՄ
Ժանրսպորտային ֆիլմ
Թվական1986
Լեզուռուսերեն
Սցենարի հեղինակՎլադիմիր Դունաև
ԴերակատարներԷլլե Կուլլ
ԵրաժշտությունԱլեքսեյ Ռիբնիկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն86 րոպե

Սյուժե

խմբագրել

Մեծ Բրիտանիա, 1960-ական թվականներ։ Մեխանիկ Դոնալդ Կրոուխյորստը, որը երկար ժամանակ նստած էր առանց աշխատանքի, իմանում է, որ կազմակերպվում է «Ոսկե գլոբուս» շուրջերկրյա մրցավազքը։ Կրոուխյորստը, որն ստեղծել է նավիգացիոն սարք, փորձում է մասնակցության իրավունք ստանալ։ Ի վերջո, պայմանագիր կնքելով ինչ-որ ընկերության հետ՝ նա ստանում է կատամարան-զբոսանավ, որով էլ ծով է դուրս գալիս որպես մրցավազքի վերջին մասնակիցը։ Բայց սարքավորումը, որի փորձարկման համար նա ներքաշվել է այդ ամբողջ պատմության մեջ, կատամարանի վրա չի տեղադրվել։ Ըստ մրցույթի պայմանների՝ մրցավազքի ընթացքում որևէ նավահանգիստ մտնել արգելվում է։ Փոթորկի ժամանակ Դոնալդ Կրոուխյորստի նավը շարքից դուրս է գալիս։ Նա ստիպված է կանգ առնել արգենտինական նավահանգստի մոտ՝ նա և նրա հովանավորները կազմակերպիչներից թաքցնում են մրցավազքի կանոնների այդ խախտումը, և նա շարունակում է մասնակցել դրան՝ նույնիսկ պահպանելով իր առաջատար դիրքը։ Այս խաբեությունն էլ հետագայում վճռորոշ դեր է կատարում Կրոուխյորստի ճակատագրում։

Ֆիլմը ներկայացնում է գլխավոր հերոսի, նրա ընտանիքի անդամների հոգեբանությունը, ընտանիքի համար բարդ ֆինանսական իրավիճակում նրանց փոխհարաբերությունները։ Այն ներկայացնում է նրանց բոլոր ներքին հակասությունները։ Թերևս միայն Կրոուխյորստի դուստրը՝ Ռեյչելն (Նատալյա Գուսևա) պատվով և ներքին արժանապատվությամբ կրում իրավիճակի բոլոր հոգեբանական դժվարությունները։ Իսկ ինքը՝ ընտանիքի ղեկավարն ի զորու չէ կրել ներքին ընտրություն կատարելու հոգեբանական բեռ․ մի կողմից դա խաբեությունն է, իր և իր հովանավորների կողմից մրցավազքի կանոնների խախտման փաստը թաքցնելը, մյուս կողմից՝ նրա ընտանիքը սնանկացման եզրին գտնվելու փաստը։ Ֆիլմի վերջում Դոնալդ Կրոուխյորստն ընտրում է երրորդ տարբերակը։ Բայց, ինչպես պարզվում է, հովանավորները նույնիսկ նրա մահն են օգտագործում շահույթ ստանալու համար։

Սյուժեն հիմնված է 1968-1969 թվականներին «Ոսկե գլոբուս» մրցավազքի ժամանակ տեղի ունեցած իրական իրադարձությունների վրա։

Դերերում

խմբագրել

Նկարահանման խումբ

խմբագրել
  • Բեմադրող ռեժիսոր՝ Նիկիտա Օռլով
  • Սցենարիստներ՝ Վլադիմիր Դունաև, Նիկիտա Օռլով
  • Բեմադրող օպերատոր՝ Բորիս Կոչերով
  • Նկարիչ՝ Ֆելիքս Յասյուկևիչ
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Ռիբնիկով
  • Հնչյունային օպերատոր՝ Լեոնիդ Բուլգակով

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Դարի մրցավազքը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Դարի մրցավազքը» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել