Դեղին բժիշկ
Դեղին բժիշկ (ճապ.՝ ドクターイエロー Dokutā Ierō), արագընթաց թեստավորող և ախտորոշիչ գնացքների շարքի անվանումը։ Այս գնացքները օգտագործվում են JR Central և JR West ընկերությունների Տոկայդո Սինկանսեն և Սանիո Սինկանսեն գծերում: Գնացքների վրա վրա հատուկ սարքավորումներ են տեղադրված՝ երթուղու և օդային գծերի վիճակը վերահսկելու համար[1][2]։ Գծային ստուգումը կատարվում է առավելագույն՝ մինչև 270 կմ/ժ արագութան ընթացքում[3] «Դեղին բժիշկ» գնացքները ամեն ամիս երեք անգամ երթեւեկում են Տոկիոյի և Հակատա կայարանի միջև: Նայած օր, գնացքները կանգնում են Նոզոմի կամ Կոդամա կանգառներում[3]։ Նման ախտորոշիչ՝ East i գնացքը, գործում է East Japan Railway ընկերության Տոհոկու Սինկանսեն գծում:
«Դեղին բժիշկ» անվանման մեջ «բժիշկը» վերաբերում է նրանց թեստային և ախտորոշիչ ֆունկցիային, իսկ «Դեղին»-ը վերաբերում է վառ դեղին գույնին, որով նրանք ներկված են: Դեղինը կապույտ գույնով յուրօրինակ գունային համադրությունը (կիրառվել է 921 դասի ուղու ձայնագրող մեքենաների համար) ստեղծվել է Ճապոնիայի 1067 մմ նեղ ռելսերով երկաթուղու վագոնների գույների նմանությամբ. Որոշ «Դեղին բժիշկ» հավաքակազմերում կապույտ գծի փոխարեն կանաչ գույն է: Կառուցվածքով և արտաքին տեսքով նրանք նման են արտադրական, ուղևորափոխադրող Շինկանսեն գնացքներին: Քանի որ այս գնացքի չվացուցակը հրապարակված չէ, ապա «Դեղին բժիշկ» տեսնելը պատահական է: Ենթադրվում է, որ այս գնացքը տեսնելը դիտողին հաջողություն է բերում:[4][5][6]։ Երկաթուղու երկրպագուները ստեղծել են կայքեր և սոցիալական մեդիա հաշիվներ՝ կանխատեսելու «Դեղին բժիշկ» գնացքների ժամանման ամսաթվերը և ժամերը երթուղու երկայնքով գտնվող կայարաններում[7]:
2024 թվականի հունիսի 13-ին JR Central ընկերությունը հայտարարել, որ իրենք կդադարեցնեն «Դեղին բժիշկ» գնացքների օգտագործումը Tōkaidō Shinkansen գծում 2025 թվականի հունվարին, իսկ հրաժեշտի միջոցառումների պլանները՝ ներառյալ հիշատակի գնացքով երթուղիները, ցուցադրությունները և հուշանվերները, կհայտարարվեն ավելի ուշ[8]: Միևնույն ժամանակ, JR West ընկերությունը հայտարարել է 2027 թվականից հետո իրենց գնացքները շահագործումից հանելու մտադրության մասին: Նախատեսվում է, որ դրանք կփոխարինվեն N700S Series Shinkansen-ի գնացքներով, որոնք ներառում են տեսչական և դիտորդական սարքավորումներ[9][8]:
-
JR West Class 923 շարժակազմ T5, հուլիս 2008 թ
-
925-10 դասի շարժակազմ T2, սեպտեմբեր 2002 թ
-
E926 East i գնացք, օգոստոս 2020
-
Թիվ 1 գնացքի ինտերիերը, որն օգտագործվում է ազդանշանների, կապի և հոսանքի ստուգման համար
-
Էլեկտրաէներգիան չափելու համար օգտագործվող թիվ 2 գնացքի սրահը
-
Դիտարկման պատուհան թիվ 3 գնացքում
-
Նստատեղեր 5 համարի մեքենայի մեջ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wada, Shigeki, "'Dr. Yellow' train keeps line safe, elates spotters", Japan Times, March 11, 2010, p. 3.
- ↑ Naganuma, Yasukuni; Tanaka, Mamoru; Ichikawa, Kimihiro. «High-Speed Track Inspection Car in New Dr. Yellow» (PDF). Railway Research. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-08-12-ին. Վերցված է 2024-11-09-ին.
- ↑ 3,0 3,1 «What's ドクターイエロー». 日本機械保線 (ճապոներեն). Վերցված է 2024-08-20-ին.
- ↑ «'Dr. Yellow' lucky Shinkansen shows its belly for 1st time». Japan Bullet (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-08-08-ին. Վերցված է 2020-10-14-ին.
- ↑ «What's ドクターイエロー». 日本機械保線 (ճապոներեն). Վերցված է 2024-08-20-ին.
- ↑ «Japan's beloved "Doctor Yellow" track-testing bullet train to retire». Kyodo News. 2024-06-13. Վերցված է 2024-08-20-ին.
- ↑ «ドクターイエロー 走行予想 各駅時刻予想». dr-yellow.com (ճապոներեն). Վերցված է 2024-08-20-ին.
- ↑ 8,0 8,1 «Japan's beloved "Doctor Yellow" track-testing bullet train to retire». Kyodo News. 2024-06-13. Վերցված է 2024-08-20-ին.
- ↑ «「ドクターイエロー」検測終了へ - JR東海のT4編成は2025年1月引退» [Inspections by "Doctor Yellow" to end - JR Central's T4 set to retire in January 2025]. Mynavi News (ճապոներեն). Mynavi Corporation. 13 June 2024. Վերցված է 13 June 2024-ին.