Դարհեմի ամրոց
Դարհեմի ամրոց, նորմանդական ամրոց Անգլիայի Դարհեմ քաղաքում[5]։ 1840 թվականից ի վեր ամրոցի շենքն ամբողջությամբ զբաղեցնում է Դարհեմի համալսարանական քոլեջը։ Հասարակության համար բաց է բացառապես ուղեկցորդով էքսկուրսիաների համար, քանի որ այն պատմական վայր լինելով հանդերձ մոտ հարյուր ուսանողների ուսման և ապրելու վայր է։ Ամրոցը գտնվում է Դարհեմ թերակղզում, բլրի գագաթին, Ուեր գետից վեր, Դարհեմի տաճարի դիմաց։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ, պատմական շենք-թանգարան և համալսարանական թանգարան |
Հասցե | Palace Green, Durham, DH1 3RW[1] |
Վարչական միավոր | City of Durham? |
Երկիր | Միացյալ Թագավորություն[2][3] |
Համալիրի մաս | Durham Castle and Cathedral? |
Կազմված է մասերից | castle chapel? |
Կառուցված | 1072[4] |
Ճարտարապետական ոճ | Նորմանական ճարտարապետություն |
Իրադարձություններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում փոփոխություն |
Կայք | dur.ac.uk/durham.castle(անգլ.) |
Durham Castle Վիքիպահեստում |
Դարհեմի ամրոց | |
Durham Castle* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 54°46′30″ հս․ լ. 1°34′32″ ամ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1986 (10-րդ նստաշրջան) |
Համար | 370 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 370 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Պատմություն
խմբագրելԱմրոցը կառուցվել է 11-րդ դարում, որպես Անգլիայի հյուսիսում Նորմանդիայի թագավորի գերիշխանության խորհրդանիշ, քանի որ 1066 թվականի նորմանդական ներխուժումից հետո Անգլիայի հյուսիսի բնակչությունը շարունակում էր մնալ «վայրի և փոփոխական»։ Ամրոցը նորմանդացիների նախընտրած վաղ շրջանի «մութ և մռայլ» ամրոցների օրինակ է։ Ամրոցի կառավարիչ է նշանակվել Դարհեմի եպիսկոպոսը, որը Նորմանդիայի արքայի անունից պիտի ներկայացներ նրա իշխանությունը[6]։
Ամրոցը շարունակում էր ծառայել որպես Դարհեմի եպիսկոպոսի պալատ, մինչ եպիսկոպոսներն իրենց նստավայրը դարձրել են Օքլենդի ամրոցը և Դարհեմի ամրոցը փոխակերպվել է Դարհեմի համալսարանի։ Ամրոցն ունի ընդարձակ սրահ, որը կառուցել է Դարհեմի եպիսկոպոս Էնթընի Բեկը 14-րդ դարի սկզբերին։ Մինչ 15-րդ դարի վերջին Ռիչարդ Ֆոքսի կողմից դահլիճը փոքրացնելը, այն Մեծ Բրիտանիայի ամենաընդարձակ դահլիճն էր։ Այնուամենայնիվ, այն այժմ էլ պատկառելի չափսեր ունի՝ 14 մետր բարձրություն և 30 մետր երկարություն[7][8]։
Համալսարանական քոլեջ
խմբագրել1837 թվականին եպիսկոպոս Էդուարդ Մոլթբին ամրոցը նվիրեց նոր կազմավորված Դարհեմի համալսարանին[9] ՝ որպես ուսանողների կացարան։ Այն անվանվեց Դարհեմի համալսարանական քոլեջ։ Ճարտարապետ Էնթընի Սալվինը վերակառուցեց սկզբնական կառույցի կիսավեր, կենտրոնական աշտարակը։ Քոլեջի բացումը կատարվեց 1840 թվականին և այնտեղ մինչև այսօր ապրում են ավելի քան հարյուր ուսանողներ, որոնցից շատերը՝ աշտարակում։ Քոլեջի աշխատակազմը և ուսանողները ճաշում են եպիսկոպոս Բեկի Մեծ Սրահում։ Մեծ Սրահի ներքնահարկը, միևնույն ժամանակ, նոր ընդունված ուսանողների համար ծառայում է որպես ընդհանուր սենյակ՝ ներառյալ բարը։ Ընդ որում, դա քոլեջի հիմնական ընդհանուր սենյակն է բակալավրիատի ուսանողների համար։ Ամրոցի երկու մատուռն էլ դեռևս օգտագործվում են՝ երկուսն էլ պատարագների և թատերական ներկայացումների համար։ Ամրոցում գտնվում են նաև քոլեջի գրադարանը, գրասենյակները և տեղեկատվական տեխնոլոգիաների հավաքակազմը։ Համալսարանի արձակուրդների ընթացքում ամրոցը տրամադրում է ակադեմիական համաժողովների համար տարածք և հյուրանոցային սենյակներ գիշերակացի համար։ Ամրոցի մուտքը հասարակության համար բաց է միայն էքսկուրսավարով ուղեկցվող այցելությունների համար։ Բացառությամբ այդպիսի էքսկուրսիաների, ամրոց մտնելու իրավունք ունեն միայն քոլեջի անդամները և համաժողովների հյուրերը։ 2011 թվականին ամրոցը փակվեց այցելությունների համար վերանորոգման աշխատանքների պատճառով։ 2011 թվականի աշնանն այն կրկին բացվեց հասարակության առաջ[10][11]։
Մատուռներ
խմբագրելՔոլեջն օգտագործում է ամրոցի երկու մատուռները՝ Նորմանդականը, որը կառուցվել է մոտավորապես 1078 թվականին և Քաթբերտ Թանսթոլի մատուռը[12][13][14]՝ կառուցված 1540 թվականին։ Նորմանդական մատուռը, որն ամրոցի ամենահին շինությունն է, կառուցվել է անգլիական ոճով, հավանաբար այն պատճառով, որ շինարարների մեծ մասը եղել են անգլիացիներ։ 15-րդ դարում մատուռի երեք պատուհանները փակվել են կենտրոնական աշտարակի ընդարձակման պատճառով[15][16]։ Մինչև 1841 թվականը մատուռը գործածվել է որպես գլխավոր աշտարակ տանող միջանցք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այն օգտագործվել է որպես Թագավորական օդուժի հրամանատարական և դիտորդական շտաբ, երբ ճանաչվել է դրա նախնական նշանակությունն ու գործածությունը։ Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց մատուռը վերանորոգվեց և այդ ժամանակից ի վեր օգտագործվում է քոլեջի ամենշաբաթյա պատարագների համար։ Թանսթոլի մատուռը, որը մի փոքր ավելի ընդարձակ է, ավելի շատ է գործածվել կրոնական նպատակներով։ Այն ընդարձակվել է 17-րդ դարում։ Մատուռի ետևի կողմում տեղադրված են 16-րդ դարի նստարաններ, որոնք նախատեսված են երկար կանգնելուց հոգնած մարդկանց նստելու համար։
Համաշխարհային ժառանգության օբյեկտ
խմբագրել1986 թվականին Դարհեմի ամրոցը Դարհեմի տաճարի հետ ընդգրկվել է Միացյալ Թագավորությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[17]։
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Դարհեմի ամրոցի մուտքը՝ ձևափոխված 18-րդ և 19-րդ դարերում
-
Մեծ սրահը հետագա ձևափոխություններով
-
Ամրոցի ընդհանուր տեսքը Դարհեմի տաճարից
-
Մեծ սրահի մուտքը
-
Մեծ սրահի ներսը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.dur.ac.uk/durham.castle/
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
- ↑ https://www.dur.ac.uk/durham.castle/about/
- ↑ «The Prince Bishops of Durham». Durham World Heritage Site. 2011 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Durham Castle». Durham World Heritage Site. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Durham of the Prince Bishops». British Heritage. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Durham Castle». United Nations. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ The Statutes of the United Kingdom of Great Britain and Ireland. His Majesty's Statute and Law Printers. 1836. էջ 130. «bishop of durham temporal Powers by Palatine Act 1836.»
- ↑ «Durham Castle». Britain Express. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Van Mildert and the Foundation of Durham University». Durham University. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ The Universal British Directory of Trade, Commerce, and Manufacture. 1790. էջ 859.
- ↑ The Castle, Durham. T. Caldcleugh. 1892. էջ 1.
- ↑ Page, William (1928). «'The city of Durham: The castle', in A History of the County of Durham: Volume 3,». London: British History Online. էջեր 64–91. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ College Chapels Արխիվացված 4 Ապրիլ 2013 Wayback Machine Retrieved December 2010
- ↑ The Castle, Durham. T. Caldcleugh. 1892. էջ 2.
- ↑ «Durham Castle and Cathedral». UNESCO. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- University College, Durham (Durham Castle) website
- University College JCR website
- University College MCR website
- A Tour of Durham Cathedral & Castle Արխիվացված 2014-01-12 Wayback Machine
- Durham Castle: Durham World Heritage Site
- Public tours of Durham Castle - Durham University
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարհեմի ամրոց» հոդվածին։ |